Ի՞նչ է կատարվում Հայաստանում - 2

11/02/2019 13:23

Ի՞նչ է կատարվում Հայաստանում - 2


Անխուսափելի բարեփոխումներ, հետաձգվող խոսակցություն

Միակ ճանապարհը՝ երկարաժամկետ արդյունք ունենալու համար, խորքային և գրագետ բարեփոխումներն են։ Հակառակ դեպքում կառավարությունները միշտ ասելու են՝  տնտեսությունը աճում է, արտագաղթը կասեցվել է, իսկ ընդդիմախոսները պնդելու են ճիշտ հակառակը։ Սոցցանցերն ու մեդիան էլ մնալու են լավագույն գործիքները՝ մանիպուլիացիոն կարծիքներ ձևավորելու համար։ Բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի։ Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ և շատ ավելի ուրիշ մտածողություն։

Ի՞նչ է պետք գրագետ բարեփոխումներ իրականացնելու համար.

ա/ Տեսակետ և պատկերացումներ (դրանք ոչ միշտ են նույն բաները),
բ/ Այդ աշխատանքին ունակ թիմեր-անհատներ,
գ/ Քաղաքական կամք։

Ուզում եմ կասկածի տակ դնել մոտ 30  տարի մեր երկրում իշխող տեսակետը, թե իսկական բարեփոխումների համար պետք է միայն քաղաքական կամք։ Դու կարող ես ունենալ այդ կամքը, ինչը շատ կարևոր է, բայց տեսակետ-պատկերացումներ ու դրանք գործադրելու ունակ մարդիկ չունենալու դեպքում կարող ես անել շատ կոպիտ սխալներ, ուղղակի աղետների բերել՝ ամենալավ ու ազնիվ ցանկություններով։

Հիմա հարցը. այսօր Հայաստանում նշված երեք կետերից որո՞նք և ի՞նչ աստիճանի են առկա։ Այս հարցը կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն ինքնուրույն ստանա երկու այլ՝ կարևորագույն հարցերի պատասխանները՝ ու՞ր է գնում Հայաստանը, և ի՞նչ պետք է անել։

Ինչպե՞ս կարող են սկսվել լուրջ բարեփոխումները, եթե երկրում մթնոլորտն աշխատանքային չէ։ Ինչպե՞ս է հնարավոր հասարակությանը ներքաշել փոփոխությունների փուլ, եթե երկրի նյուզմեյքերները ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն են։  

Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, լինելու են ոչ պոպուլյար, ուղեկցվելու են վարկանիշի կորստով։ Սա ցանկացած ռեֆորմիստական իշխանության հեռանկարն է։ Բայց այս դեպքում «վատագույնը» լինելու է հաջորդ, խաղաղ ընտրություններում նոր իշխանության ձևավորումը։ Ի տարբերություն՝ ռեֆորմների չգնալուն, կամ անգրագետ իրականացնելուն, որն ավարտվելու է հերթական «մերժումով», բայց՝ ավելի հուսախաբված, հետևաբար՝ ավելի ագրեսիվ։

Նոր հարցեր. ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում

Օրենքները, որոշումները, մյուս կարգավորումները բարեփոխումների տեխնիկական կողմն են, և մեզ մոտ ցավոք, սրանք նույնացվում են բարեփոխումների հետ։

Բարեփոխումների հայեցակարգ կոչվածը մի խումբ պարզ, բայց ամենակարևոր հարցերի պատասխանն է, որոնցից մենք անընդհատ խուսափում ենք, անընդհատ հետաձգում ենք։

Ի վերջո մի օր մենք պետք է  առանց վախենալու խոսենք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այս կամ խնդրի լուծումը, ի՞նչ ենք ուզում ստանալ, ի՞նչ մոդել, ի՞նչ տեսակ։

Կարելի է հարյուրներով կրճատել բուհական կամ ակադեմիական համակարգը, կրճատել կամ ավելացնել ֆինանսավորումը, փոխել մեխանիզմները և ստանալ զրոյական օգուտ։ Մինչև չխոսենք, թե ինչ գիտական համակարգ ենք ուզում ստեղծել Հայաստանում, մինչև չձևակերպենք առաջնահերթությունները, չհաշվարկենք ռեսուրսները, ոչ մի բարեփոխում չի լինի։ Մինչև ինքներս մեզ համար չճշգրտենք՝ ի վերջո ինչպե՞ս ենք պատկերացնում գիտության ճանապարհը Հայաստանում։

Մինչև բաց չխոսենք, չքննարկենք, թե ի՞նչ հանրակրթական համակարգ ենք ուզում ունենալ մեր երկրում՝ հաշվի առնելով մեր իրականությունը և աշխարհի առաջընթացը, ուրեմն բոլոր ջանքերը այս ոլորտում ունենալու են կոսմետիկ իմաստ։

Ի՞նչ առողջապահական համակարգ ենք ուզում ունենալ։ Մեկն այս հարցին պատասխանե՞լ է։

Ինչպիսի՞ գյուղատնտեսություն ենք տեսնում 5-10-20  տարվա հեռանկարում։ Հետևաբար՝ ի՞նչը պետք է խրախուսենք, ինչի՞ն օգնենք և որտե՞ղ փնտրենք գործընկերներ։

Կարող ենք տասն անգամ մշակույթի նախարարությունը փակել ու բացել, լուծարել ու վերականգնել, ու բան չփոխվի։ Բայց մի օր պետք է ի վերջո հասկանալ՝ ինչ ենք ուզում մենք մշակույթից, ինչպիսին պետք է լինի մշակութային հայեցակարգը մեր երկրում՝ ինչպես և ինչ ենք ստեղծում, ինչ ենք արտահանում, ինչն ենք պահպանում, ինչից ենք հրաժարվում։  

Եվ այսպես, ոլորտ առ ոլորտ հարցականների տակ դնելով, գալու ենք հայ-ադրբեջական հակամարտությանը։ Ի վերջո ինչպե՞ս ենք մենք  պատկերացնում այդ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս ենք մենք տեսնում մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Խոսքը կենացի մասին չէ, ցանկությունների մասին չէ։ Խոսքն իրական պատկերացումների մասին է (այս մասին կխոսենք առանձին):

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ուզում ենք փոփոխություններ, զարգացում, բայց այդ փոփոխությունների ցանկալի վերջնարդյունքի մասին չունենք որևէ պատկերացում։ Այդ պատկերացումները չունի ո՛չ լայն հասարակությունը, ո՛չ վերնախավը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որ մտավորականությունը։ Այսպես մենք կդառնանք էքսպերիմենտալ պետություն, իսկ դրա հեռանկարները հաշվարկելը բարդ չէ։  
   
Հիմա՝ լուծումների մասին. 

Պետությունն իր ողջ ռեսուրսներով պետք է տրամադրվի աշխատանքի։ Պետության և հայ ժողովրդի շարժիչը պետք է միացնել։ Հիմա մենք ինքնահոսի մեջ ենք, և այդպես է արդեն մի քանի տարի։ Ահա այստեղ է, որ ժամանակը քիչ է. անգործության ևս մի փուլ, ու նկատելի հետ կընկնենք ոչ միայն աշխարհից, այլև՝ հարևաններից։

Կան նախապայմաններ՝ չխուսափել որևէ բարդ հարցից, չխաբել ինքներս  մեզ որևէ հաճելի գաղափարով։ 

Պետք է սովորել՝ լսել առարկություններ, լսել դիտողություններ, ընդունել սխալները, արդյունքում՝ գտնել ավելի լավ լուծումներ և գնալ առաջ։

Պետք է գտնել խնդիրների արմատները և լուծել դրանք խորքից, վերջապես մոռանալ սիմպտոմատիկ լուծումների ճանապարհը։ Փոխել է պետք շատ խնդիրներին նայելու տեսանկյունը։ Օրինակ. 30 տարի է՝ մշակութային քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարվել դահլիճը լցնելը. մեծ հաշվով՝ անարդյունք։ Վերջապես փոխել է պետք այդ մոտեցումը, և խնդիր դնել՝ «լցնել բեմը», հանդիսատեսին կրթելու համար նախ՝ կրթել բեմը, ստանալ որակյալ բեմ։ Արդյունքում՝ արդեն որպես երկարաժամկետ նպատակ, ստանալ ոչ միայն լավ երաժիշտ, արտիստ, բեմադրիչ, այլև՝ լավ ունկնդիր, նաև այդ ճանապարհով կրթել ունկնդրին։ Սա՝ որպես մի ճանապարհ։ Այս մոտեցման ամենալավ ապացույցը՝ վերջին 5-7 տարիներին էապես աճել է ակտիվ ընթերցողների թիվը, որովհետև նպատակային քաղաքականության արդյունքում՝ լուծվել է ընթերցվելիքի որակը և քանակը։ Լավ գրականություն է տպվում, լավ թարգմանություններ են արվում։ Փոխենք հանրակրթության առաջ դրվող խնդիրները, դուրս գանք դաս-քննություն-թվանշան եռանկյունուց։ 

Առողջապահության ոլորտից մի օրինակ. Ստեփանակերտի նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը խնդիրների համալիր լուծման մոդել կարող է ծառայել։ Հսկա շքեղ մի կառույց, որի ուղղությամբ չեն հոսում Գորիսի, Ղափանի և Հայաստանի այլ՝ Արցախին մոտ գտնվող համայնքների շահառուները (փոխարենը՝ նրանք գալիս են Երևան), Ստեփանակերտից էլ են գալիս Երևան։

Ստեփանակերտն այս համայնքներին շատ ավելի մոտ է, քան՝ Երևանը։ Հիվանդանոցը կարիք ունի որակյալ մասնագետների։ Սա հայտնի խնդիր է։ Ի՞նչն է մեզ խանգարում լուծել այն։ Բարձրակարգ բժիշկներ գործուղենք, նոր ծառայություններ ու ժամանակակից ստանդարտներ ապահովենք։ Շենքը շքեղ է, բուժտեխնիկան՝ ժամանակակից, սրանով մենք կլուծենք միաժամանակ մի քանի հարց։ Արցախի ներսում խաղաղ և կազմակերպված կյանքը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ժամանակակից լուծումներով, Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից է։ Արցախի ու Հայաստանի կապը հենց այսպիսի կենսական կարևորության ոլորտների միջոցով պիտի ամրանա՝ զարկերակային կապ դառնա. կոսմետիկ պաթետիկ լուծումների վրա հենվելն ապահով չէ։ Նման տարբեր համալիր լուծումներով, տարբեր ոլորտներում մենք կստանանք Արցախի և Հայաստանի իրական ինտեգրացիա։

Բարեփոխումների այլընտրանքը ոչ միայն հնարավոր սխալ քայլերն են, այլև, ինչը մինչ այժմ ավելի տեսանելի է եղել, անշարժությունն է, իներցիան։ Մի բան հստակ հասկանանք. Արամի 23-ի պատի փլուզումն իրականում որոշ գերատեսչությունների և նոր ոլորտային կառավարիչների 8-ամսյա անգործության հետևանքն էր։ Բարեփոխումների չգնալու, հստակ գործունեություն չծավալելու դեպքում փլուզվելու են պետության այլ, շատ ավելի կարևոր պատեր, հենասյուներ։

Նախաձեռնությունների հաջող ընթացքի համար պետք է կարողանալ գրագետ հաշվարկել և կիրառել երկրի սուղ ռեսուրսները, այդ թվում՝ մարդկային։ Ներկա իշխանությունը պետք է վերջապես ընդունի, որ նախկին իշխանություններում եղել են գրագետ, բարձր պրոֆեսիոնալ և ծավալուն տեղեկատվության տիրապետող մարդիկ՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, ներդրումներ, արտաքին քաղաքականություն, տարածքային կառավարում, դատաիրավական համակարգ և այլն։ Նոր Հայաստանը չի կարող դառնալ «ԻՄ Հայաստանը»։

«Կառուցելու փուլը» սկսելու համար չափազանց կարևոր է տարբեր խավերի մասնակցելիության խնդիրը լուծելը՝ հետևյալ բանաձևով. տվյալ ոլորտի բարեփոխումն իրականացվում է հենց տվյալ ոլորտի ակտիվ, բովանդակային ներգրավմամբ։ Ոչ թե՝ ի հեճուկս նրանց, կամ կոտրելով դիմադրությունները։ Ողջ երկիրն իր ողջ պոտենցիալով պետք է ներգրավել աշխատանքում։ Սա է կոչվում պետության շարժիչը միացնել:

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:05 Նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել. ՀՀ ԱԳՆ Այսօր, 14:01 Մամեդյարովի հետ առանձին հանդիպում չի ծրագրվել, բայց խնդիր չունենք շատ հանգիստ ոտքի վրա հանդիպել, բարևել. Մնացականյան 16/02/2019 22:41 Արմեն Սարգսյանը «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները 16/02/2019 18:19 ԼՂ հիմնահարցի կարգավորման Հայաստանի մոտեցումները Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Իրանի արտգործնախարարին 16/02/2019 18:12 Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Երևան 16/02/2019 17:12 Նախագահ Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին 16/02/2019 16:44 Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան 16/02/2019 16:39 Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու 16/02/2019 16:17 Նախագահ Արմեն Սարգսյանը չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ 16/02/2019 15:47 Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները 16/02/2019 15:17 Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները 16/02/2019 14:11 Վենեսուելայում շարունակում են գանձեր որոնել 16/02/2019 14:00 Առնվազն 8 երեխա է զոհվե լվերջին ամսում Սիրիայի Ռուքբան ճամբարում 16/02/2019 13:46 ԱՄՆ-ում փրկել են արծվի 16/02/2019 13:34 Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է Կիևին 700 միլիոն դոլար տրամադրելու ԱՄՆ մտադրության մասին 16/02/2019 13:24 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց. ՊԲ 16/02/2019 13:17 Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ 16/02/2019 13:11 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն 16/02/2019 13:00 Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է՝ ի նշան Brexit-ի դեմ բողոքի 16/02/2019 12:49 Էրդողանը չի բացառում Իդլիբում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների իրականացումը 16/02/2019 12:41 Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից, գրառումն արել եմ որպես ազատամարտիկ՝ ընկերներիս ասելու, որ գեներալը զինվորի սնունդ չի յուրացրել. Արսեն Մկրտչյան 16/02/2019 12:30 Իկարդին ծնկի բորբոքման հետևանքով բաց է թողել մարզումը 16/02/2019 12:21 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ 16/02/2019 12:10 ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում. Զոհրաբ Մնացականյան 16/02/2019 12:03 ՀԴՄ-ները ձեռք են բերվել ՀՀ պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին. ՊԵԿ արձագանքը 16/02/2019 11:54 Մյուլերը տեղեկություն է ստացել, որ Թրամփի շտաբի աշխատողը շփվել է WikiLeaks-ի հետ 16/02/2019 11:38 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան 16/02/2019 11:36 Թրամփը հայտարարել է, որ Աբեն առաջադրել է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի 16/02/2019 11:24 Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները 16/02/2019 11:15 Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց երկրորդ ինկուբացիոն շրջանը 16/02/2019 11:10 Երկուշաբթի Երևանում և մարզերից մի քանիսում լույս չի լինի 16/02/2019 11:02 Զոհրաբ Մնացականյանը սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր 16/02/2019 10:58 Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում 16/02/2019 10:42 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը 16/02/2019 10:33 Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին 16/02/2019 10:29 Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը 16/02/2019 10:21 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/02/2019 10:12 Իլինոյսում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել 16/02/2019 10:03 «168 Ժամ». Հայկ Մարությանը չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից 16/02/2019 10:01 «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում 16/02/2019 09:57 «Ժամանակ». Գևորգ Կոստանյանն՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ 16/02/2019 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել 16/02/2019 09:55 «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է. Վանոն կվերադառնա Հայաստան 16/02/2019 09:51 «Ժամանակ». Աննա Հակոբյանը տեղափոխել է կառավարության շենք՝ վերահսկելի դարձնելու կառավարության աշխատանքը 16/02/2019 09:49 «Ժողողուրդ». Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ 16/02/2019 09:47 «Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչում» կազմակերպած մրցույթում լուրջ խախտումներ են հայտնաբերել 16/02/2019 09:43 «Ժամանակ». Ծառուկյանը Մոսկվա մեկնելուց առաջ ստիպված է եղել դիմել խորհրդարանի ղեկավարությանը 16/02/2019 09:39 «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում 16/02/2019 09:35 Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին. առաջարկվում են այլ երթուղիներ 16/02/2019 09:30 Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար 16/02/2019 09:28 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 16/02/2019 00:37 Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, դա անհիմն հերյուրանք է. Փաստաբան 16/02/2019 00:22 Ալբանիայի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հաջողություններ է մաղթել 16/02/2019 00:18 Փոխվարչապետի գրասենյակը օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցներին 15/02/2019 20:00 Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել իր դեսպանին 15/02/2019 19:48 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ 15/02/2019 19:45 Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը 15/02/2019 19:42 Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները մեղմացվելու են 15/02/2019 19:37 ՀՀԿ-ից Է. Շարմազանովը և Ա. Դավթյանը հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ 15/02/2019 19:37 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ 15/02/2019 19:28 Տոմսկում շունը նորածնի է կրծել 15/02/2019 19:25 Վարչապետը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր 15/02/2019 19:19 Լիտվայում շնասերների համար հավելված է գործարկվել 15/02/2019 19:14 Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել (Տեսանյութ) 15/02/2019 19:10 Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը 15/02/2019 19:06 Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 15/02/2019 19:00 Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին 15/02/2019 18:52 Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին 15/02/2019 18:46 Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ 15/02/2019 18:43 ՎիվաՍել-ՄՏՍ. Հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության մասին տեղեկությունները 15/02/2019 18:41 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին 15/02/2019 18:36 Պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել 15/02/2019 18:30 Եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին 15/02/2019 18:23 ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռուբեն Ռուբինյան 15/02/2019 18:20 ՊԲ հրամանատարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը 15/02/2019 18:15 Ռուսական կողմը փորձում է հայկական մարդասիրական առաքելության գործուղման համատեքստում գրգռել ԱՄՆ-ին. վերլուծաբան 15/02/2019 18:02 Եվրոպան համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակն է, հայտնել են Bloomberg-ից 15/02/2019 17:53 Կառուցողական քննարկում էր. Վիճահարույց օրենքի փոփոխությունները քննարկելու համար հանդիպել են պատգամավորն ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները 15/02/2019 17:47 Մոսկվայում գարուն է հաստատվել 15/02/2019 17:37 Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար 15/02/2019 17:29 Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել 15/02/2019 17:27 Փետրվարի վերջին ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա 15/02/2019 17:19 Մոսկվայում «ականապատված» օբյեկտներից ավելի քան 5 հազար մարդու են տարհանել 15/02/2019 17:14 Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում 15/02/2019 17:09 Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել. Պաշտպան 15/02/2019 17:07 ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այց է կատարել Ասկերան 15/02/2019 17:03 Բոլթոնը սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ 15/02/2019 16:58 Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով 15/02/2019 16:53 «ՄՅՈՒ»-ն, «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում են Բրաիմիի ծառայություններով 15/02/2019 16:45 ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին 15/02/2019 16:40 Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 15/02/2019 16:33 Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով 15/02/2019 16:17 Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին 15/02/2019 16:09 Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում 15/02/2019 16:00 WP. Facebook-ը և ԱՄՆ իշխանությունները քննարկում են սոցցանցի համար «բազմամիլիարդանոց» տուգանքը 15/02/2019 15:54 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է 15/02/2019 15:50 Հնդկաստանը Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից՝ Քաշմիրի ահաբեկչությունից հետո 15/02/2019 15:39 Հնդկաստանում ահաբեկչության հետ կապված 5 մարդ է ձերբակալվել 15/02/2019 15:30 Անհայտ անձը հարձակվել է Իվանովոյի քաղաքապետի վրա 15/02/2019 15:23 Պոմպեոն չի հերքում Իրանի հրթիռային ներուժի սաբոտաժի ծրագրի առկայությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը