Ազդարարվեց տնտեսական հեղափոխության  մեկնարկը. հաստատվեց կառավարության ծրագիրը (Տեսանյութեր)
08/02/2019 10:11

Ազդարարվեց տնտեսական հեղափոխության մեկնարկը. հաստատվեց կառավարության ծրագիրը (Տեսանյութեր)

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ծրագիրը:

Հիշեցնենք՝ ծրագիրը ներկայացվել էր նախորդ նիստում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկության չէր դրել՝ վերջին «շտրիխներն անելու» համար:

Ծրագիրը կառավարությանը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով, որ մաքսիմալ մշակել են առաջարկները, որոնք ստացել են:

«Ստացանք շատ լավ ծրագիր», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ընթացքում եղել են որոշակի արձագանքներ:

«Մենք այդ արձագանքերի քննարկումը նախաձեռնեցինք ու դա մեզ օգնեց, որ արձանագրենք՝ կառավարության այս ծրագիրը համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար շատ անկյունաքարային նշանակությւոն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը ու մենք ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը», - ասաց նա:

Նա նշեց, որ շուտով կներկայացնեն նաև կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը: