Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը

05/02/2019 20:33

Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը


«Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշված». սա բժշկի կողմից արտասանված այն նախադասությունն է, որը դատավճռի է նման ու կարող է վայրկյանների ընթացքում փոխել ողջ կյանքդ: Երևի միայն ամուր կամք ու մեծ հավատ ունենալու դեպքում է, որ անդունդին հայտնված մարդը կարողանում է պայքարել՝ հանուն հարազատի, հանուն զավակի, հանուն ապրելու։

2018 թվականի մայիսի 25-ը լրագորղ, մոդել Անի Քոչարի կյանքում մի նոր փուլ բացեց՝ դժվարությունների, վախի ու դրանց հաղթահարման փուլ։ Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողն արդեն ճամպրուկն էր հավաքում Հայաստան տեղափոխվելու համար, ու մեկ էլ լսեց անսպասելին, ամենաահավորը՝ դուք քաղցկեղ ունեք...

Հիվանդանոց, քիմիոթերապիաներ՝ սրանք արդեն անցյալում են: Ու թեև արդեն երբեմն անցյալով է խոսում չարաբաստիկ այդ հիվանդության մասին, սակայն զրույցի ընթացքում անգամ հեռավորությունից հասկանում էի՝ ժպիտն ու արցունքը միախառնվում են, նյարդերն ու զգացմունքները, անցանկալի հիշողությունները երբեմն տեղի են տալիս: Միայն թե, բավական էր, որ խոսեր որդու մասին, միանգամից պայծառանում էր, ոգևորվում:

Հավանաբար, հենց որդին է դարձել նրա պայքարելու ու վերածնվելու հիմնական պատճառը:

Aysor.am-ի զրուցակիցն է Անի Քոչարը:

- Անի, ե՞րբ Ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ինչպե՞ս իմացաք այդ մասին:

- Հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 25-ին: Ամեն ինչ պատահաբար եղավ. վատ ինքնազգացողություն ունեի՝ թուլություն, ջերմություն, ցավեր կոկորդի շրջանում, սարսափելի գլխացավ ու ստամոքսի ցավ: Մարմնիս վրա՝ հատկապես վերջույթներին, կապտուկներ էին առաջացել, ինչն էլ ինձ հուշեց, որ արյանս հետ ինչ-որ բան այն չէ: Արյան անալիզ հանձնելուց հետո հենց նույն օրը զանգ ստացա ու ինձ շտապ կանչեցին հիվանդանոց: Տեղում կրկին անալիզներ վերցրեցին ու ասացին, որ ես ինքնուրույն անգամ մեկ քայլ անելու ենթակա չեմ: Անվասայլակ բերեցին, նստեցրեցին ու հայտարարեցին, որ ամեն վայրկյան կարող եմ նույնիսկ կոմայի մեջ ընկնել… Մարդիկ ինձ երբեմն հարցնում են՝ արդյոք միայն արյան անալիզի միջոցով հնարավո՞ր է արյան քաղցկեղը ախտորոշել: Այո՛, հնարավոր է: Իմ դեպքում հենց այդպես էլ եղավ։

- Տևական ժամանակ է՝ անցնում եք դարի չարաբաստիկ հիվանդության միջով: հիմա Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչ փուլում եք:

- Մինչև հոկտեմբերի 17-ը հիվանդանոցում եմ եղել, քիմիոթերապիայի կուրսեր եմ ստացել՝ ժամանակ առ ժամանակ այցելելով տուն: Հոկտեմբերի 17-ից հետո բուժումը տանից եմ շարունակում. դեռևս 11 ամիս դեղորայքային բուժում եմ ստանալու։ Այս պայքարը դեռևս շարունակվում է, այս գրողի տարած հիվանդությունն ընդամենը կարճատև բուժմամբ չի ավարտվում, դեռ երկարատև բուժման կուրս ունեմ անցնելու: Փառք Աստծո, հիմա հիվանդանոցում չեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Խմում եմ «մեդոսթաուրին» կոչվող մի նորագույն դեղորայք, որը նախորդ տարվանից է կիրառվում: Շատ մեծ հույսեր եմ կապում այդ դեղորայքի հետ, դեռևս մեկ տարի ունեմ այդ կուրսն անցնելու: Առաջ Աստված, հուսով եմ՝ այդ չարիքը վերջնականապես կհաղթահարեմ ու կձերբազատվեմ այդ հիվանդությունից: Իսկ ինչ վերաբերվում է ինքնազգացողությանս, ասեմ, որ ամեն օր Փառք եմ տալիս Տիրոջը, որովհետև կարող էր էլ ավելի վատ լինել: Ես այնպիսի բաներ եմ հիվանդանոցում տեսել, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Փառք Աստծո, լավ եմ, ու հուսով եմ՝ բուժումներից հետո էլ ավելի լավ եմ լինելու:

- Ձեր բուժումն անցնում եք Գերմանիայի Դաշնությունում, որն այսօր այս տեսանկյունից լավագույն բժշկական ծառայությունն է մատուցում: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, դա զուտ տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ նաև գիտելիքի ու վերաբերմունքի:

- Խոսելով Գերմանիայում բժշկական ինստիտուտի մասին, նախևառաջ պետք է ասեմ, որ ամբողջ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են: Գերմանիան հզոր, կայացած պետություն է, շատ մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտին: Բնականաբար, հիվանդանոցները զինված են նորագույն տեխնիկայով, նորագույն դեղորայքներով, ինչն էլ նպաստում է, որպեսզի բուժումն էլ ավելի արդյունավետ լինի: Սակայն ասել, թե Գերմանիայում չեն լինում սխալ բուժումներ կամ սխալ ախտորոշումներ, բժշկական սխալներ, կլինի մեղքի թաքցնում: Այստեղ նույնպես նման բաներ պատահում են, պարզապես՝ առավել քիչ… Նաև, այստեղ բժշկական սիստեմն է բոլորովին այլ: Մարդիկ ունեն բժշկական ապահովագրություն, որն, ի դեպ, օրենքով պարտադրված է: Եթե մարդը չի կարող աշխատել ու անձամբ վճարել իր բժշկական ապահովագրության համար, ապա Գերմանիան սոցիալական երկիր է, և այստեղ անապահով բնակիչների համար վճարում է պետությունը: Այնպես որ, բոլորը հավասարապես պաշտպանված են, ապահովագրված են: Եթե մեկին որևէ բան է պատահում, ապա անպայման այդ ծախսերը հոգում է պետությունը: Հենց այդ պատճառով որևէ բժիշկ կամ բուժքույր քո ձեռքին, գրպանին չի նայում։ Հուսով եմ՝ մի օր մեր երկրում էլ կլինի բժշկական ապահովագրություն, և այն իսկապես նորմալ կգործի, ու մարդիկ, կանգնելով մեծ չարիքների առջև, ինչպիսին քաղցկեղն է, դիալեզն է, շաքարային դիաբեդը և նմանատիպ այլ հիվանդությունները, ստիպված չեն լինի տուն-տեղ վաճառել, պարտքերի տակ ընկնել, այլ պետությունը այդ հարցը կհոգա: Դա շատ կարևոր կետ է: Որպեսզի հասնենք նրան, որ այլևս ոչ մի հայ իր երկիրը չլքի բուժման նպատակով, առողջապահական ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

- Շատերն այս ախտորոշումն իրենց համար դատավճիռ են համարում: Ձեր դեպքո՞ւմ ինչպես էր, երբ լսեցիք ախտորոշման մասին: Ի՞նչ ապրումներ է ունենում առաջին հայացքից անելանելի իրավիճակում հայտնված մարդը։

- Այո, շատերը երբ լսում են քաղցկեղ ախտորոշումը, դա նրանց համար վերջնական դատավճռի, մահավճռի նման է հնչում: Իրենք իրենց վրա, այսպես ասած, խաչ են քաշում ու մտածում, որ այդ հիվանդությունը բուժվող չէ, ելք չկա, ու իրենց մահվանը քիչ ժամանակ է մնացել: Պատճառն այն է, որ մարդիկ իրենց միջավայրում լսում են, տեսնում են, թե այդ հիվանդության պատճառով ինչքան մահվան դեպքեր են գրանցվում: Բայց հավատացեք՝ ելք կա, հատկապես, եթե քաղցկեղն ախտորոշվել է հիվանդության նախնական փուլերում: Ելք կա, եթե մարդն ապավինում է Աստծուն ու դիմում Նրան՝ հավատը ոչ մի րոպե չկորցնելով ու մինչև վերջ պայքարելով: Դու պետք է հաղթես այդ հիվանդությանը, և ոչ թե՝ հիվանդությունը քեզ: Թեև, երբեմն օրգանիզմներ են լինում, որոնք չեն ընդունում բուժումը՝ ո՛չ քիմիոթերապիան, ո՛չ ճառագայթումը, ոչ մի բան: Այս հիվանդության մասին միանշանակ ասել՝ բուժվող է, կամ բուժվող չէ՝ դժվար է: Այնպես որ, բուժումն անհատական է: Քաղցկեղի ավելի քան 100 տեսակ կա, անգամ արյան քաղցկեղը, որը ես ունեմ (միեոլիդային արյան սուր լեյկոզ), մեկը մյուսից տարբերվող բազմաթիվ տեսակներ ունի:

- Հոգեպես թուլացման պահեր շա՞տ եք ունեցել:

- Այո, ինձ մոտ նույնպես եղել են շատ դժվարին պահեր, օրեր՝ լի արցունքներով, հույզերով, վախերով, մտավախություններով, բայց ես ամեն օր պայքարում եմ դրա դեմ (հուզվում է՝ հեղ.):

- Ձեր հաղթահարած ամենադժվար փուլը ո՞րն էր:

- Հիվանդանոցային փուլն էր: Շուրջ 6 ամիս շատ կարճ դադարներով հիվանդանոցում եմ եղել, ինչն ինձ համար իսկական դժոխք էր: Նախ, ինձ պես կենսախինդ ու ակտիվ մարդու համար ամիսներ շարունակ մի սենյակում փակված մնալն արդեն իսկ շատ դժվար էր: Եվ հետո, փուլեր են եղել, երբ ես միաժամանակ 4 տեսակի քիմիոթերապիա ստանալով՝ ամբողջովին հյուծվել էի, տկար էի, անգամ կարգին խոսել չէի կարողանում, ուտել, քայլել չէի կարողանում: Հավատացեք, զրոյից սովորել եմ ուտել, ծամել, քայլ գցել, աստիճան բարձրանալ ու իջնել: Վերածնվել եմ: Այդ ամիսները հիվանդանոցներում ոչ միայն ֆիզիկապես են դժվարին, այլ նաև՝ հոգեբանորեն: Շատ ընկճված, նեղսրտած ես լինում, չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Ես միայն մեկ բան գիտեի՝ պետք է հաղթահարեի, որովհետև տանն ինձ սպասող ընդամենը 7-ամյա որդի ունեի, ով պետք է իր մայրիկի կողքին մեծանա: Ինձ ապրեցրել է իմ որդին, ինձ ապրեցրել է Տիրոջ նկատմամբ հավատքը: Հավատում էի, որ Տերն ինձ միայնակ չի թողնելու, ևս մեկ անգամ ինձ ապրելու, ստեղծագործելու ու Տիրոջը ծառայելու շանս է տրվելու:

- Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի հիմնական պատճառներն են ծխախոտը, անառողջ սնունդն ու քիչ շարժվելը, ու եթե կարողանանք այդ երեք սովորույթներից խուսափել, կխուսափենք նաև չարաբաստիկ հիվանդությունից: Ինքներդ այս երեք վատ սովորություններն ունեի՞ք:

- Թե ինչ են պնդում գիտնականները՝ մեկ բան է, կյանքը՝ բոլորովին այլ բան: Ես վնասակար սովորություններ չեմ ունեցել ոչ միայն հիվանդությունից առաջ, այլ, առհասարակ, իմ ողջ կյանքում: Երբեք ծխախոտ չեմ օգտագործել, ալկոհոլը չեմ չարաշահել, միայն խնջույքներին եմ մի փոքր օգտագործել՝ զուտ շնորհավորելու համար, բայց դա խմել չեմ համարում: Ճիշտ է, սպորտով չեմ զբաղվել, չեմ մարզվել, բայց շարժվել եմ նույնիսկ չափից շատ՝ աշխատանքի բերումով ամբողջ օրը լինելով վազքի մեջ: Քաղցկեղը կարող է բույն դնել յուրաքանչյուրի օրգանիզմում՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում ու ապրում: Անկանխատեսելի հիվանդություն է սա… Մի պարզ օրինակ բերեմ. արյան իմ հիվանդությունը կոչվում է արյան սուր միեոլիդային չարորակ քաղցկեղ, ինչը, որպես կանոն, ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր գործ ունեն ճառագայթային աշխատանքի կամ «բենզոնոլ» տեսակի քիմիական նյութի հետ: Ես իմ ամբողջ կյանքում ոչ առաջինի հետ եմ առնչվել, ոչ՝ երկրորդի: Ու երբ բժշկին հարցրեցի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, գերմաներենով պատասխանեց՝ «բախտդ չի բերել»: Այ հենց սա է բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների ու վայրիվերումների թողած հետք կարող են լինել: Չէ՞ որ շատ գիտնականներ էլ կարծում են, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:

- Առաջին իսկ օրից Ձեր հիվանդության մասին բարձրաձայնել եք, խոսել, պասիվ չեք եղել: Այդկերպ կիսվելով՝ փորձում էիք ինքներդ Ձե՞զ խրախուսել, ոգևորել։

- Իմ հիվանդության մասին բարձրաձայնել եմ մեկ պարզ պատճառով. ախտորոշումիցս ընդամենը օրեր առաջ սոցցանցի իմ էջում հայտնել էի Հայաստան վերադառնալուս մասին, անգամ խնդրել էի, որ ինձ օգնեն որդուս համար Երևանում գերմանական թեքումով դպրոց գտնել: Քանի որ կյանքիս դառը փորձը ցույց է տալիս, որ շատ-շատերը հարմար առիթը բաց չեն թողնում քեզ քարկոծելու ու քննադատելու համար, վստահ էի՝ չվերադառնալու դեպքում սկսելու էին քննադատել ու մեղադրել՝ առանց իմանալու պատճառը: Իսկ չարաբաստիկ ախտորոշումը, բնականաբար, երկարատև բուժման համար ինձ Գերմանիայում էր պահելու… Հետագայում հասկացա, որ իրականում մեծ ծառայություն եմ մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր բախվել են այս խնդրին, իրենք կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի այս հիվանդությունը: Մարդիկ «տեղեկատվական վակում» ունեն. հայկական տիրույթում գրեթե չես գտնի մեկին, ով մարդկանց հետ կիսվել, պատմել է իր՝ այս չարիքը հաղթահարելու, վերապրելու մասին: Մարդ, ով իր փորձով կիսվել է մյուսների հետ, ով կարող է մարդկանց օգնել՝ հաղթահարման ուժ ու ուղիներ գտնելու: Հավատացեք, ես հարյուրավոր նամակներ էի ստանում ոչ միայն ապաքինման բարեմաղթանքներով, այլև՝ խորհուրդների ակնկալիքով: Մարդիկ, ովքեր բախվել էին այդ հիվանդությանն ու մեծ կարիք ունեին որևէ խոսքի, քաջալերման, տեղեկատվության։ Ինչ խոսք՝ այդ շոկային իրավիճակում, դաժան այդ օրերին ինձ էլ մեծ ուժ է տվել նաև համացանցային ակտիվ քաջալերանքը, աշխարհի տարբեր երկրներից ինձ համար առ Աստված հնչեցված աղոթքները: Հիմա պետք է ասեմ, որ իսկապես, բոլորիս աղոթքները հասան Աստծուն: Դրա ապացույցն այն է, որ իմ բուժումից շատ կարճ ժամանակ անց, անգամ բժիշկների համար անսպասելի գրանցեցինք մեծ հաջողություն՝ հիվանդությունը սկսեց նահանջել: Այս պահին, չնայած նրան, որ բուժումները շարունակվում են, փաստացի, ես համարվում եմ բուժված, քաղցկեղը հաղթահարած: Թեև ասում են, որ քաղցկեղը 7 տարվա ընթացքում չկրկնվելուց հետո միայն  կարող ես հաղթահարված համարել։ Ինչ վերաբերվում է իմ ակտիվությանը, ապա ասեմ, որ առաջին հայացքից է տպավորություն, թե ես միշտ ակտիվ եմ եղել: Իրականում, հիվանդանոցային 6 ամիսների ընթացքում շատ պասիվ եմ եղել ու ընդամենը 2-3 գրառում եմ արել՝ հետաքրքրվող մարդկանց իրազեկելու, թե ինչ վիճակում եմ։

- Կարոտո՞ւմ եք Հայաստանը:

- Այո, կարոտում եմ Հայաստանը, կարոտում եմ լավ մարդկանց, կարոտում եմ ամեն բան, ինչը կապված է իմ հայրենիքի հետ, իմ հող ու ջրի հետ: Հավատացեք, սրանք լոկ խոսքեր չեն: Երբ մարդն իր հողի վրա է, դա մի այլ տեսակի ուժ ու էներգիա է տալիս:

- Անի, այս ամբողջ ընթացքում ո՞ւմ եք վստահել Ձեր որդու խնամքը: Հիմա նա Ձեզ մո՞տ է:

- Քանի որ ես արդեն տանն եմ, այո, ինձ մոտ է: Հիմա երկու շաբաթը մեկ եմ գնում հիվանդանոց, արյան համալիր հետազոտության եմ ենթարկվում, որպեսզի տեսնեն՝ հիվանդությունը վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Նաև ստուգում են, թե ինչպես եմ տանում այն դեղորայքային բուժումը, որը դեռևս շարունակում եմ ստանալ: Բայց այնտեղ չեմ մնում, տանն եմ, որդուս եմ դպրոց ուղեկցում ու դպրոցից տուն բերում: Նա ինձ մոտ է, ամբողջ ընթացքում ինձ մոտ է եղել, միայն հիվանդանոցում գտնվելու ընթացքում է, որ միասին չենք եղել: Ես նույնիսկ հրաժարվեցի այլ քաղաք, էլ ավելի լավ հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պետք է որդուս կողքին լինեի: Նրա հետ անցկացրած ամեն մի օրը, ամեն մի ժամը, առհասարակ՝ նրա ներկայությունն ինձ միշտ ուժ է տվել, քաջալերել է ու իմաստավորել իմ պայքարը: Անգամ, երբ առանց ցավազրկման ողնաշարից քիմիոթերապիա էին ներարկում ու պունկցիաներ անում, մեկ րոպե անգամ ախ ու վախ չեմ արել: Միայն աչքերս եմ փակել, աղոթել, երազել ու պատկերացրել եմ այն օրը, երբ ես արդեն պատկառելի տարիքում գտնվող մի կին եմ ու որդուս, ով արդեն վայելչակազմ երիտասարդ է, ուղեկցում եմ հանդիսությունների սրահ… Ես հավատում եմ, որ տեսնելու եմ այդ օրը (հուզվում է՝ հեղ.):

- Իսկ Ձեր տղան ինչպե՞ս էր տանում Ձեր բացակայությունները, շա՞տ էր «բողոքում»:

- Ինչ խոսք, որդիս շատ ծանր էր տանում իմ բացակայությունը: Երբ հանդիպում էինք, անմիջապես հարցնում էր՝ այդ ապուշ հիվանդությունը դեռ որքա՞ն է տևելու (ժպտում է՝ հեղ.): Հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ եմ հիվանդացել, ե՞րբ պետք է վերջնականապես գամ տուն: Բազմաթիվ հարցեր էր տալիս, այդ թվում նաև՝ արդյոք մահանալու՞ եմ ես այդ հիվանդությունից… Թվում է, թե այդ տարիքի երեխան շատ բան չի հասկանում, բայց ոչ, նրանք շատ զգայուն են: Ինքը կարծում էր՝ եթե դա մի հիվանդություն է, որի պատճառով ամիսներ շարունակ հիվանդանոցում պետք է պառկել, ուրեմն՝ վատ բան է ու դրանից կարող են նաև մահանալ (արտասվում է՝ հեղ.)… Որդուս հետ այդ մասին շա՜տ ենք խոսել, այս ընթացքում նա նույնիսկ մեծացավ ու հասունացավ:

- Հավանաբար, մտածելու շատ ժամանակ եք ունենում: Զղջման պահեր ունենո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք ավելի շատ ափսոսում, ինչի՞ համար՝ ուրախանում, ինչը՞՝ կարոտում…

- Մտածելու ժամանակ նախկինում էլ ես միշտ ունեցել եմ, հատկապես՝ գիշերները: Քանի որ անքնությամբ էի տառապում, պառկում էի ու ժամերով մտածում, մինչև աչքերս կփակվեին: Բայց ինչ խոսք, երբ չես աշխատում, օրակարգում շատ անելիքներ չունես ու քո գործը հստակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալն է (այս դեպքում՝ առողջության), մտքերդ այլ ուղղություն են ստանում… Այո, զղջման պահեր ունեցել եմ, բայց դա ամենևին չի նշանակում, թե ես համարում եմ, որ սխալ եմ եղել, կամ ինչ որ մեկի նկատմամբ մեծ մեղք ու չարիք եմ գործել: Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես այլ կերպ նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր առումով: Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ: Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհիմն, առանց պատճառի, ելնելով ինչ-ինչ ճղճիմ զգացումներից՝ նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, կարող են քո նկատմամբ վատ վերաբերմունք ունենալ ու նույնիսկ վատ մեկնաբանություններ գրել: Ներել ու ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի ջերմ, սփոփող բառ չգրեցին: Բայց, Փառք Աստծո, համընդհանուր սերը, ուշադրությունը, հոգատարությունն իմ նկատմամբ այնքան շատ է եղել, որ կարողանում եմ այն նույնիսկ վերադարձնել մարդկանց: Խնդրում եմ Տիրոջից՝ բոլորին առողջություն տա:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե հետ գնայիք ու կրկին ապրեիք մինչև այն պահը, երբ իմացաք հիվանդության մասին:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր կյանքում շատ սխալներ է թույլ տալիս, ու եթե իմաստուն մարդ է ու դասեր է քաղում այդ սխալներից ու վրիպումներից, ապա կարող է դրանք վերանայել, վերափոխել ու այլևս չկրկնել: Որևէ մեկս սուրբ ու անմեղ չենք, անսխալական չենք, այդ թվում՝ նաև ես: Ես ինձ համարում եմ քիչ թե շատ խելացի մարդ, ով սովորում է սեփական սխալների ու սայթաքումների վրա: Շատ բաներ կան, որ գուցե կցանկանայի փոխել, այլ կերպ անել: Շատ մարդիկ կան, որոնց թույլ չէի տա իմ կյանք մտնեն… Բայց հիմա չեմ զղջում, դրանցից միմիայն դասեր եմ քաղում։ Մի բան ասեմ. մինչև հիվանդանոց պառկելը, երբ ինքնազգացողությունս արդեն լավ չէր, բայց չգիտեի, թե ինձ հետ ինչ է կատարվում, արդեն իսկ անկումային տրամադրություններ էի ունենում ու հաճախ մտածում՝ արդյոք կյանքս ճի՞շտ եմ ապրել, ճի՞շտ եմ վարվել, երբ իմ ժամանակի ու առողջության հաշվին այլ մարդկանց համար եմ ուժերս, ռեսուրսներս ներդրել, հասել, օգնել, իրենց համար պայքարել… Պետք է խոստովանեմ, որ հիվանդությունից հետո հասկացա՝ այո՛, ճիշտ եմ արել, եթե կրկին ծնվեի, նույնկերպ կապրեի: Այն, ինչ ես արել եմ, ինձ վերադարձավ լիովին՝ ապացուցելով, որ կյանքն, իսկապես, բումերանգ է, ինչ տալիս ես՝ քեզ է վերադառնում: Որևէ մեկս հիվանդություններից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ապահովագրված չենք, ու այն, թե դրանց բախվելուց հետո ինչ ես ստանում, ապացույցն է, թե ինչպես ես ապրել կյանքդ: Այս միտքը ես արտահայտել եմ 10 տարի առաջ, նույնը կասեմ 10 տարի հետո, եթե, Աստծո կամոք, ողջ ու առողջ լինեմ: Ու ես, երևի, ինչ-որ տեղ հպարտանալու առիթ ունեմ…

- Անի, զրույցի ընթացքում Դուք անընդհատ շեշտում եք Աստծո գոյության, օգնության մասին: Դա զուտ հավատքի՞ դրսևորում է, թե՞ զգացել եք Աստծո հայտնությունը Ձեր կյանքում:

- Ես երկու անգամ Աստծուց պատասխան եմ ստացել, տեսիլք եմ տեսել, ու պետք է խոստովանեմ, դժվարությամբ եմ համարձակություն ու ուժ գտել իմ մեջ, որ կարողանամ Տիրոջ՝ իմ կյանքում հայտնության մասին վկայել: Երկուսն էլ հիվանդանոցում է եղել… Թվում է՝ ինչ լավ է, Տերը հայտնվել է քեզ, օրհնված, շնորհված մեկն ես: Այո, դա շատ լավ է, բայց մեկտեղ մեծ վախ կա չհասկացվելու, քարկոծվելու ու քննադատվելու (ժպտում է՝ հեղ.)։

- Թեև սոցցանցի Ձեր էջի միջոցով հաճախ եք շփվում հանրության հետ, ինքներդ լինելով հիվանդության ճիրաններում՝ խորհուրդներ տալիս ու ոգևորում քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդկանց, այնուամենայնիվ, հիմա, մեր միջոցով ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր ևս այդ դժվարին ճանապարհը հաղթահարելու ուղղին են բռնել:

- Բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին, կոչ կանեմ՝ նախ վերանայեն իրենց հավատքը, վերադառնան, էլ ավելի մոտենան Տիրոջը: Մենք աղոթում ենք, մոմ ենք վառում, ու մեզ թվում է, թե հավատում ենք: Բարի գործեր ենք անում ու մեզ թվում է, թե բավական է: Ինչպես որ մոտենում ես ծորակին ու վստահ ես՝ ջուր կխմես ու ծարավդ կհագենա, այդկերպ էլ, երբ աղոթում ես, պետք է հավատաս, որ Տերը հագեցնելու է քո հոգևոր ծարավը: Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի ու քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Հարցն այն է, թե դու ի՞նչ հավատքով կդիմես Տիրոջը՝ քեզ ողորմալու ու կրկին կյանք շնորհելու: Ես ունեմ այդ հավատքն իմ մեջ, զգացել եմ այդ հավատքի ուժը, այդ հրաշքի իրագործումն իմ կյանքում, երբ անգամ բժիշկներն էին ապշած: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ: Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում… Իսկ աշխարհիկ առումով՝ օրգանիզմիդ քիմիաներից ու հյուծվածությունից վերականգնվելու համար պետք է առողջ, էկոլոգիապես մաքուր սննդակարգ: Նաև բազմաթիվ բուժող բուսատեսակներ ու պտուղներ կան, յուղեր ու ձեթեր կան, որոնք օրգանիզմը քայքայած մարդուն օգնում են կարճ ժամանակում վերականգնվելու: Պայքարեք ու մտածեք ոչ թե մահվան մասին, այլ՝ ապրելու:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:12 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը