Շատ-շատ են այնպիսիները, որ կարողացել են հմտորեն մտնել այս իշխանությունների շարքերն ու ներսից քանդել. Կարեն Քոչարյան (Տեսանյութ)

01/02/2019 19:00

Շատ-շատ են այնպիսիները, որ կարողացել են հմտորեն մտնել այս իշխանությունների շարքերն ու ներսից քանդել. Կարեն Քոչարյան (Տեսանյութ)


Մեզ վերադարձրեցիք մեր մանկություն. հենց այս նախադասությամբ դիմավորեցինք Aysor.am-ի խմբագրությունում հաղորդավար, լրագրող, ռեժիսոր ու դերասան Կարեն Քոչարյանին, կամ, ինչպես շատերս ենք նրան անվանում՝ «3-րդ ալիքի Կարենին»: Մինչև 2008 թվականը էկրաններից չբացակայող հաղորդավարն այսօր միայն հյուրի կարգավիճակում է հեռուստաընկերություններում լինում: Ասում է՝ երբեք չի սիրել ձեռքերը ծալած նստել, ու հիմա էլ տարբեր գործունեություն է ծավալում՝ պետական ու մասնավոր միջոցառումներ է վարում, հանդիսավարությամբ է զբաղվում, նաև՝ Ալ. Պուշկինի անվան դպրոցի լրատվական կենտրոնն է ղեկավարում…

Ոլորտի փարձառու մասնագետն ու Հանրայինի երկարամյա բնակիչը նկատում է՝ սիրողական «արվեստը», «գլամուր» ասածը տարիների ընթացքում կործանեց հեռուստատեսությունը. գեղեցիկ փաթեթավորած «բոմբոներկայի» մեջ փտած կոնֆետներ են: Վերանորոգված շենք ու նորագույն տեխնիկա կա, բովանդակություն չկա:

Իր փորձը փոխանցելու համար էլ ինքն առայժմ չի տեսնում այնպիսի հեռուստաղեկավարների, որոնց հետ կարող է աշխատել: Ասում է՝ թեև շարունակում է մնալ «սև ցուցակում», սակայն հնարավորության դեպքում էլ, մինչև այս դաշտը չմաքրվի, չի վերադառնա հեռուստատեսություն: Եվ հետո, գտնում է, որ ժամանակն է՝ իր սերնդի ներկայացուցիչները լինեն հեռուստատեսության ղեկավար օղակներում:

- Պարոն Քոչարյան, վերջին 1-2 ամսվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ եղան: Աշխատակիցներից շատերը դուրս մնացին: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ամեն նոր եկող իշխանություն փոխում է անձնակազմն ու այնտեղ բերում իր մարդկանց:

- Այո՛, դուրս մնացողներ եղան, բայց կադրային որևէ փոփոխություն չի եղել: Վերին խավը դեռ չի փոխվել: Սա ուղղակի շատերի ու իմ համար անհասկանալի քաղաքական խաղեր են: Նոր ընդունվածներին ես չեմ ընդունում: Շատ-շատ են այնպիսիները, որ կարողացել են շատ հմտորեն մտնել այս իշխանությունների շարքերն ու ներսից քանդել… Հեռուստատեսությունները միադեմ են, օբյեկտիվություն գրեթե չեմ տեսնում…

- Հասարակության մի մասն այսօր օբյեկտիվ համարում է միայն այն լուրերը, որոնք գովաբանում են նոր իշխանությանը…

- Գովելով երկիր չես կառուցի: Եթե ընկերոջդ չասես, որ դու այս բանը սխալ ես անում, ուրեմն դու իր թշնամին ես: Բայց դա էլ հասկանալով պետք է ասես: Այսօր մեր լրագրողները միկրոֆոնները չորս կողմից «դեմ» են տալիս, բայց իրենք չկան, ներկա չեն, բացակա հայացքներով են, միայն «միկրոֆոնն» Է ներկա: Ներողություն, ինչո՞ւ եք վիրավորում այս մասնագիտությունը, սա շա՜տ հին մասնագիտություն է: Նույնիսկ երբեմն կատակով ասվում է, որ սա հին երկրորդ մասնագիտությունն է: Ցավոք սրտի, շատ հաճախ այս երկրորդ մասնագիտությունը առաջինի կարգավիճակն է ստանում… Այսօր քննադատում են Հայկ Մարությանին: Մի հատ գնացեք տեսեք էլի՞, թե Հայկը Մարությանը մինչև ժամը քանիսն է մնում Քաղաքապետարանում ու աշխատում: Մինչև գիշերվա ժամը 3-ը, 4-ը մնում ու իրոք աշխատում է: Հիմա փայլում է Երևանը, աղբաման չկա, որ մեջը լիքը աղբ լինի…

- Բայց պարբերաբար նկարներ են հայտնվում համացանցում, որոնք արտացոլում են հակառակ պատկերը…

- Չգիտեմ՝ որտեղ են նկարում, բայց ես երեկ ավտոմեքենայով Ջրվեժից Կենտրոն էի գալիս՝ աջ ու ձախ նայելով, չկար մի տեղ, որ նման պատկեր լիներ: Միայն ասեմ, որ լամպերի գործարանի կողքին կառուցված այգու մոտ աղբամանի շուրջ «ցելոֆաններով» աղբ էր լցված: Հարգելի երևանցիներ, ինքներդ ձեզ էլ քննադատեք: Եթե աղբաման կա, ինչո՞ւ եք խոզի պես կողքը լցնում: Իմիջիայլոց ասեմ՝ այդ սովորությունը մեզ մոտ միշտ եղել է: Տեսե՞լ եք Ստեփանակերտն ինչ մաքուր քաղաք է: Եվ դա առաջին հերթին գալիս է ոչ թե Ստեփանակերտի քաղաքապետից, այլ՝ ստեփանակերտցիներից: Իմ աչքի առաջ՝ քամին պլաստիկե շիշը տարավ, մի երիտասարդ տղա ընկավ այդ շշի հետևից, վերադարձրեց աղբարկղ: Մեզ մոտ այդպիսի բան չես տեսնի: Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք հոդված՝ պորտաբույծների դեմ,դրանք շատ-շատ են: Ցավոք սրտի, երիտասարդներ, ովքեր կարող են առավոտից երեկո նստել «բեսետկա» կոչվածում ու անհասկանալի բացականչություններ հանել…

- Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում մի շարք նախարարությունների հետ նաև Մշակույթի նախարարության օպտիմալացման ծրագրին:

- Թե չէ մինչև հիմա նախարարություն ունեցել ե՞նք, որ հիմա էլ չենք ունենալու (ծիծաղում է՝ հեղ.)… Ես դեմ չէի լինի, եթե Կրթության և գիտության նախարարությունում լիներ առանձին Մշակույթի վարչություն, մշակույթն այսօր ամենուր է անհրաժեշտ, այդ թվում՝ դպրոցներում: Առաջին դասարանից պետք է երեխայի գլուխը մտցնել, որ նա դարեր շարունակ մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչ է: Որ հեռուստատեսությունը, սերիալ ասածը պետք է մոռանա: Սերիալներն աղբ են, նարկոտիկ, մարդկանց թմրեցնելու միջոց:

- Դուք այսօր նաև հանդիսավարությամբ եք զբաղվում: ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ հանդիսավարները պետք է հարկ մուծեն…

- Բայց ինչո՞ւ միայն հանդիսավարները, առաջին հերթին երգիչները թող մուծեն, որ մի երգ երգելու համար 2000 դոլլար են վերցնում: Մենք ի՞նչ, մենք կոպեկներ ենք վերցնում (ծիծաղում է՝ հեղ.)… Ճիշտն ասած՝ առայժմ ես դեմ եմ դրան, թող լինի աշխատանք, ես էլ վճարեմ: Հանդիսավարները, համեմատած մեր կարկառուն աստղերի, կոպեկներ են աշխատում…

- Մասնագիտությամբ դերասան լինելով հանդերձ՝ հետևո՞ւմ եք մերօրյա ֆիլմերին, հաճախո՞ւմ եք թատրոններ, աշխուժություն նկատո՞ւմ եք:

- Միշտ գնում եմ թատրոններ, ներկայացումներ եմ նայում, ու պիտի ասեմ՝ բավական աշխուժացել են մեր թատրոնները: Կինոն, առայժմ չէի ասի, որ շատ ակտիվ է: Սուտ կլինի, եթե ասեմ, թե վերջին շրջանում շատ ֆիլմեր եմ նայել… Շեդեվրներ չկան, այն գլուխգործոցները, որոնք ստեղծվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ չկա: Շա՜տ է ցավում սիրտս կինոստուդիայի համար: Անունը կա, բայց մեջը ոչինչ չկա: Ես եղել եմ վերջին տարիներին այնտեղ, լացս եկավ. այնտեղ կարելի է միայն նկարել հանցագործների մասին սերիալներ, ինչն էլ վերջին տարիներին անում էր «Արմենիա» հեռուստաընկերությունը…

Մանրամասն՝ տեսանյութում

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի