07/02/2019 12:36
ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել և անցնում է մասնավոր ոլորտ
Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ դիմումը գրել է դեռ հունվարի սկզբին։
Հարցին՝ այս պահին շարունակո՞ւմ է կատարել ՔԿ նախագահի խորհրդականի պարտականությունները, Սոնա Տռուզյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ շարունակելու է կատարել իր պարտականությունները, քանի դեռ ազատման դիմումը մակագրված չէ։
«Ես անցնում եմ մասնավոր ոլորտ», - ասաց նա։