Ի՞նչը կարող է ինձ ստիպել հեռանալ Հայաստանից՝ առողջությունս. Հայաստանով հիացած իսպանացի մարզիչ (տեսանյութ)

12/02/2019 14:37

Ի՞նչը կարող է ինձ ստիպել հեռանալ Հայաստանից՝ առողջությունս. Հայաստանով հիացած իսպանացի մարզիչ (տեսանյութ)


Իսպանացի հայտնի մարզիչ Խինես Մելենդեսը, որը ներկայումս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենն է,  այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ հիացած է Հայաստանով։

Իսպանիան թողնելու ու Հայաստան գալու մասին

Սիրում եմ մարտահրավերներ, այս իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերների հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը, որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է։ Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ մարդկային որակներով ու մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը։ Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ ապագայի մասին։

Մարզիչներին կրթելու ու լավ պատրաստելու մասին

Մարզիչները սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար։ Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝ Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին և շատ այլ մասնագետներին։  Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ։ Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից ու կավարտեմ գործընթացը PRO արտոնագրի դասընթացով։ C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը։

Ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում տեսնելու երազանքի մասին

Ինչո՞ւ կարող է Իսլանդիան, որը 300 հազար բնակիչ ունի, մասնակցել Եվրոպայի առաջնությանը, իսկ Հայաստանը՝ ոչ: Պարզապես աշխատել է պետք: Բոլորս միասնական պետք է աշխատենք ու կատարելագործվենք: Կարևոր է, որ ամեն մարդ տարբեր ուղղությամբ չնայի։ Եթե աշխատանքը միասնական լինի՝ դուք օգնեք ինձ, ես օգնեմ ձեզ, միանշանակ, հաջողության կհասնենք։ Պետք է ստեղծել մեկ ամուր թիմ, որ հետագայում հաջողությունների հասնենք։

Մի օր Հայաստանը թողնել-հեռանալու մասին

Ի՞նչը կարող է ինձ ստիպել հեռանալ Հայաստանից՝ առողջությունս։ Եթե առողջությունս թույլ տա, երկար կմնամ Հայաստանում։  Միայն այն, որ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն այստեղ է, սիրտս նվաճում է։ ՀՖՖ-ին ես առաջակեցի նրա թեկնածությունը։ Երբ Մինյանոն վերադարձավ Մադրիդ, ասաց՝ չեմ կարող ասել ոչ։ Նա «Ռեալի» կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, բայց ասել է՝ ոչ մի տեղ իրեն այնպես չեն վերաբերվել, ինչպես Հայաստանում: Ես նույնպես կարող եմ ասել՝ հիացած եմ մարդկանց վերաբերմունքով, ակադեմայի աշխատակիցներով։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել։

Ֆուտբոլիստների վարքագծի 10 նորմի մասին

Հայաստանի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստները ստացել են վարքագծի 10 նորմ, որոնք թարգմանվել են հայերեն՝ ինչպես պետք է պահեն իրենց հավաքների ժամանակ, լրագրողների հետ հանդիպելիս, նրանց հետ սենյակում թիմակիցը չպետք է ապրի, այլ լինի մեկ այլ ակումբից և այլն։ Իսպանիայում մեծ մրցակցություն կա «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, սակայն երբ նրանց ֆուտբոլիստները գալիս են հավաքական, մնում են միևնույն սենյակում։

Իսպանիայի Մ17 հավաքականի 2 ֆուտբոլիստ, որոնք 16 տարեկան էին, հավաքի ընթացքում միջանցքում զրուցում էին իրար հետ, բայց այդ ժամանակ պետք է գտնվեին իրենց սենյակում։ Այդ ժամանակ ես հավաքականի գլխավոր մարզիչն էի։ Նրանք լավագույններից էին այն թիմում, որ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին։ Թույլ չտվեցի, որ դուրս գան խաղադաշտ, ասացի ՝ ոչ դու, ոչ մյուսը չեք խաղալու ֆեդերացիայի, խաղընկերների ու իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Նրանք ներողություն խնդրեցին, չներեցի։ Գնացինք Լիխտենշտեյն, մասնակցեցինք եզրափակչին ու պարտվեցինք Անգլիայի հավաքականին։ Եթե նրանք գային, մենք հաստատ կհաղթեինք։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Խուանմին էր, որը հիմա «Ռեալ Սոսյեդադում» է, մյուսը՝ Սուսոն էր՝ «Միլանի» ներկայիս ֆուտբոլիստը։ 

Անցավ 6 ամիս, Իսպանիայի ռեգիոննների առաջնությունն էր, հյուրանոցում տեսան ինձ, մոտեցան, ասացին՝ կարո՞ղ ենք ձեզ հետ զրուցել։ Ասացին, որ դուք մեզ զրկեցիք արծաթե մեդալից, ես ասացի ոչ՝ դուք ինքներդ ձեզ զրկեցիք մեդալից ձեր վարքագծով։ Նրանք, սակայն, ասացին՝ դուք մեզ զրկեցիք մեդալից, բայց մեզ ավելի լավ մարդիկ դարձրիք, ստիպեցիք, որ մտածենք։ Դրանից հետո գրկախառնվեցինք և նրանց ասացի՝ դուք կմասնակցեք Մ19 առաջնության եզրափակիչ փուլին մեկ պայմանով՝ հանդերձարան մտնելուց առաջ պետք է ներողություն խնդրեք խաղընկերներից։ Համաձայնեցին։ 6 ամիս անց նրանք հաղթեցին Եվրոպայի առաջնությունում՝ բարձրացնելով գավաթը։ Այս պատմությունը երբեք չի մոռացվի։ 

Ինչո՞ւ է Անդրես Ինիեստան Աշխարհի առաջնության եզրափակչում, երբ գոլ է խփում, մարզաշապիկը բարձրացնում է, որտեղ գրված է լինում, որ այս գոլը նվիրում է Դանի Խարկեին։ Նա այդ գոլը կարող էր նվիրել իր կնոջը, աղջկան, հայրիկին, մայրիկին, պապիկին, տատիկին, բայց նվիրեց խաղընկերոջը, որի հետ, 15 տարեկանից սկսած, գալիս էր հավաքական։ Մեկը «Բարսելոնայից» էր, մյուսը՝ «Էսպանյոլից», մեծ մրցակցություն կար այդ ակումբների միջև, բայց նրանք միշտ նույն սենյակում էին մնում հավաքների ժամանակ։ Ինիեստային հաճախ էի հարցնում՝ ինչու որոշեցիր այդ գոլը նվիրել Խարկեին։ Նա ասաց՝ Խարկեն իր ընկերն էր, որը մահացավ խաղադաշտում՝ սրտի կաթվածից։

Սա այն վարքագիծն է, որ պետք է սովորեցնել պատանիներին ու երիտասարդներին։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի