08/02/2019 12:05
Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 157-ի
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում Vale ընկերության ամբարտակի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 157-ի, գրում է G1 պորտալը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվում էր 150 զոհի մասին:
Վթարից հետո որոնումների 14-րդ օրը ճանաչվել է ողբերգության 134 զոհի մարմին։ Անհայտ կորած է համարվում 182 մարդ։
Vale ընկերության ամբարտակի փլուզումը Բրումադինյոյի շրջանում տեղի է ունեցել հունվարի 25-ին, ցեխահոսքը լցվել է Vale ընկերության վարչական շենքեր և բնակիչների տներ։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։