31/01/2019 12:39
Ծնողների կողմից կան բողոքներ. Արայիկ Հարությունյանը՝ դպորցում շախմատի դասավանդման մասին (Տեսանյութ)
Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», - ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը հանվի դպրոցական ցանկից մասնագետների բացակայության պատճառով, նախարարն ասաց. «Ես նման բան չասացի»:
Խոսելով դպրոցում ուսուցիչների որակի մասին՝ նախարարը նշեց, որ կստեղծվեն մեխանիզմներ ու ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում: