
02/02/2019 13:24
Ռուսաստանը կդադարեցնի իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հայելային կպատասխանի Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրին մասնակցության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին նա ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հետևյալ կերպ կվարվենք: Մեր պատասխանը հայելային է լինելու: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ դադարեցնում են իրենց մասնակցվությունը համաձայնագրին, մենք ևս կդադարեցնենք», — ընդգծել է երկրի ղեկավարը: