12/02/2019 12:02
Եթե լինեն բացահայտումներ, հանրությունը կտեղեկանա. Աշոտ Ահարոնյանը՝ գողություններ կատարող հանցախմբի լուրերի մասին
Եթե լինեն բացահայտումներ, հանրությունը դրա մասին ոստիկանությունից պատշաճ տեղեկատվություն կստանա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ըստ էության չհերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ոստիկանության օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:
«Ոստիկանությունը մշտապես թե կանխարգելիչ, թե արձանագրված հացագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Բացահայտումների մասին մենք տեղեկացնում ենք, հանրությունը տեղեկանում է», - ասաց նա։
Հարցին՝ իրավապահները վերջին շրջանում իսկապե՞ս այցելում են քաղաքացիների բնակարաններ, խանութներ և աշխատավայրեր ու հետաքրքրվում, թե որքանով է ապահովված նշված շինություններրի անվտանգությունը, Աշոտ Ահարանյանը դրական պատասխան տվեց։
«Դրանք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք ոստիկանությունը մշտապես կատարում է։ Այո, հիմա որոշակի ուժեղացված ծառայություն կա, և դա արվում է հանցագործությունները կանխելու, նաև՝ կատարվածները բացահայտելու նպատակով», - եզրափակեց խոսքը Աշոտ Ահարոնյանը: