11/02/2019 13:42
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան:
Ավելի վաղ Աֆղանստանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադն ասել էր, որ ամերիկյան կողմը ցանկացել է հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժման ներկայացուցիչների հետ մինչև Աֆղանստանում նախագահական ընտրությունները, որոնք պետք է կայանան հուլիսի 20-ին։
Լրատվամիջոցները նաև տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը և «Թալիբանը» հասել են նախնական համաձայնության Աֆղանստանում 17-ամյա պատերազմի ավարտի վերաբերյալ։ Պայմանագրի կետերից մեկը նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում պետության տարածքից։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Աֆղանստանից ԱՄՆ զինվորականների դուրսբերման պայմանները։