08/02/2019 12:56
Հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել առանց միջազգային համապատասխան պայմանագրի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ հայ մասնագետներին Սիրիա ուղարկելը կատարվել է օրենքի խախտումով:
«Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։
ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։
Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։ Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։
ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝
1. Հրապարակի Սիրիայի իշխանությիւնների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։
2. Ինչու է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։
Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։