Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ և զբաղվել փաստաբանական գործունեությամբ

11/02/2019 11:53

Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ և զբաղվել փաստաբանական գործունեությամբ


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մտադիր է ստեղծել գրասենյակ և զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արթուր Ղամբարյանը հաստատեց, որ փաստաբանական արտոնագիրը վերականգնել է։

- Պարոն Ղամբարյան, հայտնի է, որ Դուք քրեական դատավարության մասնագետ եք, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության եւ պատմության ամբիոնի շրջանակներում հիմնել եք «Առողջապահական իրավունք» մասնագիտացմամբ մագիստրական նոր ուղղություն։  Կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։

- Այո, երկար տարիներ մտածում էի «Առողջապահական իրավունքի» մասնագիտացմամբ մագիստրական ծրագիր սկսելու շուրջ: Այդ նպատակով հրավիրեցի նշված ոլորտի երիտասարդ մասնագետների, ովքեր առողջապահական իրավունքի տարբեր ուղղություններով  իրականացրել են հետազոտություններ, այդ թվում՝ Եվրոպական մի շարք ԲՈՒՀ-երում: Մագիստրական ծրագրի իրականացմանը ներգրավված են նաև Մ. Հերացում անվան Բժշկական համալսարանի մասնագետները: Մագիստրատուրան գործում է Հայ-ռուսական համալսարանի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի բազայի հիման վրա, իսկ այդ ուղղության ղեկավարը իրավագիտության թեկնածու Մ. Խաչատրյանն է, ով Ֆրանսիայում ուսումնասիրել է այս ոլորտը: Առողջապահական իրավունքի երիտասարդ մասնագետների հետ մեծ հույսեր ունեմ և հավատում եմ, որ նրանք այս ուղղությունը զարգացնելու են: Ներկայումս այս ուղղությամբ կրթություն են ստանում 8 անձ, որոնց շարքում կան նաև բժիշկներ:

- Մեր Սահմանադրությունն ամրագրում է առողջության պահպանման իրավունքը, որքանո՞վ է այսօր արդիական այն որպես իրավունքի առանձին ճյուղ ամրագրելը։

- Առողջապահական իրավունքը դա համալիր իրավական ոլորտ է, որը ներառում է ինչպես սահմանադրական, վարչական, քրեական, այնպես էլ քաղաքացիական, աշխատանքային իրավունքների նորմեր: Նման մագիստրական կրթությունը հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտում ձեռք բերել համալիր գիտելիքներ և հմտություններ: Բացի այդ, 21-րդ դարի մարտահրավերներից է նաև բիոտեխնոլոգիաների զարգացումը, ինչը իրավագիտության առջև բարձրացնում է այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են նորովի լուծումներ: Իրավաբանները պետք է պատրաստ լինեն արձագանքելու այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են՝ մարմնի փոխպատվաստմանը, մարդու վերարտադրողական առողջությանը և բիոէթիկային վերաբերող մի շարք այլ հարցերին: 

- Այսօր այդ իրավունքի համատեքստում են փորձում ներկայացնել համացանցում մեծ տարածում ստացած «Անծուխ Հայաստան» նախաձեռնությունը։  ֆլեշ-մոբը կոչված է սահմանափակելու հանրային սննդի եւ ժամանցի վայրերում ծխախոտի օգտագործումն ընդհանրապես։ Համամի՞տ եք, որ այն կոչված է ապահովելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված առողջության իրավունքը։

- Ինչքան, որ մամուլից տեղեկացել եմ՝ խոսքը իրավական արգելք սահմանելու եղանակով ծխելու տոտալ վերացման մասին է: Նպատակը, անկասկած, բարի է, սակայն կարծում եմ, որ իրավական արգելքներ սահմանելիս պետությունը պետք է ցուցաբերի զգուշություն և հավասարակշռված մոտեցում: Ազատ գործելու սահմանադրական իրավունքը պետությունից պահանջում է նման արգելքներ սահմանելիս հնարավորինս համակողմանի հիմնավորել այդ արգելքի իրավաչափ նպատակը: Բանն այն է, որ այս ոլորտում խաչվում են մարդու ազատ գործելու և այլ անձանց առողջությունը պահպանելու սահմանադրական արժեքները: Պետք է հասկանալ, թե գործող օրենսդրությամբ ծխելու ոլորտում սահմանված իրավական արգելքների կիրառման արդյունավետությունը, օրինակ՝ պետք է պարզել, թե քաղաքային տրանսպորտում ծխելու վերաբերյալ գործող արգելքը («Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված) ինչքանով են պահպանվում, և պետություն ինչպես է արձագանքում դրա խախտումներին: Եթե վիճակագրությունն այնպիսին է, որ այս արգելքների խախտմանը պետության արձագանքը եղել է ոչ արդյունավետ, ապա հարց է ծագում, թե ինչ տրամաբանությամբ է փորձ արվում նախատեսել տոտալ բնույթի իրավական արգելքներ: Կարծում եմ, այս բնույթի իրավական արգելքները պետք է ներմուծել փուլային: Նախ՝ պետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել ծխելու արգելքները խախտելու համար նախատեսված պատասխանատվության գործող միջոցները, որից հետո միայն հանրությանը նախապատրաստի այդ արգելքի գործողության ոլորտն ընդլայնելուն: Կարճ ասած, պետք է լուծել սահմանադրական երկու արժեքների հավասարակշռման խնդիրը: Մեր իրավական համակարգը կառուցված է ոչ թե պատերնալիստական (հայրավարական) փիլիսոփայության վրա, որտեղ պետությունն էր որոշում մարդու համար ինչն է լավ, կամ վատ, այլև՝ մարդու ինքնավարության գաղափարախոսության վրա (Տե՛ս Սահմանադրության 3-րդ հոդվածը):

- Ծանոթացե՞լ եք  կառավարության՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ մոտեցումներին։

- Դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս ոլորտում իրականացվող նոր բարեփոխումների ռազմավարությանը, սակայն այս հարցը իմ հետաքրքրությունների տիրույթում է: Դատաիրավական ոլորտի ներկայիս մարտահրավերը դատավորների և փաստաբանների անկախությունն է, որը, տարբեր ձևաչափերով (դատավորների թոշակի նվազեցում, փաստաբանների հարկային բեռի ավելացում), փորձ է արվում կասկածի տակ դնել: 

- Որքանով տեղյակ ենք՝ ակտիվացրել եք փաստաբանական արտոնագիրը։ Մտադի՞ր եք զբաղվել փաստաբանությամբ։

- Այո, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը վերսկսվել է: Նկատի ունենալով գիտության և պրակտիկայի անխզելի և դիալեկտիկական կապը՝ բնականաբար, շարունակելու եմ պրակտիկ աշխատանքը և կրկին զբաղվելու փաստաբանական գործունեությամբ:

- Պարոն Ղամբարյան, նախկինում աշխատել եք քննչական կոմիտեում, եղել ՔԿ նախագահի տեղակալ ։ Դա չի՞ կաշկանդի փաստաբանությամբ զբաղվելու համար, ի վերջո, գուցե լինեն գործեր, որոնք  քննվել են կոմիտեի վարույթում։

- ՀՀ քննչական կոմիտեում նախաքննության համակարգման հարցերով չեմ զբաղվել, ուստի կոնկրետ քրեական գործերով շահերի բախում չի կարող լինել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/02/2019 22:41 Արմեն Սարգսյանը «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները 16/02/2019 18:19 ԼՂ հիմնահարցի կարգավորման Հայաստանի մոտեցումները Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Իրանի արտգործնախարարին 16/02/2019 18:12 Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Երևան 16/02/2019 17:12 Նախագահ Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին 16/02/2019 16:44 Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան 16/02/2019 16:39 Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու 16/02/2019 16:17 Նախագահ Արմեն Սարգսյանը չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ 16/02/2019 15:47 Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները 16/02/2019 15:17 Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները 16/02/2019 14:11 Վենեսուելայում շարունակում են գանձեր որոնել 16/02/2019 14:00 Առնվազն 8 երեխա է զոհվե լվերջին ամսում Սիրիայի Ռուքբան ճամբարում 16/02/2019 13:46 ԱՄՆ-ում փրկել են արծվի 16/02/2019 13:34 Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է Կիևին 700 միլիոն դոլար տրամադրելու ԱՄՆ մտադրության մասին 16/02/2019 13:24 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց. ՊԲ 16/02/2019 13:17 Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ 16/02/2019 13:11 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն 16/02/2019 13:00 Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է՝ ի նշան Brexit-ի դեմ բողոքի 16/02/2019 12:49 Էրդողանը չի բացառում Իդլիբում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների իրականացումը 16/02/2019 12:41 Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից, գրառումն արել եմ որպես ազատամարտիկ՝ ընկերներիս ասելու, որ գեներալը զինվորի սնունդ չի յուրացրել. Արսեն Մկրտչյան 16/02/2019 12:30 Իկարդին ծնկի բորբոքման հետևանքով բաց է թողել մարզումը 16/02/2019 12:21 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ 16/02/2019 12:10 ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում. Զոհրաբ Մնացականյան 16/02/2019 12:03 ՀԴՄ-ները ձեռք են բերվել ՀՀ պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին. ՊԵԿ արձագանքը 16/02/2019 11:54 Մյուլերը տեղեկություն է ստացել, որ Թրամփի շտաբի աշխատողը շփվել է WikiLeaks-ի հետ 16/02/2019 11:38 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան 16/02/2019 11:36 Թրամփը հայտարարել է, որ Աբեն առաջադրել է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի 16/02/2019 11:24 Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները 16/02/2019 11:15 Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց երկրորդ ինկուբացիոն շրջանը 16/02/2019 11:10 Երկուշաբթի Երևանում և մարզերից մի քանիսում լույս չի լինի 16/02/2019 11:02 Զոհրաբ Մնացականյանը սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր 16/02/2019 10:58 Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում 16/02/2019 10:42 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը 16/02/2019 10:33 Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին 16/02/2019 10:29 Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը 16/02/2019 10:21 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/02/2019 10:12 Իլինոյսում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել 16/02/2019 10:03 «168 Ժամ». Հայկ Մարությանը չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից 16/02/2019 10:01 «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում 16/02/2019 09:57 «Ժամանակ». Գևորգ Կոստանյանն՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ 16/02/2019 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել 16/02/2019 09:55 «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է. Վանոն կվերադառնա Հայաստան 16/02/2019 09:51 «Ժամանակ». Աննա Հակոբյանը տեղափոխել է կառավարության շենք՝ վերահսկելի դարձնելու կառավարության աշխատանքը 16/02/2019 09:49 «Ժողողուրդ». Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ 16/02/2019 09:47 «Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչում» կազմակերպած մրցույթում լուրջ խախտումներ են հայտնաբերել 16/02/2019 09:43 «Ժամանակ». Ծառուկյանը Մոսկվա մեկնելուց առաջ ստիպված է եղել դիմել խորհրդարանի ղեկավարությանը 16/02/2019 09:39 «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում 16/02/2019 09:35 Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին. առաջարկվում են այլ երթուղիներ 16/02/2019 09:30 Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 16/02/2019 09:28 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 16/02/2019 00:37 Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, դա անհիմն հերյուրանք է. Փաստաբան 16/02/2019 00:22 Ալբանիայի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հաջողություններ է մաղթել 16/02/2019 00:18 Փոխվարչապետի գրասենյակը օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցներին 15/02/2019 20:00 Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել իր դեսպանին 15/02/2019 19:48 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ 15/02/2019 19:45 Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը 15/02/2019 19:42 Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները մեղմացվելու են 15/02/2019 19:37 ՀՀԿ-ից Է. Շարմազանովը և Ա. Դավթյանը հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ 15/02/2019 19:37 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ 15/02/2019 19:28 Տոմսկում շունը նորածնի է կրծել 15/02/2019 19:25 Վարչապետը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր 15/02/2019 19:19 Լիտվայում շնասերների համար հավելված է գործարկվել 15/02/2019 19:14 Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել (Տեսանյութ) 15/02/2019 19:10 Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը 15/02/2019 19:06 Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 15/02/2019 19:00 Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին 15/02/2019 18:52 Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին 15/02/2019 18:46 Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ 15/02/2019 18:43 ՎիվաՍել-ՄՏՍ. Հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության մասին տեղեկությունները 15/02/2019 18:41 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին 15/02/2019 18:36 Պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել 15/02/2019 18:30 Եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին 15/02/2019 18:23 ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռուբեն Ռուբինյան 15/02/2019 18:20 ՊԲ հրամանատարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը 15/02/2019 18:15 Ռուսական կողմը փորձում է հայկական մարդասիրական առաքելության գործուղման համատեքստում գրգռել ԱՄՆ-ին. վերլուծաբան 15/02/2019 18:02 Եվրոպան համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակն է, հայտնել են Bloomberg-ից 15/02/2019 17:53 Կառուցողական քննարկում էր. Վիճահարույց օրենքի փոփոխությունները քննարկելու համար հանդիպել են պատգամավորն ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները 15/02/2019 17:47 Մոսկվայում գարուն է հաստատվել 15/02/2019 17:37 Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար 15/02/2019 17:29 Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել 15/02/2019 17:27 Փետրվարի վերջին ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա 15/02/2019 17:19 Մոսկվայում «ականապատված» օբյեկտներից ավելի քան 5 հազար մարդու են տարհանել 15/02/2019 17:14 Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում 15/02/2019 17:09 Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել. Պաշտպան 15/02/2019 17:07 ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այց է կատարել Ասկերան 15/02/2019 17:03 Բոլթոնը սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ 15/02/2019 16:58 Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով 15/02/2019 16:53 «ՄՅՈՒ»-ն, «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում են Բրաիմիի ծառայություններով 15/02/2019 16:45 ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին 15/02/2019 16:40 Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 15/02/2019 16:33 Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով 15/02/2019 16:17 Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին 15/02/2019 16:09 Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում 15/02/2019 16:00 WP. Facebook-ը և ԱՄՆ իշխանությունները քննարկում են սոցցանցի համար «բազմամիլիարդանոց» տուգանքը 15/02/2019 15:54 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է 15/02/2019 15:50 Հնդկաստանը Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից՝ Քաշմիրի ահաբեկչությունից հետո 15/02/2019 15:39 Հնդկաստանում ահաբեկչության հետ կապված 5 մարդ է ձերբակալվել 15/02/2019 15:30 Անհայտ անձը հարձակվել է Իվանովոյի քաղաքապետի վրա 15/02/2019 15:23 Պոմպեոն չի հերքում Իրանի հրթիռային ներուժի սաբոտաժի ծրագրի առկայությունը 15/02/2019 15:16 Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 15/02/2019 15:11 ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի խնդիրը քննարկել է Հայաստանի խորհրդարանում

Տվյալ բաժնի վերջին նյութերը