Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը

05/02/2019 20:33

Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը


«Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշված». սա բժշկի կողմից արտասանված այն նախադասությունն է, որը դատավճռի է նման ու կարող է վայրկյանների ընթացքում փոխել ողջ կյանքդ: Երևի միայն ամուր կամք ու մեծ հավատ ունենալու դեպքում է, որ անդունդին հայտնված մարդը կարողանում է պայքարել՝ հանուն հարազատի, հանուն զավակի, հանուն ապրելու։

2018 թվականի մայիսի 25-ը լրագորղ, մոդել Անի Քոչարի կյանքում մի նոր փուլ բացեց՝ դժվարությունների, վախի ու դրանց հաղթահարման փուլ։ Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողն արդեն ճամպրուկն էր հավաքում Հայաստան տեղափոխվելու համար, ու մեկ էլ լսեց անսպասելին, ամենաահավորը՝ դուք քաղցկեղ ունեք...

Հիվանդանոց, քիմիոթերապիաներ՝ սրանք արդեն անցյալում են: Ու թեև արդեն երբեմն անցյալով է խոսում չարաբաստիկ այդ հիվանդության մասին, սակայն զրույցի ընթացքում անգամ հեռավորությունից հասկանում էի՝ ժպիտն ու արցունքը միախառնվում են, նյարդերն ու զգացմունքները, անցանկալի հիշողությունները երբեմն տեղի են տալիս: Միայն թե, բավական էր, որ խոսեր որդու մասին, միանգամից պայծառանում էր, ոգևորվում:

Հավանաբար, հենց որդին է դարձել նրա պայքարելու ու վերածնվելու հիմնական պատճառը:

Aysor.am-ի զրուցակիցն է Անի Քոչարը:

- Անի, ե՞րբ Ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ինչպե՞ս իմացաք այդ մասին:

- Հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 25-ին: Ամեն ինչ պատահաբար եղավ. վատ ինքնազգացողություն ունեի՝ թուլություն, ջերմություն, ցավեր կոկորդի շրջանում, սարսափելի գլխացավ ու ստամոքսի ցավ: Մարմնիս վրա՝ հատկապես վերջույթներին, կապտուկներ էին առաջացել, ինչն էլ ինձ հուշեց, որ արյանս հետ ինչ-որ բան այն չէ: Արյան անալիզ հանձնելուց հետո հենց նույն օրը զանգ ստացա ու ինձ շտապ կանչեցին հիվանդանոց: Տեղում կրկին անալիզներ վերցրեցին ու ասացին, որ ես ինքնուրույն անգամ մեկ քայլ անելու ենթակա չեմ: Անվասայլակ բերեցին, նստեցրեցին ու հայտարարեցին, որ ամեն վայրկյան կարող եմ նույնիսկ կոմայի մեջ ընկնել… Մարդիկ ինձ երբեմն հարցնում են՝ արդյոք միայն արյան անալիզի միջոցով հնարավո՞ր է արյան քաղցկեղը ախտորոշել: Այո՛, հնարավոր է: Իմ դեպքում հենց այդպես էլ եղավ։

- Տևական ժամանակ է՝ անցնում եք դարի չարաբաստիկ հիվանդության միջով: հիմա Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչ փուլում եք:

- Մինչև հոկտեմբերի 17-ը հիվանդանոցում եմ եղել, քիմիոթերապիայի կուրսեր եմ ստացել՝ ժամանակ առ ժամանակ այցելելով տուն: Հոկտեմբերի 17-ից հետո բուժումը տանից եմ շարունակում. դեռևս 11 ամիս դեղորայքային բուժում եմ ստանալու։ Այս պայքարը դեռևս շարունակվում է, այս գրողի տարած հիվանդությունն ընդամենը կարճատև բուժմամբ չի ավարտվում, դեռ երկարատև բուժման կուրս ունեմ անցնելու: Փառք Աստծո, հիմա հիվանդանոցում չեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Խմում եմ «մեդոսթաուրին» կոչվող մի նորագույն դեղորայք, որը նախորդ տարվանից է կիրառվում: Շատ մեծ հույսեր եմ կապում այդ դեղորայքի հետ, դեռևս մեկ տարի ունեմ այդ կուրսն անցնելու: Առաջ Աստված, հուսով եմ՝ այդ չարիքը վերջնականապես կհաղթահարեմ ու կձերբազատվեմ այդ հիվանդությունից: Իսկ ինչ վերաբերվում է ինքնազգացողությանս, ասեմ, որ ամեն օր Փառք եմ տալիս Տիրոջը, որովհետև կարող էր էլ ավելի վատ լինել: Ես այնպիսի բաներ եմ հիվանդանոցում տեսել, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Փառք Աստծո, լավ եմ, ու հուսով եմ՝ բուժումներից հետո էլ ավելի լավ եմ լինելու:

- Ձեր բուժումն անցնում եք Գերմանիայի Դաշնությունում, որն այսօր այս տեսանկյունից լավագույն բժշկական ծառայությունն է մատուցում: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, դա զուտ տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ նաև գիտելիքի ու վերաբերմունքի:

- Խոսելով Գերմանիայում բժշկական ինստիտուտի մասին, նախևառաջ պետք է ասեմ, որ ամբողջ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են: Գերմանիան հզոր, կայացած պետություն է, շատ մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտին: Բնականաբար, հիվանդանոցները զինված են նորագույն տեխնիկայով, նորագույն դեղորայքներով, ինչն էլ նպաստում է, որպեսզի բուժումն էլ ավելի արդյունավետ լինի: Սակայն ասել, թե Գերմանիայում չեն լինում սխալ բուժումներ կամ սխալ ախտորոշումներ, բժշկական սխալներ, կլինի մեղքի թաքցնում: Այստեղ նույնպես նման բաներ պատահում են, պարզապես՝ առավել քիչ… Նաև, այստեղ բժշկական սիստեմն է բոլորովին այլ: Մարդիկ ունեն բժշկական ապահովագրություն, որն, ի դեպ, օրենքով պարտադրված է: Եթե մարդը չի կարող աշխատել ու անձամբ վճարել իր բժշկական ապահովագրության համար, ապա Գերմանիան սոցիալական երկիր է, և այստեղ անապահով բնակիչների համար վճարում է պետությունը: Այնպես որ, բոլորը հավասարապես պաշտպանված են, ապահովագրված են: Եթե մեկին որևէ բան է պատահում, ապա անպայման այդ ծախսերը հոգում է պետությունը: Հենց այդ պատճառով որևէ բժիշկ կամ բուժքույր քո ձեռքին, գրպանին չի նայում։ Հուսով եմ՝ մի օր մեր երկրում էլ կլինի բժշկական ապահովագրություն, և այն իսկապես նորմալ կգործի, ու մարդիկ, կանգնելով մեծ չարիքների առջև, ինչպիսին քաղցկեղն է, դիալեզն է, շաքարային դիաբեդը և նմանատիպ այլ հիվանդությունները, ստիպված չեն լինի տուն-տեղ վաճառել, պարտքերի տակ ընկնել, այլ պետությունը այդ հարցը կհոգա: Դա շատ կարևոր կետ է: Որպեսզի հասնենք նրան, որ այլևս ոչ մի հայ իր երկիրը չլքի բուժման նպատակով, առողջապահական ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

- Շատերն այս ախտորոշումն իրենց համար դատավճիռ են համարում: Ձեր դեպքո՞ւմ ինչպես էր, երբ լսեցիք ախտորոշման մասին: Ի՞նչ ապրումներ է ունենում առաջին հայացքից անելանելի իրավիճակում հայտնված մարդը։

- Այո, շատերը երբ լսում են քաղցկեղ ախտորոշումը, դա նրանց համար վերջնական դատավճռի, մահավճռի նման է հնչում: Իրենք իրենց վրա, այսպես ասած, խաչ են քաշում ու մտածում, որ այդ հիվանդությունը բուժվող չէ, ելք չկա, ու իրենց մահվանը քիչ ժամանակ է մնացել: Պատճառն այն է, որ մարդիկ իրենց միջավայրում լսում են, տեսնում են, թե այդ հիվանդության պատճառով ինչքան մահվան դեպքեր են գրանցվում: Բայց հավատացեք՝ ելք կա, հատկապես, եթե քաղցկեղն ախտորոշվել է հիվանդության նախնական փուլերում: Ելք կա, եթե մարդն ապավինում է Աստծուն ու դիմում Նրան՝ հավատը ոչ մի րոպե չկորցնելով ու մինչև վերջ պայքարելով: Դու պետք է հաղթես այդ հիվանդությանը, և ոչ թե՝ հիվանդությունը քեզ: Թեև, երբեմն օրգանիզմներ են լինում, որոնք չեն ընդունում բուժումը՝ ո՛չ քիմիոթերապիան, ո՛չ ճառագայթումը, ոչ մի բան: Այս հիվանդության մասին միանշանակ ասել՝ բուժվող է, կամ բուժվող չէ՝ դժվար է: Այնպես որ, բուժումն անհատական է: Քաղցկեղի ավելի քան 100 տեսակ կա, անգամ արյան քաղցկեղը, որը ես ունեմ (միեոլիդային արյան սուր լեյկոզ), մեկը մյուսից տարբերվող բազմաթիվ տեսակներ ունի:

- Հոգեպես թուլացման պահեր շա՞տ եք ունեցել:

- Այո, ինձ մոտ նույնպես եղել են շատ դժվարին պահեր, օրեր՝ լի արցունքներով, հույզերով, վախերով, մտավախություններով, բայց ես ամեն օր պայքարում եմ դրա դեմ (հուզվում է՝ հեղ.):

- Ձեր հաղթահարած ամենադժվար փուլը ո՞րն էր:

- Հիվանդանոցային փուլն էր: Շուրջ 6 ամիս շատ կարճ դադարներով հիվանդանոցում եմ եղել, ինչն ինձ համար իսկական դժոխք էր: Նախ, ինձ պես կենսախինդ ու ակտիվ մարդու համար ամիսներ շարունակ մի սենյակում փակված մնալն արդեն իսկ շատ դժվար էր: Եվ հետո, փուլեր են եղել, երբ ես միաժամանակ 4 տեսակի քիմիոթերապիա ստանալով՝ ամբողջովին հյուծվել էի, տկար էի, անգամ կարգին խոսել չէի կարողանում, ուտել, քայլել չէի կարողանում: Հավատացեք, զրոյից սովորել եմ ուտել, ծամել, քայլ գցել, աստիճան բարձրանալ ու իջնել: Վերածնվել եմ: Այդ ամիսները հիվանդանոցներում ոչ միայն ֆիզիկապես են դժվարին, այլ նաև՝ հոգեբանորեն: Շատ ընկճված, նեղսրտած ես լինում, չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Ես միայն մեկ բան գիտեի՝ պետք է հաղթահարեի, որովհետև տանն ինձ սպասող ընդամենը 7-ամյա որդի ունեի, ով պետք է իր մայրիկի կողքին մեծանա: Ինձ ապրեցրել է իմ որդին, ինձ ապրեցրել է Տիրոջ նկատմամբ հավատքը: Հավատում էի, որ Տերն ինձ միայնակ չի թողնելու, ևս մեկ անգամ ինձ ապրելու, ստեղծագործելու ու Տիրոջը ծառայելու շանս է տրվելու:

- Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի հիմնական պատճառներն են ծխախոտը, անառողջ սնունդն ու քիչ շարժվելը, ու եթե կարողանանք այդ երեք սովորույթներից խուսափել, կխուսափենք նաև չարաբաստիկ հիվանդությունից: Ինքներդ այս երեք վատ սովորություններն ունեի՞ք:

- Թե ինչ են պնդում գիտնականները՝ մեկ բան է, կյանքը՝ բոլորովին այլ բան: Ես վնասակար սովորություններ չեմ ունեցել ոչ միայն հիվանդությունից առաջ, այլ, առհասարակ, իմ ողջ կյանքում: Երբեք ծխախոտ չեմ օգտագործել, ալկոհոլը չեմ չարաշահել, միայն խնջույքներին եմ մի փոքր օգտագործել՝ զուտ շնորհավորելու համար, բայց դա խմել չեմ համարում: Ճիշտ է, սպորտով չեմ զբաղվել, չեմ մարզվել, բայց շարժվել եմ նույնիսկ չափից շատ՝ աշխատանքի բերումով ամբողջ օրը լինելով վազքի մեջ: Քաղցկեղը կարող է բույն դնել յուրաքանչյուրի օրգանիզմում՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում ու ապրում: Անկանխատեսելի հիվանդություն է սա… Մի պարզ օրինակ բերեմ. արյան իմ հիվանդությունը կոչվում է արյան սուր միեոլիդային չարորակ քաղցկեղ, ինչը, որպես կանոն, ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր գործ ունեն ճառագայթային աշխատանքի կամ «բենզոնոլ» տեսակի քիմիական նյութի հետ: Ես իմ ամբողջ կյանքում ոչ առաջինի հետ եմ առնչվել, ոչ՝ երկրորդի: Ու երբ բժշկին հարցրեցի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, գերմաներենով պատասխանեց՝ «բախտդ չի բերել»: Այ հենց սա է բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների ու վայրիվերումների թողած հետք կարող են լինել: Չէ՞ որ շատ գիտնականներ էլ կարծում են, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:

- Առաջին իսկ օրից Ձեր հիվանդության մասին բարձրաձայնել եք, խոսել, պասիվ չեք եղել: Այդկերպ կիսվելով՝ փորձում էիք ինքներդ Ձե՞զ խրախուսել, ոգևորել։

- Իմ հիվանդության մասին բարձրաձայնել եմ մեկ պարզ պատճառով. ախտորոշումիցս ընդամենը օրեր առաջ սոցցանցի իմ էջում հայտնել էի Հայաստան վերադառնալուս մասին, անգամ խնդրել էի, որ ինձ օգնեն որդուս համար Երևանում գերմանական թեքումով դպրոց գտնել: Քանի որ կյանքիս դառը փորձը ցույց է տալիս, որ շատ-շատերը հարմար առիթը բաց չեն թողնում քեզ քարկոծելու ու քննադատելու համար, վստահ էի՝ չվերադառնալու դեպքում սկսելու էին քննադատել ու մեղադրել՝ առանց իմանալու պատճառը: Իսկ չարաբաստիկ ախտորոշումը, բնականաբար, երկարատև բուժման համար ինձ Գերմանիայում էր պահելու… Հետագայում հասկացա, որ իրականում մեծ ծառայություն եմ մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր բախվել են այս խնդրին, իրենք կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի այս հիվանդությունը: Մարդիկ «տեղեկատվական վակում» ունեն. հայկական տիրույթում գրեթե չես գտնի մեկին, ով մարդկանց հետ կիսվել, պատմել է իր՝ այս չարիքը հաղթահարելու, վերապրելու մասին: Մարդ, ով իր փորձով կիսվել է մյուսների հետ, ով կարող է մարդկանց օգնել՝ հաղթահարման ուժ ու ուղիներ գտնելու: Հավատացեք, ես հարյուրավոր նամակներ էի ստանում ոչ միայն ապաքինման բարեմաղթանքներով, այլև՝ խորհուրդների ակնկալիքով: Մարդիկ, ովքեր բախվել էին այդ հիվանդությանն ու մեծ կարիք ունեին որևէ խոսքի, քաջալերման, տեղեկատվության։ Ինչ խոսք՝ այդ շոկային իրավիճակում, դաժան այդ օրերին ինձ էլ մեծ ուժ է տվել նաև համացանցային ակտիվ քաջալերանքը, աշխարհի տարբեր երկրներից ինձ համար առ Աստված հնչեցված աղոթքները: Հիմա պետք է ասեմ, որ իսկապես, բոլորիս աղոթքները հասան Աստծուն: Դրա ապացույցն այն է, որ իմ բուժումից շատ կարճ ժամանակ անց, անգամ բժիշկների համար անսպասելի գրանցեցինք մեծ հաջողություն՝ հիվանդությունը սկսեց նահանջել: Այս պահին, չնայած նրան, որ բուժումները շարունակվում են, փաստացի, ես համարվում եմ բուժված, քաղցկեղը հաղթահարած: Թեև ասում են, որ քաղցկեղը 7 տարվա ընթացքում չկրկնվելուց հետո միայն  կարող ես հաղթահարված համարել։ Ինչ վերաբերվում է իմ ակտիվությանը, ապա ասեմ, որ առաջին հայացքից է տպավորություն, թե ես միշտ ակտիվ եմ եղել: Իրականում, հիվանդանոցային 6 ամիսների ընթացքում շատ պասիվ եմ եղել ու ընդամենը 2-3 գրառում եմ արել՝ հետաքրքրվող մարդկանց իրազեկելու, թե ինչ վիճակում եմ։

- Կարոտո՞ւմ եք Հայաստանը:

- Այո, կարոտում եմ Հայաստանը, կարոտում եմ լավ մարդկանց, կարոտում եմ ամեն բան, ինչը կապված է իմ հայրենիքի հետ, իմ հող ու ջրի հետ: Հավատացեք, սրանք լոկ խոսքեր չեն: Երբ մարդն իր հողի վրա է, դա մի այլ տեսակի ուժ ու էներգիա է տալիս:

- Անի, այս ամբողջ ընթացքում ո՞ւմ եք վստահել Ձեր որդու խնամքը: Հիմա նա Ձեզ մո՞տ է:

- Քանի որ ես արդեն տանն եմ, այո, ինձ մոտ է: Հիմա երկու շաբաթը մեկ եմ գնում հիվանդանոց, արյան համալիր հետազոտության եմ ենթարկվում, որպեսզի տեսնեն՝ հիվանդությունը վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Նաև ստուգում են, թե ինչպես եմ տանում այն դեղորայքային բուժումը, որը դեռևս շարունակում եմ ստանալ: Բայց այնտեղ չեմ մնում, տանն եմ, որդուս եմ դպրոց ուղեկցում ու դպրոցից տուն բերում: Նա ինձ մոտ է, ամբողջ ընթացքում ինձ մոտ է եղել, միայն հիվանդանոցում գտնվելու ընթացքում է, որ միասին չենք եղել: Ես նույնիսկ հրաժարվեցի այլ քաղաք, էլ ավելի լավ հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պետք է որդուս կողքին լինեի: Նրա հետ անցկացրած ամեն մի օրը, ամեն մի ժամը, առհասարակ՝ նրա ներկայությունն ինձ միշտ ուժ է տվել, քաջալերել է ու իմաստավորել իմ պայքարը: Անգամ, երբ առանց ցավազրկման ողնաշարից քիմիոթերապիա էին ներարկում ու պունկցիաներ անում, մեկ րոպե անգամ ախ ու վախ չեմ արել: Միայն աչքերս եմ փակել, աղոթել, երազել ու պատկերացրել եմ այն օրը, երբ ես արդեն պատկառելի տարիքում գտնվող մի կին եմ ու որդուս, ով արդեն վայելչակազմ երիտասարդ է, ուղեկցում եմ հանդիսությունների սրահ… Ես հավատում եմ, որ տեսնելու եմ այդ օրը (հուզվում է՝ հեղ.):

- Իսկ Ձեր տղան ինչպե՞ս էր տանում Ձեր բացակայությունները, շա՞տ էր «բողոքում»:

- Ինչ խոսք, որդիս շատ ծանր էր տանում իմ բացակայությունը: Երբ հանդիպում էինք, անմիջապես հարցնում էր՝ այդ ապուշ հիվանդությունը դեռ որքա՞ն է տևելու (ժպտում է՝ հեղ.): Հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ եմ հիվանդացել, ե՞րբ պետք է վերջնականապես գամ տուն: Բազմաթիվ հարցեր էր տալիս, այդ թվում նաև՝ արդյոք մահանալու՞ եմ ես այդ հիվանդությունից… Թվում է, թե այդ տարիքի երեխան շատ բան չի հասկանում, բայց ոչ, նրանք շատ զգայուն են: Ինքը կարծում էր՝ եթե դա մի հիվանդություն է, որի պատճառով ամիսներ շարունակ հիվանդանոցում պետք է պառկել, ուրեմն՝ վատ բան է ու դրանից կարող են նաև մահանալ (արտասվում է՝ հեղ.)… Որդուս հետ այդ մասին շա՜տ ենք խոսել, այս ընթացքում նա նույնիսկ մեծացավ ու հասունացավ:

- Հավանաբար, մտածելու շատ ժամանակ եք ունենում: Զղջման պահեր ունենո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք ավելի շատ ափսոսում, ինչի՞ համար՝ ուրախանում, ինչը՞՝ կարոտում…

- Մտածելու ժամանակ նախկինում էլ ես միշտ ունեցել եմ, հատկապես՝ գիշերները: Քանի որ անքնությամբ էի տառապում, պառկում էի ու ժամերով մտածում, մինչև աչքերս կփակվեին: Բայց ինչ խոսք, երբ չես աշխատում, օրակարգում շատ անելիքներ չունես ու քո գործը հստակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալն է (այս դեպքում՝ առողջության), մտքերդ այլ ուղղություն են ստանում… Այո, զղջման պահեր ունեցել եմ, բայց դա ամենևին չի նշանակում, թե ես համարում եմ, որ սխալ եմ եղել, կամ ինչ որ մեկի նկատմամբ մեծ մեղք ու չարիք եմ գործել: Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես այլ կերպ նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր առումով: Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ: Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհիմն, առանց պատճառի, ելնելով ինչ-ինչ ճղճիմ զգացումներից՝ նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, կարող են քո նկատմամբ վատ վերաբերմունք ունենալ ու նույնիսկ վատ մեկնաբանություններ գրել: Ներել ու ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի ջերմ, սփոփող բառ չգրեցին: Բայց, Փառք Աստծո, համընդհանուր սերը, ուշադրությունը, հոգատարությունն իմ նկատմամբ այնքան շատ է եղել, որ կարողանում եմ այն նույնիսկ վերադարձնել մարդկանց: Խնդրում եմ Տիրոջից՝ բոլորին առողջություն տա:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե հետ գնայիք ու կրկին ապրեիք մինչև այն պահը, երբ իմացաք հիվանդության մասին:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր կյանքում շատ սխալներ է թույլ տալիս, ու եթե իմաստուն մարդ է ու դասեր է քաղում այդ սխալներից ու վրիպումներից, ապա կարող է դրանք վերանայել, վերափոխել ու այլևս չկրկնել: Որևէ մեկս սուրբ ու անմեղ չենք, անսխալական չենք, այդ թվում՝ նաև ես: Ես ինձ համարում եմ քիչ թե շատ խելացի մարդ, ով սովորում է սեփական սխալների ու սայթաքումների վրա: Շատ բաներ կան, որ գուցե կցանկանայի փոխել, այլ կերպ անել: Շատ մարդիկ կան, որոնց թույլ չէի տա իմ կյանք մտնեն… Բայց հիմա չեմ զղջում, դրանցից միմիայն դասեր եմ քաղում։ Մի բան ասեմ. մինչև հիվանդանոց պառկելը, երբ ինքնազգացողությունս արդեն լավ չէր, բայց չգիտեի, թե ինձ հետ ինչ է կատարվում, արդեն իսկ անկումային տրամադրություններ էի ունենում ու հաճախ մտածում՝ արդյոք կյանքս ճի՞շտ եմ ապրել, ճի՞շտ եմ վարվել, երբ իմ ժամանակի ու առողջության հաշվին այլ մարդկանց համար եմ ուժերս, ռեսուրսներս ներդրել, հասել, օգնել, իրենց համար պայքարել… Պետք է խոստովանեմ, որ հիվանդությունից հետո հասկացա՝ այո՛, ճիշտ եմ արել, եթե կրկին ծնվեի, նույնկերպ կապրեի: Այն, ինչ ես արել եմ, ինձ վերադարձավ լիովին՝ ապացուցելով, որ կյանքն, իսկապես, բումերանգ է, ինչ տալիս ես՝ քեզ է վերադառնում: Որևէ մեկս հիվանդություններից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ապահովագրված չենք, ու այն, թե դրանց բախվելուց հետո ինչ ես ստանում, ապացույցն է, թե ինչպես ես ապրել կյանքդ: Այս միտքը ես արտահայտել եմ 10 տարի առաջ, նույնը կասեմ 10 տարի հետո, եթե, Աստծո կամոք, ողջ ու առողջ լինեմ: Ու ես, երևի, ինչ-որ տեղ հպարտանալու առիթ ունեմ…

- Անի, զրույցի ընթացքում Դուք անընդհատ շեշտում եք Աստծո գոյության, օգնության մասին: Դա զուտ հավատքի՞ դրսևորում է, թե՞ զգացել եք Աստծո հայտնությունը Ձեր կյանքում:

- Ես երկու անգամ Աստծուց պատասխան եմ ստացել, տեսիլք եմ տեսել, ու պետք է խոստովանեմ, դժվարությամբ եմ համարձակություն ու ուժ գտել իմ մեջ, որ կարողանամ Տիրոջ՝ իմ կյանքում հայտնության մասին վկայել: Երկուսն էլ հիվանդանոցում է եղել… Թվում է՝ ինչ լավ է, Տերը հայտնվել է քեզ, օրհնված, շնորհված մեկն ես: Այո, դա շատ լավ է, բայց մեկտեղ մեծ վախ կա չհասկացվելու, քարկոծվելու ու քննադատվելու (ժպտում է՝ հեղ.)։

- Թեև սոցցանցի Ձեր էջի միջոցով հաճախ եք շփվում հանրության հետ, ինքներդ լինելով հիվանդության ճիրաններում՝ խորհուրդներ տալիս ու ոգևորում քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդկանց, այնուամենայնիվ, հիմա, մեր միջոցով ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր ևս այդ դժվարին ճանապարհը հաղթահարելու ուղղին են բռնել:

- Բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին, կոչ կանեմ՝ նախ վերանայեն իրենց հավատքը, վերադառնան, էլ ավելի մոտենան Տիրոջը: Մենք աղոթում ենք, մոմ ենք վառում, ու մեզ թվում է, թե հավատում ենք: Բարի գործեր ենք անում ու մեզ թվում է, թե բավական է: Ինչպես որ մոտենում ես ծորակին ու վստահ ես՝ ջուր կխմես ու ծարավդ կհագենա, այդկերպ էլ, երբ աղոթում ես, պետք է հավատաս, որ Տերը հագեցնելու է քո հոգևոր ծարավը: Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի ու քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Հարցն այն է, թե դու ի՞նչ հավատքով կդիմես Տիրոջը՝ քեզ ողորմալու ու կրկին կյանք շնորհելու: Ես ունեմ այդ հավատքն իմ մեջ, զգացել եմ այդ հավատքի ուժը, այդ հրաշքի իրագործումն իմ կյանքում, երբ անգամ բժիշկներն էին ապշած: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ: Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում… Իսկ աշխարհիկ առումով՝ օրգանիզմիդ քիմիաներից ու հյուծվածությունից վերականգնվելու համար պետք է առողջ, էկոլոգիապես մաքուր սննդակարգ: Նաև բազմաթիվ բուժող բուսատեսակներ ու պտուղներ կան, յուղեր ու ձեթեր կան, որոնք օրգանիզմը քայքայած մարդուն օգնում են կարճ ժամանակում վերականգնվելու: Պայքարեք ու մտածեք ոչ թե մահվան մասին, այլ՝ ապրելու:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը

Տվյալ բաժնի վերջին նյութերը