11/02/2019 14:40
Նեանդերտալյան մարդիկ ավելի խելացի էին, քան մինչ այս համարվում էր (Տեսանյութ)
Նեանդերտալյան մարդիկ ավելի խելացի էին, քան մինչ այս համարվում էր: Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են զենքերը, որոնք օգտագործում էին հնադարյան մարդիկ: Պարզվել է, որ դրանք այնքան էլ հեշտ կառուցվածք չունեն:
Գիտնականները ստեղծել են նիզակների կրկնօրինակները, մարզիկները դրանք փորձարկել են: Արդյունքում պարզվել է, որ 300 հազար տարի առաջ ստեղծված զենքերն ավելի արդյունավետ են: Դրանցով կարելի է անվրեպ հարվածել 20 մետր հեռավորությամբ գտնվող թիրախը: