Պետական կառույցներում արտաբյուջեի վերացումն ամենահեշտ ձևն է ոչինչ չանելու համար

08/02/2019 16:45

Պետական կառույցներում արտաբյուջեի վերացումն ամենահեշտ ձևն է ոչինչ չանելու համար


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարը: Քննարկման արդյունքներով իշխանությունն առաջարկում է իրականացնել 4 գործողություն, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին: Այսպես, ըստ 1-ին նպատակի՝

Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար:

Պետական կառույցներում արտաբյուջեի վերացումն ամենահեշտ ձևն է ոչինչ չանելու համար: Այսինքն` պետությունը փոխարենը մտածի, թե ինչպես կանոնակարգի արտաբյուջեի ծախսերը, պարզապես որոշում է այն վերացնել:

Ի՞նչ է ստացվում, փաստորեն իշխանությունը բացահայտել է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ չարաշահել են արտաբյուջեով ձևավորված միջոցները և փոխարենը միջոցներ ձեռնարկի այն շտկելու և հետագայում բացառելու ուղղությամբ, պարզապես ամենավատ ճանապարհով է գնում՝ վերացնել:

Տարիներ շարունակ խոսում ենք իրավապահ և դատական համակարգում առկա չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների մասին ու տարիներ շարունակ փորձում ենք լուծել այս խնդիրը: Օրենքներ ենք փոխում, կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնում, մինչդեռ, ինչպես պարզվում է նոր իշխանության տրամաբանությամբ, այդ ամենը ժամանակի զուր վատնում էր, քանի որ պարզապես կարելի էր փակել իրավապահ և դատական համակարգն ամբողջությամբ: Չկա համակարգը, չկա նաև չարաշահումներ: Վերջ:

Հիշեցի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առաջարկներից մեկը, որը, բարեբախտաբար, այդպես էլ չիրականացավ․ նա կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց, թե պետական աշխատողների սոցիալական փաթեթների ոլորտում (բժշկական ապահովագրություն, հանգստի փոխհատուցում և այլն) առկա են խոշոր չարաշահումներ, ուստի այն անհրաժեշտ է վերացնել:

Իսկ ի՞նչ նպատակով են ստեղծվել արտաբյուջեները: Հենց չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի նպատակով: Այսպես, օրինակ` անձնագրում ելքի վավերականության թույլտվությունը տալիս է ոստիկանությունը: Նախկինում, երբ չկար արտաբյուջեն, մարդիկ փող էին դնում ոստիկանության աշխատակցի գրպանը և իրենց ելքի թույլտվությունները տրվում էր ամենակարճ ժամկետում անկախ օրվա ժամից: Որոշում ընդունվեց այս երևույթի դեմն առնելու համար և նախաձեռնվեց պետական լրացուցիչ ծառայություն մատուցելու ինստիտուտը, որն էլ պետք է մատուցվեր հավելյալ վճարի դիմաց: Այսինքն, եթե մարդը պատրաստ է ավել վճարել, որպեսզի արագացնի անհրաժեշտ ծառայության ստացումը, ապա կվճարի կրկնակի քիչ և այդ գումարը կգնա ոչ թե ինչ-որ մեկի գրպանը, այլ՝ կլցվի պետության գանձարան: Իսկ այդ վճարներից պետական ծառայողների հավելավճարներ տալն ավելի քան արդարացված է հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ պետական ծառայողն այդ ծառայությունը մատուցելու համար գործադրում է ավելի ջանք, աշխատում է ավելի շատ, հետևաբար՝ պետք է վարձատրվի ավելին:

Արտաբյուջեի միջոցով իրականացվող այս ծառայությունը, որն ակնհայտ հարմարավետություն է քաղաքացու համար, միայն մեկն է բազմաթիվ այսպիսի ծառայություններից: Դրանցից են օրինակ անձնագիրը մեկ օրում ստանալը, տարբեր տեղեկանքներ կամ ապոստիլները սեղմ ժամկետում ստանալը և այլն: Հետևաբար, վերացնելով արտաբյուջեն մենք քաղաքացիներին պարզապես զրկում ենք այդ հարմարավետությունից և ուղղորդում իր նպատակին հասնել ոչ օրինական ճանապարհով:

Հաջորդ առաջարկով նախատեսվում է, որ 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:

Այս առաջարկն առնվազն տարօրինակ է այն պարզ պատճառով, որ առաջարկվում է այն, ինչը վաղուց կա մեր օրենսդրությամբ: Այսպես, «Պետական պաշտոններ եվ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «․․․ պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը»: Հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչն եք փոխում, որ վերջում էլ նշում եք, թե իբր՝ «վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»: Փաստորեն ոչինչ էլ չեք փոխել, ավելին՝ չեք էլ նախատեսում փոխել: Ի դեպ, ինչ վերաբերվում է պաշտոնատար անձանց կողմից ինքնապարգևատրումներին, ապա դա օրենքի կոպտագույն խախտում է: Օրենքը պահանջում է, որ ինքնապարգևատրած գումարները վերադարձվեն:

Երրորդ առաջարկը հետևյալն է՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ:

Անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի կառավարության որոշմամբ մշակել մի բան, ինչը վաղուց սահմանված է օրենքով: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Նույն օրենքի 22-րդ հոդվածը ամենայն մանրամասնությամբ սահմանում է նաև պարգևատրման մյուս կարգավորումները, որը չգիտես ինչու, իշխանությունը որոշել է սահմանել կառավարության որոշմամբ: Ստացվում է, որ կրկին ոչինչ չի առաջարկվում:

Ի դեպ, սահմանելով պարգևավճարի առավելագույն չափ ուղղակիորեն ընդունում ենք, որ պետական պաշտոնյաները վերջին պարգևատրումներում թույլ են տվել չարաշահումներ, հակառակ դեպքում՝ անիմաստ է սահմանափակել ազնիվ ղեկավարի ունեցած խրախուսման միակ իրական իրավունքը: Անհրաժեշտ է ոչ թե օրենքով սահմանափակել պաշտոնյաների լիազորությունները, այլ գտնել ու պաշտոնների նշանակել ազնիվ մարդկանց, ովքեր թեև ունեն անսահման պարգևատրելու հնարավորություն, բայց չեն խախտի ողջամտությունը:

Հարկ է նկատել, որ պարգևավճարների համար օրենքով սահմանված կարգում հստակ է, թե որ դեպքերում է թույլատրվում պարգևատրել, այն է՝ միանվագ վճար, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Հետևաբար, օրինակ՝ Սյունիքի մարզպետն իր կարգադրությամբ առնվազն պարտավոր էր հիշատակել, որ իրեն և մարզպետարանի անձնակազմին պարգևատրում է հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար, ինչը պարզապես չի արվել, հավանաբար, ոչ նորմալ մասնագետներ ունենալու հետևանքով:

Իշխանությունը հայտնում է նաև, որ առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն կնախաձեռնեն փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:

Փաստացի կրկին որևէ նոր բան չի առաջարկվում, քանի որ բոլոր հայտարարագրերից շատ հեշտությամբ կարելի է պարզել պարգևավճարների և հավելավճարների չափը: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձների չափը հայտնի է բոլորին, որը սահմանված է վերոհիշատակված օրենքում: Բացում ենք հայտարարագիրը, տեսնում եկամուտները, հաշվում աշխատավարձն ու եկամուտից հանում արդեն հաշվարկված աշխատավարձը, մնացորդը, փաստորեն, հենց պարգևավճարներն ու հավելավճարներն են: Օրինակ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջինս 2018 թվականին չի ստացել որևէ պարգևավճար կամ հավելավճար, քանի որ վերջինիս աշխատավարձը կազմում է (12 * 66.140) - 28% = 2․830.000 (արդյունքը կլորացված է): Այս առումով իհարկե ողջունելի է, եթե առանձնացվեն տողերը և ինքնուրույն հաշվարկներ անելու կարիքը վերանա:

Հեղինակ՝ Վարդան Արսենյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:04 Աբովյան քաղաքի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ու Սարալանջի գազամատակարարումը ապրիլի 22-ին կդադարեցվի 20/04/2019 19:41 Նախագահ. Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը 20/04/2019 15:42 Վաշինգտոնում ներկայացրել են սենեգալցի հարուստ կանանց զարդերը 20/04/2019 15:28 Բեյոնսեն Netflix-ից երեք նախագծի համար կստանա 60 միլիոն դոլար 20/04/2019 15:19 ԿՀՎ-ն մեղադրել է Huawei-ին Չինաստանի իշխանություններից հովանավորություն ստանալու համար 20/04/2019 15:10 Ադելն ամուսնուց բաժանվել է 20/04/2019 14:56 Թուրքիան կդիմի Ռուսաստանին՝ F-35 մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ից մերժում ստանալու դեպքում 20/04/2019 14:41 Լիբիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի 20/04/2019 14:28 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ 20/04/2019 14:21 Եգիպտոսում այցելությունների համար բացվել է 3500-ամյա դամբարան 20/04/2019 14:06 Չինական անապատում մարսիական բազա է հայտնվել 20/04/2019 13:55 Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել 20/04/2019 13:41 Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը 20/04/2019 13:39 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ 20/04/2019 13:23 Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին 20/04/2019 13:14 Նավթի գները շարունակում են աճել 20/04/2019 13:01 Մասսիմիլիանո Ալեգրի. Կրիշտիանու Ռոնալդուն Յուվենտուսի ապագան է 20/04/2019 12:46 Մեքսիկայում խնջույքի ժամանակ կրակոցների հետևանքով մահացել է 13 մարդ 20/04/2019 12:40 Քիմ Քարդաշյանը խոսել է իրավաբան դառնալու որոշման մասին 20/04/2019 12:38 Ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը 20/04/2019 12:35 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար 20/04/2019 12:29 Մանկատան սաների այցը՝ «Pawsitive» շների կացարան (Տեսանյութ) 20/04/2019 12:15 Ղազախստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ 20/04/2019 12:00 Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը հետմահու գրություն է թողել 20/04/2019 11:51 Պորոշենկոն ու Զելենսկին ծնկի են իջել 20/04/2019 11:42 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար 20/04/2019 11:29 Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հրապարակումներին 20/04/2019 11:21 Հայ-ռուսական հարաբերությունները պետք է նմանվեն ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակին 20/04/2019 11:13 Apple-ը թույլ չի տա ավտոմեքենա առևանգել 20/04/2019 10:50 Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս է եկել, 13 մարդ տուժել է 20/04/2019 10:39 Վորոնեժում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ում 4 մարդ է մահացել 20/04/2019 10:22 Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ 20/04/2019 10:17 Մելբուռնում գիշերային ակումբի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր 20/04/2019 10:13 «Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն վճարվել 20/04/2019 10:05 «Փաստ». «Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ 20/04/2019 10:03 «168 Ժամ». Եթե Սանասարյանը ճիշտ է, ստացվում է՝ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրործերն էլ կարող են շինծու լինել 20/04/2019 10:01 «Հրապարակ». Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել 20/04/2019 09:59 «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից 20/04/2019 09:56 «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում 20/04/2019 09:55 «Ժամանակ». Վարչապետ Փաշինյանն այնքան էլ շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային մեծ հնչեղություն տալով 20/04/2019 09:54 «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է 20/04/2019 09:54 «Հրապարակ». «Շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև 20/04/2019 09:51 «Ժամանակ». Իշխանությունները մոռացե՞լ են Ցեղասպանության հերթական՝ 104-րդ տարելիցի մասին 20/04/2019 09:49 «Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն Վճռաբեկի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի գրությանը 19/04/2019 19:41 Instagram-ը կարող է հրաժարվել լայքերից 19/04/2019 19:29 Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը 19/04/2019 19:23 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան 19/04/2019 19:10 Ուելբեկը Մակրոնից Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել 19/04/2019 19:01 Սպիտակ արջը լողալով հասել է Կամչատկա 19/04/2019 18:54 Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 19/04/2019 18:46 Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել 19/04/2019 18:38 Երևանում գողացված քարտով գումար է կանխիկացվել (Տեսանյութ) 19/04/2019 18:29 Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը 19/04/2019 18:17 Ծերացման գլխավոր պատճառը բացահայտվել է 19/04/2019 18:15 Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը. հայտարարել է Լուկաշենկոն 19/04/2019 18:06 Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ 19/04/2019 17:56 Ոստիկանությունը պարզում է Երևանում հնչած կրակոցների մանրամասները 19/04/2019 17:51 Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ 19/04/2019 17:37 Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել 19/04/2019 17:29 Կրակոցներ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը» 19/04/2019 17:12 Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում (Լուսանկարներ) 19/04/2019 17:03 Դավիթ Սանասարյանը դիտավորությամբ չէր կարող վնաս պատճառել. ԱԺ պատգամավոր (Տեսանյութ) 19/04/2019 17:00 Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով 19/04/2019 16:53 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/04/2019 16:46 Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 16:39 ԱԱԾ-ն կառավարողն այս Սահմանադրությամբ վարչապետն է, ԱԱԾ պետին մեղադրելով՝ պահանջները սխալ տեղ են ուղղվում. Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին (Տեսանյութ) 19/04/2019 16:36 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ 19/04/2019 16:34 Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է 19/04/2019 16:27 Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճել է Նոտր Դամի հրդեհից հետո 19/04/2019 16:20 Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին 19/04/2019 16:15 Արցախում 10 տարեկան երեխա է սպանվել. Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը 19/04/2019 16:14 Ատամնաբույժը ցանկացել է հեռախոս, լիցքավորիչ և ականջակալ փոխանցել դատապարտյալին 19/04/2019 16:11 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական 19/04/2019 16:05 Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19/04/2019 15:59 Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը 19/04/2019 15:46 Դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Անի Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 15:38 Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում սպասվում է ձյուն 19/04/2019 15:36 Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության է դատապարտվել 19/04/2019 15:27 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 19/04/2019 15:19 Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ) 19/04/2019 15:01 ՌԴ ԱԳՆ. Մյուլլերի զեկույցում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» ոչ մի ապացույց չկա 19/04/2019 14:42 ՀԱՀ-ում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցում տեղի ունեցած փլուզումից 19/04/2019 14:31 Թբիլիսիում բանկ են թալանել 19/04/2019 14:23 Սևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչն ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում 19/04/2019 14:19 Կենդանիներին հավկիթ են նվիրել (Տեսանյութ) 19/04/2019 14:15 Կարեն Կարապետյանը ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից. Գագիկ Ծառուկյանը հիշել է նախկին վարչապետի տարիները (Տեսանյութ) 19/04/2019 14:15 ԵԼ-ի կիսաեզրափակչում «Արսենալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսին»՝ «Այնտրախտի» 19/04/2019 14:09 Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը. Կարապետյան 19/04/2019 14:01 Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում (Տեսանյութ) 19/04/2019 13:58 Բելգիան Facebook-ի միջոցով նվազեցնելու է փախստականների թիվը 19/04/2019 13:53 Բոլորն օրենքի առաջ պետք է պատասխան տան. ԱԻ նախարարը` Դավիթ Սանասարյանի մասին 19/04/2019 13:50 Մյուլլերի զեկույցը դարձել է բեսթսելեր 19/04/2019 13:43 «Ապագա չունեցող օրենք է». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին ցեմենտի ներմուծմանը պետական տուրք կիրառելու առաջարկին 19/04/2019 13:39 Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր 19/04/2019 13:31 Ռուբեն Հայրապետյանն աջակցել է Արցախին. կարծում եմ՝ նա կօգնի նաև այսուհետ. նախարար 19/04/2019 13:31 Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում 19/04/2019 13:27 Արցախում անցկացվելիք CONIFA «Euro cup 2019» ֆուտբոլային առաջնությունը լավ հնարավորություն է աշխարհին ցույց տալու իրական Արցախը. Նարինե Աղաբալյան 19/04/2019 13:20 Եթե ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերվել, նվեր կտամ հայտարարողին, եթե չէ, թող պատասխան տա իր հայտարարության համար. Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին 19/04/2019 13:16 Հայկ Գևորգյանը առաջարկում է «Արարատ ցեմենտի» գործարանում աուդիտ անցկացնել 19/04/2019 13:10 Դաչիչ. Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ

Տվյալ բաժնի վերջին նյութերը