05/02/2019 18:50
Բակո Սահակյանը նշել է Թալիշի վերականգնման ծրագրի կարևորությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության արևելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարևորությունը մեր երկրի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: