08/02/2019 17:09
Պատգամավորն առաջարկում է օրենքով պատժել կուրսային, դիպլոմային աշխատանքններ վաճառելու համար (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը իշխանափոխությունից հետո կարճ ժամանակ զբաղեցնում էր Կրթության, գիտության փոխնախարարի պաշտոնն, առաջարկում է օրենսդրորեն արգելել շատ տարածված կուրսային, դիպլոմային աշխատանքների գովազդն ու վաճառքը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ օրենսդրական փոփոխությունները, որոնք արդեն խորհրդարանում դրվել են շրջանառության մեջ, կատարվել են Գովազդի և վարչական իրավախախտումների մասին օրենքներում։
Նախկին փոխնախարարին նման քայլին դրդել են այդ պաշտոնում ստացած բազմաթիվ բողոքները։
«Շահագրգիրռ անձանցից, ռեկտորներից, ուսանողներից մենք ստանում էինք բողոքներ, որ այդ ծառայությունները բավականին ազդում են կրթության որակի վրա։ Մարդիկ հանձնարարում են գրել կուրսայիններ, դիպլոմայիններ, որոնք, փաստորեն, գնվում էին, ինչի արդյունքում տոժում էր կրթության որակը»,- ասաց պատգամավորը։
Հովհաննիսյանն ասում է՝ հասկանում է, որ իր նախաձեռնությունը չի կարող լիարժեքորեն լուծել ոլորտի խնդիրը։ Նրա խոսքով, այդ խնդիրը կլուծվի բուհերի կողմից հակապլագիատ գործիքի ներդրմամբ, որի միջոցով տարիներ անց կբացահայտվեն կրկնօրինակած աշխատանքները։
Հարցին՝ քրեակա՞ն, թե՞ վարչական պատիժ է նախատեսում սահմանել, Հովհաննիսյանը պատատասխանեց, որ ինքն առաջարկում է վարչական պատասխանատվություն և այժմ քննարկվում են պատժաչափերը։