Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը

05/02/2019 20:33

Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը


«Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշված». սա բժշկի կողմից արտասանված այն նախադասությունն է, որը դատավճռի է նման ու կարող է վայրկյանների ընթացքում փոխել ողջ կյանքդ: Երևի միայն ամուր կամք ու մեծ հավատ ունենալու դեպքում է, որ անդունդին հայտնված մարդը կարողանում է պայքարել՝ հանուն հարազատի, հանուն զավակի, հանուն ապրելու։

2018 թվականի մայիսի 25-ը լրագորղ, մոդել Անի Քոչարի կյանքում մի նոր փուլ բացեց՝ դժվարությունների, վախի ու դրանց հաղթահարման փուլ։ Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողն արդեն ճամպրուկն էր հավաքում Հայաստան տեղափոխվելու համար, ու մեկ էլ լսեց անսպասելին, ամենաահավորը՝ դուք քաղցկեղ ունեք...

Հիվանդանոց, քիմիոթերապիաներ՝ սրանք արդեն անցյալում են: Ու թեև արդեն երբեմն անցյալով է խոսում չարաբաստիկ այդ հիվանդության մասին, սակայն զրույցի ընթացքում անգամ հեռավորությունից հասկանում էի՝ ժպիտն ու արցունքը միախառնվում են, նյարդերն ու զգացմունքները, անցանկալի հիշողությունները երբեմն տեղի են տալիս: Միայն թե, բավական էր, որ խոսեր որդու մասին, միանգամից պայծառանում էր, ոգևորվում:

Հավանաբար, հենց որդին է դարձել նրա պայքարելու ու վերածնվելու հիմնական պատճառը:

Aysor.am-ի զրուցակիցն է Անի Քոչարը:

- Անի, ե՞րբ Ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ինչպե՞ս իմացաք այդ մասին:

- Հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 25-ին: Ամեն ինչ պատահաբար եղավ. վատ ինքնազգացողություն ունեի՝ թուլություն, ջերմություն, ցավեր կոկորդի շրջանում, սարսափելի գլխացավ ու ստամոքսի ցավ: Մարմնիս վրա՝ հատկապես վերջույթներին, կապտուկներ էին առաջացել, ինչն էլ ինձ հուշեց, որ արյանս հետ ինչ-որ բան այն չէ: Արյան անալիզ հանձնելուց հետո հենց նույն օրը զանգ ստացա ու ինձ շտապ կանչեցին հիվանդանոց: Տեղում կրկին անալիզներ վերցրեցին ու ասացին, որ ես ինքնուրույն անգամ մեկ քայլ անելու ենթակա չեմ: Անվասայլակ բերեցին, նստեցրեցին ու հայտարարեցին, որ ամեն վայրկյան կարող եմ նույնիսկ կոմայի մեջ ընկնել… Մարդիկ ինձ երբեմն հարցնում են՝ արդյոք միայն արյան անալիզի միջոցով հնարավո՞ր է արյան քաղցկեղը ախտորոշել: Այո՛, հնարավոր է: Իմ դեպքում հենց այդպես էլ եղավ։

- Տևական ժամանակ է՝ անցնում եք դարի չարաբաստիկ հիվանդության միջով: հիմա Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչ փուլում եք:

- Մինչև հոկտեմբերի 17-ը հիվանդանոցում եմ եղել, քիմիոթերապիայի կուրսեր եմ ստացել՝ ժամանակ առ ժամանակ այցելելով տուն: Հոկտեմբերի 17-ից հետո բուժումը տանից եմ շարունակում. դեռևս 11 ամիս դեղորայքային բուժում եմ ստանալու։ Այս պայքարը դեռևս շարունակվում է, այս գրողի տարած հիվանդությունն ընդամենը կարճատև բուժմամբ չի ավարտվում, դեռ երկարատև բուժման կուրս ունեմ անցնելու: Փառք Աստծո, հիմա հիվանդանոցում չեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Խմում եմ «մեդոսթաուրին» կոչվող մի նորագույն դեղորայք, որը նախորդ տարվանից է կիրառվում: Շատ մեծ հույսեր եմ կապում այդ դեղորայքի հետ, դեռևս մեկ տարի ունեմ այդ կուրսն անցնելու: Առաջ Աստված, հուսով եմ՝ այդ չարիքը վերջնականապես կհաղթահարեմ ու կձերբազատվեմ այդ հիվանդությունից: Իսկ ինչ վերաբերվում է ինքնազգացողությանս, ասեմ, որ ամեն օր Փառք եմ տալիս Տիրոջը, որովհետև կարող էր էլ ավելի վատ լինել: Ես այնպիսի բաներ եմ հիվանդանոցում տեսել, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Փառք Աստծո, լավ եմ, ու հուսով եմ՝ բուժումներից հետո էլ ավելի լավ եմ լինելու:

- Ձեր բուժումն անցնում եք Գերմանիայի Դաշնությունում, որն այսօր այս տեսանկյունից լավագույն բժշկական ծառայությունն է մատուցում: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, դա զուտ տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ նաև գիտելիքի ու վերաբերմունքի:

- Խոսելով Գերմանիայում բժշկական ինստիտուտի մասին, նախևառաջ պետք է ասեմ, որ ամբողջ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են: Գերմանիան հզոր, կայացած պետություն է, շատ մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտին: Բնականաբար, հիվանդանոցները զինված են նորագույն տեխնիկայով, նորագույն դեղորայքներով, ինչն էլ նպաստում է, որպեսզի բուժումն էլ ավելի արդյունավետ լինի: Սակայն ասել, թե Գերմանիայում չեն լինում սխալ բուժումներ կամ սխալ ախտորոշումներ, բժշկական սխալներ, կլինի մեղքի թաքցնում: Այստեղ նույնպես նման բաներ պատահում են, պարզապես՝ առավել քիչ… Նաև, այստեղ բժշկական սիստեմն է բոլորովին այլ: Մարդիկ ունեն բժշկական ապահովագրություն, որն, ի դեպ, օրենքով պարտադրված է: Եթե մարդը չի կարող աշխատել ու անձամբ վճարել իր բժշկական ապահովագրության համար, ապա Գերմանիան սոցիալական երկիր է, և այստեղ անապահով բնակիչների համար վճարում է պետությունը: Այնպես որ, բոլորը հավասարապես պաշտպանված են, ապահովագրված են: Եթե մեկին որևէ բան է պատահում, ապա անպայման այդ ծախսերը հոգում է պետությունը: Հենց այդ պատճառով որևէ բժիշկ կամ բուժքույր քո ձեռքին, գրպանին չի նայում։ Հուսով եմ՝ մի օր մեր երկրում էլ կլինի բժշկական ապահովագրություն, և այն իսկապես նորմալ կգործի, ու մարդիկ, կանգնելով մեծ չարիքների առջև, ինչպիսին քաղցկեղն է, դիալեզն է, շաքարային դիաբեդը և նմանատիպ այլ հիվանդությունները, ստիպված չեն լինի տուն-տեղ վաճառել, պարտքերի տակ ընկնել, այլ պետությունը այդ հարցը կհոգա: Դա շատ կարևոր կետ է: Որպեսզի հասնենք նրան, որ այլևս ոչ մի հայ իր երկիրը չլքի բուժման նպատակով, առողջապահական ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

- Շատերն այս ախտորոշումն իրենց համար դատավճիռ են համարում: Ձեր դեպքո՞ւմ ինչպես էր, երբ լսեցիք ախտորոշման մասին: Ի՞նչ ապրումներ է ունենում առաջին հայացքից անելանելի իրավիճակում հայտնված մարդը։

- Այո, շատերը երբ լսում են քաղցկեղ ախտորոշումը, դա նրանց համար վերջնական դատավճռի, մահավճռի նման է հնչում: Իրենք իրենց վրա, այսպես ասած, խաչ են քաշում ու մտածում, որ այդ հիվանդությունը բուժվող չէ, ելք չկա, ու իրենց մահվանը քիչ ժամանակ է մնացել: Պատճառն այն է, որ մարդիկ իրենց միջավայրում լսում են, տեսնում են, թե այդ հիվանդության պատճառով ինչքան մահվան դեպքեր են գրանցվում: Բայց հավատացեք՝ ելք կա, հատկապես, եթե քաղցկեղն ախտորոշվել է հիվանդության նախնական փուլերում: Ելք կա, եթե մարդն ապավինում է Աստծուն ու դիմում Նրան՝ հավատը ոչ մի րոպե չկորցնելով ու մինչև վերջ պայքարելով: Դու պետք է հաղթես այդ հիվանդությանը, և ոչ թե՝ հիվանդությունը քեզ: Թեև, երբեմն օրգանիզմներ են լինում, որոնք չեն ընդունում բուժումը՝ ո՛չ քիմիոթերապիան, ո՛չ ճառագայթումը, ոչ մի բան: Այս հիվանդության մասին միանշանակ ասել՝ բուժվող է, կամ բուժվող չէ՝ դժվար է: Այնպես որ, բուժումն անհատական է: Քաղցկեղի ավելի քան 100 տեսակ կա, անգամ արյան քաղցկեղը, որը ես ունեմ (միեոլիդային արյան սուր լեյկոզ), մեկը մյուսից տարբերվող բազմաթիվ տեսակներ ունի:

- Հոգեպես թուլացման պահեր շա՞տ եք ունեցել:

- Այո, ինձ մոտ նույնպես եղել են շատ դժվարին պահեր, օրեր՝ լի արցունքներով, հույզերով, վախերով, մտավախություններով, բայց ես ամեն օր պայքարում եմ դրա դեմ (հուզվում է՝ հեղ.):

- Ձեր հաղթահարած ամենադժվար փուլը ո՞րն էր:

- Հիվանդանոցային փուլն էր: Շուրջ 6 ամիս շատ կարճ դադարներով հիվանդանոցում եմ եղել, ինչն ինձ համար իսկական դժոխք էր: Նախ, ինձ պես կենսախինդ ու ակտիվ մարդու համար ամիսներ շարունակ մի սենյակում փակված մնալն արդեն իսկ շատ դժվար էր: Եվ հետո, փուլեր են եղել, երբ ես միաժամանակ 4 տեսակի քիմիոթերապիա ստանալով՝ ամբողջովին հյուծվել էի, տկար էի, անգամ կարգին խոսել չէի կարողանում, ուտել, քայլել չէի կարողանում: Հավատացեք, զրոյից սովորել եմ ուտել, ծամել, քայլ գցել, աստիճան բարձրանալ ու իջնել: Վերածնվել եմ: Այդ ամիսները հիվանդանոցներում ոչ միայն ֆիզիկապես են դժվարին, այլ նաև՝ հոգեբանորեն: Շատ ընկճված, նեղսրտած ես լինում, չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Ես միայն մեկ բան գիտեի՝ պետք է հաղթահարեի, որովհետև տանն ինձ սպասող ընդամենը 7-ամյա որդի ունեի, ով պետք է իր մայրիկի կողքին մեծանա: Ինձ ապրեցրել է իմ որդին, ինձ ապրեցրել է Տիրոջ նկատմամբ հավատքը: Հավատում էի, որ Տերն ինձ միայնակ չի թողնելու, ևս մեկ անգամ ինձ ապրելու, ստեղծագործելու ու Տիրոջը ծառայելու շանս է տրվելու:

- Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի հիմնական պատճառներն են ծխախոտը, անառողջ սնունդն ու քիչ շարժվելը, ու եթե կարողանանք այդ երեք սովորույթներից խուսափել, կխուսափենք նաև չարաբաստիկ հիվանդությունից: Ինքներդ այս երեք վատ սովորություններն ունեի՞ք:

- Թե ինչ են պնդում գիտնականները՝ մեկ բան է, կյանքը՝ բոլորովին այլ բան: Ես վնասակար սովորություններ չեմ ունեցել ոչ միայն հիվանդությունից առաջ, այլ, առհասարակ, իմ ողջ կյանքում: Երբեք ծխախոտ չեմ օգտագործել, ալկոհոլը չեմ չարաշահել, միայն խնջույքներին եմ մի փոքր օգտագործել՝ զուտ շնորհավորելու համար, բայց դա խմել չեմ համարում: Ճիշտ է, սպորտով չեմ զբաղվել, չեմ մարզվել, բայց շարժվել եմ նույնիսկ չափից շատ՝ աշխատանքի բերումով ամբողջ օրը լինելով վազքի մեջ: Քաղցկեղը կարող է բույն դնել յուրաքանչյուրի օրգանիզմում՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում ու ապրում: Անկանխատեսելի հիվանդություն է սա… Մի պարզ օրինակ բերեմ. արյան իմ հիվանդությունը կոչվում է արյան սուր միեոլիդային չարորակ քաղցկեղ, ինչը, որպես կանոն, ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր գործ ունեն ճառագայթային աշխատանքի կամ «բենզոնոլ» տեսակի քիմիական նյութի հետ: Ես իմ ամբողջ կյանքում ոչ առաջինի հետ եմ առնչվել, ոչ՝ երկրորդի: Ու երբ բժշկին հարցրեցի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, գերմաներենով պատասխանեց՝ «բախտդ չի բերել»: Այ հենց սա է բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների ու վայրիվերումների թողած հետք կարող են լինել: Չէ՞ որ շատ գիտնականներ էլ կարծում են, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:

- Առաջին իսկ օրից Ձեր հիվանդության մասին բարձրաձայնել եք, խոսել, պասիվ չեք եղել: Այդկերպ կիսվելով՝ փորձում էիք ինքներդ Ձե՞զ խրախուսել, ոգևորել։

- Իմ հիվանդության մասին բարձրաձայնել եմ մեկ պարզ պատճառով. ախտորոշումիցս ընդամենը օրեր առաջ սոցցանցի իմ էջում հայտնել էի Հայաստան վերադառնալուս մասին, անգամ խնդրել էի, որ ինձ օգնեն որդուս համար Երևանում գերմանական թեքումով դպրոց գտնել: Քանի որ կյանքիս դառը փորձը ցույց է տալիս, որ շատ-շատերը հարմար առիթը բաց չեն թողնում քեզ քարկոծելու ու քննադատելու համար, վստահ էի՝ չվերադառնալու դեպքում սկսելու էին քննադատել ու մեղադրել՝ առանց իմանալու պատճառը: Իսկ չարաբաստիկ ախտորոշումը, բնականաբար, երկարատև բուժման համար ինձ Գերմանիայում էր պահելու… Հետագայում հասկացա, որ իրականում մեծ ծառայություն եմ մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր բախվել են այս խնդրին, իրենք կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի այս հիվանդությունը: Մարդիկ «տեղեկատվական վակում» ունեն. հայկական տիրույթում գրեթե չես գտնի մեկին, ով մարդկանց հետ կիսվել, պատմել է իր՝ այս չարիքը հաղթահարելու, վերապրելու մասին: Մարդ, ով իր փորձով կիսվել է մյուսների հետ, ով կարող է մարդկանց օգնել՝ հաղթահարման ուժ ու ուղիներ գտնելու: Հավատացեք, ես հարյուրավոր նամակներ էի ստանում ոչ միայն ապաքինման բարեմաղթանքներով, այլև՝ խորհուրդների ակնկալիքով: Մարդիկ, ովքեր բախվել էին այդ հիվանդությանն ու մեծ կարիք ունեին որևէ խոսքի, քաջալերման, տեղեկատվության։ Ինչ խոսք՝ այդ շոկային իրավիճակում, դաժան այդ օրերին ինձ էլ մեծ ուժ է տվել նաև համացանցային ակտիվ քաջալերանքը, աշխարհի տարբեր երկրներից ինձ համար առ Աստված հնչեցված աղոթքները: Հիմա պետք է ասեմ, որ իսկապես, բոլորիս աղոթքները հասան Աստծուն: Դրա ապացույցն այն է, որ իմ բուժումից շատ կարճ ժամանակ անց, անգամ բժիշկների համար անսպասելի գրանցեցինք մեծ հաջողություն՝ հիվանդությունը սկսեց նահանջել: Այս պահին, չնայած նրան, որ բուժումները շարունակվում են, փաստացի, ես համարվում եմ բուժված, քաղցկեղը հաղթահարած: Թեև ասում են, որ քաղցկեղը 7 տարվա ընթացքում չկրկնվելուց հետո միայն  կարող ես հաղթահարված համարել։ Ինչ վերաբերվում է իմ ակտիվությանը, ապա ասեմ, որ առաջին հայացքից է տպավորություն, թե ես միշտ ակտիվ եմ եղել: Իրականում, հիվանդանոցային 6 ամիսների ընթացքում շատ պասիվ եմ եղել ու ընդամենը 2-3 գրառում եմ արել՝ հետաքրքրվող մարդկանց իրազեկելու, թե ինչ վիճակում եմ։

- Կարոտո՞ւմ եք Հայաստանը:

- Այո, կարոտում եմ Հայաստանը, կարոտում եմ լավ մարդկանց, կարոտում եմ ամեն բան, ինչը կապված է իմ հայրենիքի հետ, իմ հող ու ջրի հետ: Հավատացեք, սրանք լոկ խոսքեր չեն: Երբ մարդն իր հողի վրա է, դա մի այլ տեսակի ուժ ու էներգիա է տալիս:

- Անի, այս ամբողջ ընթացքում ո՞ւմ եք վստահել Ձեր որդու խնամքը: Հիմա նա Ձեզ մո՞տ է:

- Քանի որ ես արդեն տանն եմ, այո, ինձ մոտ է: Հիմա երկու շաբաթը մեկ եմ գնում հիվանդանոց, արյան համալիր հետազոտության եմ ենթարկվում, որպեսզի տեսնեն՝ հիվանդությունը վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Նաև ստուգում են, թե ինչպես եմ տանում այն դեղորայքային բուժումը, որը դեռևս շարունակում եմ ստանալ: Բայց այնտեղ չեմ մնում, տանն եմ, որդուս եմ դպրոց ուղեկցում ու դպրոցից տուն բերում: Նա ինձ մոտ է, ամբողջ ընթացքում ինձ մոտ է եղել, միայն հիվանդանոցում գտնվելու ընթացքում է, որ միասին չենք եղել: Ես նույնիսկ հրաժարվեցի այլ քաղաք, էլ ավելի լավ հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պետք է որդուս կողքին լինեի: Նրա հետ անցկացրած ամեն մի օրը, ամեն մի ժամը, առհասարակ՝ նրա ներկայությունն ինձ միշտ ուժ է տվել, քաջալերել է ու իմաստավորել իմ պայքարը: Անգամ, երբ առանց ցավազրկման ողնաշարից քիմիոթերապիա էին ներարկում ու պունկցիաներ անում, մեկ րոպե անգամ ախ ու վախ չեմ արել: Միայն աչքերս եմ փակել, աղոթել, երազել ու պատկերացրել եմ այն օրը, երբ ես արդեն պատկառելի տարիքում գտնվող մի կին եմ ու որդուս, ով արդեն վայելչակազմ երիտասարդ է, ուղեկցում եմ հանդիսությունների սրահ… Ես հավատում եմ, որ տեսնելու եմ այդ օրը (հուզվում է՝ հեղ.):

- Իսկ Ձեր տղան ինչպե՞ս էր տանում Ձեր բացակայությունները, շա՞տ էր «բողոքում»:

- Ինչ խոսք, որդիս շատ ծանր էր տանում իմ բացակայությունը: Երբ հանդիպում էինք, անմիջապես հարցնում էր՝ այդ ապուշ հիվանդությունը դեռ որքա՞ն է տևելու (ժպտում է՝ հեղ.): Հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ եմ հիվանդացել, ե՞րբ պետք է վերջնականապես գամ տուն: Բազմաթիվ հարցեր էր տալիս, այդ թվում նաև՝ արդյոք մահանալու՞ եմ ես այդ հիվանդությունից… Թվում է, թե այդ տարիքի երեխան շատ բան չի հասկանում, բայց ոչ, նրանք շատ զգայուն են: Ինքը կարծում էր՝ եթե դա մի հիվանդություն է, որի պատճառով ամիսներ շարունակ հիվանդանոցում պետք է պառկել, ուրեմն՝ վատ բան է ու դրանից կարող են նաև մահանալ (արտասվում է՝ հեղ.)… Որդուս հետ այդ մասին շա՜տ ենք խոսել, այս ընթացքում նա նույնիսկ մեծացավ ու հասունացավ:

- Հավանաբար, մտածելու շատ ժամանակ եք ունենում: Զղջման պահեր ունենո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք ավելի շատ ափսոսում, ինչի՞ համար՝ ուրախանում, ինչը՞՝ կարոտում…

- Մտածելու ժամանակ նախկինում էլ ես միշտ ունեցել եմ, հատկապես՝ գիշերները: Քանի որ անքնությամբ էի տառապում, պառկում էի ու ժամերով մտածում, մինչև աչքերս կփակվեին: Բայց ինչ խոսք, երբ չես աշխատում, օրակարգում շատ անելիքներ չունես ու քո գործը հստակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալն է (այս դեպքում՝ առողջության), մտքերդ այլ ուղղություն են ստանում… Այո, զղջման պահեր ունեցել եմ, բայց դա ամենևին չի նշանակում, թե ես համարում եմ, որ սխալ եմ եղել, կամ ինչ որ մեկի նկատմամբ մեծ մեղք ու չարիք եմ գործել: Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես այլ կերպ նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր առումով: Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ: Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհիմն, առանց պատճառի, ելնելով ինչ-ինչ ճղճիմ զգացումներից՝ նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, կարող են քո նկատմամբ վատ վերաբերմունք ունենալ ու նույնիսկ վատ մեկնաբանություններ գրել: Ներել ու ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի ջերմ, սփոփող բառ չգրեցին: Բայց, Փառք Աստծո, համընդհանուր սերը, ուշադրությունը, հոգատարությունն իմ նկատմամբ այնքան շատ է եղել, որ կարողանում եմ այն նույնիսկ վերադարձնել մարդկանց: Խնդրում եմ Տիրոջից՝ բոլորին առողջություն տա:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե հետ գնայիք ու կրկին ապրեիք մինչև այն պահը, երբ իմացաք հիվանդության մասին:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր կյանքում շատ սխալներ է թույլ տալիս, ու եթե իմաստուն մարդ է ու դասեր է քաղում այդ սխալներից ու վրիպումներից, ապա կարող է դրանք վերանայել, վերափոխել ու այլևս չկրկնել: Որևէ մեկս սուրբ ու անմեղ չենք, անսխալական չենք, այդ թվում՝ նաև ես: Ես ինձ համարում եմ քիչ թե շատ խելացի մարդ, ով սովորում է սեփական սխալների ու սայթաքումների վրա: Շատ բաներ կան, որ գուցե կցանկանայի փոխել, այլ կերպ անել: Շատ մարդիկ կան, որոնց թույլ չէի տա իմ կյանք մտնեն… Բայց հիմա չեմ զղջում, դրանցից միմիայն դասեր եմ քաղում։ Մի բան ասեմ. մինչև հիվանդանոց պառկելը, երբ ինքնազգացողությունս արդեն լավ չէր, բայց չգիտեի, թե ինձ հետ ինչ է կատարվում, արդեն իսկ անկումային տրամադրություններ էի ունենում ու հաճախ մտածում՝ արդյոք կյանքս ճի՞շտ եմ ապրել, ճի՞շտ եմ վարվել, երբ իմ ժամանակի ու առողջության հաշվին այլ մարդկանց համար եմ ուժերս, ռեսուրսներս ներդրել, հասել, օգնել, իրենց համար պայքարել… Պետք է խոստովանեմ, որ հիվանդությունից հետո հասկացա՝ այո՛, ճիշտ եմ արել, եթե կրկին ծնվեի, նույնկերպ կապրեի: Այն, ինչ ես արել եմ, ինձ վերադարձավ լիովին՝ ապացուցելով, որ կյանքն, իսկապես, բումերանգ է, ինչ տալիս ես՝ քեզ է վերադառնում: Որևէ մեկս հիվանդություններից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ապահովագրված չենք, ու այն, թե դրանց բախվելուց հետո ինչ ես ստանում, ապացույցն է, թե ինչպես ես ապրել կյանքդ: Այս միտքը ես արտահայտել եմ 10 տարի առաջ, նույնը կասեմ 10 տարի հետո, եթե, Աստծո կամոք, ողջ ու առողջ լինեմ: Ու ես, երևի, ինչ-որ տեղ հպարտանալու առիթ ունեմ…

- Անի, զրույցի ընթացքում Դուք անընդհատ շեշտում եք Աստծո գոյության, օգնության մասին: Դա զուտ հավատքի՞ դրսևորում է, թե՞ զգացել եք Աստծո հայտնությունը Ձեր կյանքում:

- Ես երկու անգամ Աստծուց պատասխան եմ ստացել, տեսիլք եմ տեսել, ու պետք է խոստովանեմ, դժվարությամբ եմ համարձակություն ու ուժ գտել իմ մեջ, որ կարողանամ Տիրոջ՝ իմ կյանքում հայտնության մասին վկայել: Երկուսն էլ հիվանդանոցում է եղել… Թվում է՝ ինչ լավ է, Տերը հայտնվել է քեզ, օրհնված, շնորհված մեկն ես: Այո, դա շատ լավ է, բայց մեկտեղ մեծ վախ կա չհասկացվելու, քարկոծվելու ու քննադատվելու (ժպտում է՝ հեղ.)։

- Թեև սոցցանցի Ձեր էջի միջոցով հաճախ եք շփվում հանրության հետ, ինքներդ լինելով հիվանդության ճիրաններում՝ խորհուրդներ տալիս ու ոգևորում քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդկանց, այնուամենայնիվ, հիմա, մեր միջոցով ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր ևս այդ դժվարին ճանապարհը հաղթահարելու ուղղին են բռնել:

- Բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին, կոչ կանեմ՝ նախ վերանայեն իրենց հավատքը, վերադառնան, էլ ավելի մոտենան Տիրոջը: Մենք աղոթում ենք, մոմ ենք վառում, ու մեզ թվում է, թե հավատում ենք: Բարի գործեր ենք անում ու մեզ թվում է, թե բավական է: Ինչպես որ մոտենում ես ծորակին ու վստահ ես՝ ջուր կխմես ու ծարավդ կհագենա, այդկերպ էլ, երբ աղոթում ես, պետք է հավատաս, որ Տերը հագեցնելու է քո հոգևոր ծարավը: Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի ու քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Հարցն այն է, թե դու ի՞նչ հավատքով կդիմես Տիրոջը՝ քեզ ողորմալու ու կրկին կյանք շնորհելու: Ես ունեմ այդ հավատքն իմ մեջ, զգացել եմ այդ հավատքի ուժը, այդ հրաշքի իրագործումն իմ կյանքում, երբ անգամ բժիշկներն էին ապշած: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ: Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում… Իսկ աշխարհիկ առումով՝ օրգանիզմիդ քիմիաներից ու հյուծվածությունից վերականգնվելու համար պետք է առողջ, էկոլոգիապես մաքուր սննդակարգ: Նաև բազմաթիվ բուժող բուսատեսակներ ու պտուղներ կան, յուղեր ու ձեթեր կան, որոնք օրգանիզմը քայքայած մարդուն օգնում են կարճ ժամանակում վերականգնվելու: Պայքարեք ու մտածեք ոչ թե մահվան մասին, այլ՝ ապրելու:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում

Տվյալ բաժնի վերջին նյութերը