08/02/2019 19:51
Բեզոսի մերկ սելֆիները կարող էին «որսալ» հատուկ ծառայությունները
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ «Amazon» ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսի մասնավոր հետաքննության խմբի քննիչները կարծում են, որ նրա մերկ լուսանկարները կարող էին «որսալ» ԱՄՆ «պետական կառույցները», ասել է The Washington Post-ի թղթակից Մանուել Ռոյգ-Ֆրանցիան MSNBC-ի եթերում։
WP լրագրողն ամերիկյան հեռուստատեսության եթերում ճշտել է, որ «շատ է խոսել» Բեզոսի հետաքննչական խմբի ղեկավարի, անվտանգության գծով խորհրդական Գևին դը Բեքերի հետ։ Ըստ լրագրողի՝ քննիչը չի հավատում, որ նրա մերկ լուսանկարները ցանցում հայտնվել են Բեզոսի հեռախոսը «կոտրելուց» հետո։
Բացի այդ, Բեզոսի քննիչները կարծում են, որ հրապարակումը «National Enquirer» պարբերականում կարող էր «քաղաքականապես մոտիվացված» լինել։
Բեզոսը մասնավոր հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ցանցում հայտնվել է նրա գրագրությունը սիրուհու՝ Լորեն Սանչեսի հետ, որի հետ «Amazon»-ի ղեկավարը շփվում էր ամուսնացած լինելով։
Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ «National Enquirer» պարբերականի խմբագիրը մի քանի նամակ է գրել Ջեֆ Բեզոսին, որոնցում սպառնացել է հրապարակել նրա և Լորենի ինտիմ լուսանկարները։