11/02/2019 15:13
Ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի ստերի և խոստումների չիրականացման արձանագրում. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է, որ եթե հունիսին կառավարության ներկայացրած ծրագիրը իրեն բաժակաճառ էր հիշեցրել, ապա այս անգամ ներկայարածին անգամ նման որակում չի կարող տալ:
«Այն ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի ստերի և խոստումների չիրականացման արձանագրում: Փաշինյանն, իշխանության գալով, հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ոչ թե թռիչքային զարգացում ունենք, այլ տնտեսության անկում: Փաշինյանը խոստանում էր իշխանության գալով աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, հարյուրավոր քաղաքացիներ բռնել են գաղթի ճամփան, նախարարություններ են կրճատվում և դրանց աշխատակիցների մի մասն արդեն հայտնվել են փողոցում: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարությունից մեկը ցինիկաբար նշում է՝ աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատանք գտնեն», - ասել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ Փաշինյանը բոլոր ոլորտներում արձնագրել է անկում, իսկ կախարդական փայտիկը չի օգնել նրան:
Շարմազանովը նաև նշել է, որ թեև վարչապետը հայտարարել էր, որ քաղաքական հետապնդում չի լինելու, բայց այսօր ՀՀ-ում կա քաղբանտարկյալ, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: