08/02/2019 17:19
Ալի Խամենեին բացահայտել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսի նշանակությունը
«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, և ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին։
« «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նշանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին և Պոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել է Խամենեին։
Նա ընդգծել է՝ կարգախոսը չի վերաբերում հասարակ ամերիկացիներին: