06/02/2019 09:55
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը հանրապետությունում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր։
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ այդ նախաձեռնությունը կսկսի գործել։
«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, թե ինչպես նայել պատմությանը: Ֆրանսիան առաջիններից մեկը դատապարտեց 1915թ. հայ ժողովրդի ցեղասպանությունը», - ասել է Մակրոնը: