11/02/2019 13:54
Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր ջրատարածք ներխուժելու համար
Ճապոնիայի վարչապետի դիվանատանը ճգնաժային հակազդման շտաբ է ստեղծվել այն պնդման կապակցությամբ, թե երկուշաբթի չինական պահականավը Ճապոնիայի տարածքային ջրեր է ներխուժել Արևելաչինական ծովի վիճելի կղզիների շրջանում, հայտնել է NHK հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ Չինաստանի չորս պահականավ մոտեցել է Ճապոնիայի տարածքային ջրերին, և դրանցից մեկը ներթափանցել է, ինչպես պնդում են, ճապոնական գոտի Սենկակու կղզիների շրջանում, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյույդաո և համարում իրենցը:
Ճգնաժամային հակազդման շտաբը տեղեկատվություն կհավաքի այդ միջադեպի վերաբերյալ և կհետևի հետագա իրադրությանը, նշել է հեռուստաալիքը: Սենկակու (Դյաոյույդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև: