Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով

13/02/2019 18:34

Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով


Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ:

Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են:

Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով: 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի,  1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ  կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:

Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են  հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.:

Ամփոփման ընթացքում ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել են զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով  հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հատկանիշնրով: Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով ԶՈՒ  ստորաբաժանումներում շարունակվում են նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր միջոցառումները: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը:

2018թ. շուրջ 61,9%-ով նվազել են կրկնահանցագործությունները, ինչը մեծապես պայմանավորված է հանցագործություններ կատարած զինծառայողների նկատմամբ զորամասերի հրամանատարությունների, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից իրականացված խիստ հսկողությամբ, նրանց հետ տարվող բացատրական աշխատանքներով: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել, թե կրկնահանցագործությունների դինամիկայի վրա ինչպիսի ազդեցություն է ունենում թեթև և միջին ծանրության հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ նրանց կողմից գործուն զղջալու, հանցագործությունն առաջին անգամ կատարված լինելու դեպքերում հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պրակտիկան: Ըստ գլխավոր դատախազի՝ հանցավոր շեղում թույլ տված երիտասարդների նկատմամբ ներողամտության ցուցաբերումը շատ դեպքերում կարող է նրանց վրա ավելի մեծ դրական ազդեցություն թողնել ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև հետագա ողջ կյանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել ԶՈւ-երում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների հիմնավորվածության առթիվ, ինչի արդյունքում մի կողմից զգալիորեն նվազել են կալանքի միջնորդությունները, մյուս կողմից աճել է ներկայացվող միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու ցուցանիշը: Գլխավոր դատախազը հորդորել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով դատախազական ներգործության բոլոր գործիքները:

Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է դատախազների կողմից պատկան օղակներին միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրմամբ զինված ուժերում արձանագրվող հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացմանը նպաստելու դատախազների առաքելությունը՝ նկատելով, որ այս ուղղությամբ նախաձեռնողականության մակարդակը բարելավվել է մոտ 25 տոկոսով:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը բանակում հանցավորության դեմ պայքարում կատարած աշխատանքի համար: Նա կարևորել է համատեղ ուժերով զինված ուժերում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որն առավել անվտանգ կդարձնի զինվորական ծառայությունը, կերաշխավորի յուրաքանչյուրի, այդ թվում քրեական վարույթում ներգրավված բոլոր զինծառայողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և որի պայմաններում առավել կմեծանա բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առանձին արդիական խնդիրներ, որոնց լուծումների ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:22 Գյումրիի 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն․ դրամի վատնում է տեղի ունեցել Այսօր, 19:13 Սեդրակ Քոչարյանն անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին Այսօր, 19:05 Փառք Աստծո, շահածս՝ շատ, կորցրածս՝ քիչ. դերասան Լևս Դավթյանը դարձավ 30 տարեկան Այսօր, 18:57 Բենզինի գինն անպայման բարձրանալու է. Բարսեղ Բեգլարյան Այսօր, 18:52 Բրիտանացի ընդդիմադիրները հրեաների նկատմամբ ատելության և Brexit-ի պատճառով հրաժարական են տվել Այսօր, 18:40 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցությունը Այսօր, 18:29 Ռուբեն Ռուբինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Այսօր, 18:20 Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին դատապարտել են 216 տարվա բանտարկության Այսօր, 18:11 Վարզադատ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները Այսօր, 17:55 Արազափ համայնքում զանգվածային գողության դեպքերից ոչ մեկը մինչ օրս չի բացահայտվել Այսօր, 17:48 Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Կաթողիկոսի շնորհավորական գրառումը Այսօր, 17:37 Ճապոնիայի ԱԳՆ-ն աջակցում է Գուայդոյին Այսօր, 17:12 ՌԴ ԱԳՆ-ում ԻՊ վերահսկման շրջանների ընդլայնումն Աֆղանստանում սպառնալիք են համարում ՀԱՊԿ երկրների համար Այսօր, 17:00 Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հրաժարականի մասին Այսօր, 16:45 Իրաքում ծնված յոթ նորածինները մահացել են Այսօր, 16:28 Չինաստանը մտադիր է տնտեսական զարգացման գոտի ստեղծել Այսօր, 16:23 Տեղյակ եմ՝ ով է նախաձեռնել իմ դեմ ստորագրահավաքը, բայց չեմ ցանկանում անուն նշել. Էջմիածնի քաղաքապետ Այսօր, 16:19 Յուրի Խաչատուրովին քրեական գործի նյութերը փոխանցվել են հայերեն, չթարգմանված Այսօր, 16:17 Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար 50 մարդ է ձերբակալվել Այսօր, 16:10 Բենքսիի աշխատանքը հայտնվել է Ֆրանսիայում Այսօր, 16:04 ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի օգնությամբ բացահայտվել է պետական միջոցներից խաբեությամբ հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք Այսօր, 16:00 «Լիդիան Արմենիա»-ն ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ կհաղթի. Արփինե Հովհաննիսյան Այսօր, 15:55 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Այսօր, 15:51 Մահացել է Կառլ Լագերֆելդը Այսօր, 15:35 ՌԴ Պետդուման արգելել է զինծառայողներին սմարթֆոններից օգտվել Այսօր, 15:28 Հնդկաստանում վթարի ենթարկված ինքնաթիռներից մեկի օդաչուն մահացել է Այսօր, 15:25 «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այսօր, 15:21 Մոսկվայի հյուսիսում ոստիկանական ավտոբուս է այրվել Այսօր, 15:18 Կոռուպցիայի դեմ պայքար. 8 ամիսների ընթացքում վերականգնվել է 19 մլրդ-ից ավելի դրամ Այսօր, 15:10 Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծման ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք չարաշահումներ են թույլ տվել. Ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 15:00 Հայաստանն առայժմ շահում է ԵԱՏՄ անդամ լինելուց. տնտեսագետ Այսօր, 14:56 Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Այսօր, 14:50 Իրաքի բնակչուհին լույս աշխարհ է բերել 7 երեխա Այսօր, 14:45 Արարատ Միրզոյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կարևորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը Այսօր, 14:40 Կալիֆոռնիայում ջրի վրայով անցնող ճոպանուղում 16 մարդ է արգելափակվել Այսօր, 14:39 Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան Այսօր, 14:34 Գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը. Արմեն Աշոտյան Այսօր, 14:30 Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ Այսօր, 14:24 Արամ Ա-ն Էջմիածնում է. կատարվել է միասնական աղոթք Այսօր, 14:20 Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով Այսօր, 14:16 ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Այսօր, 14:13 Տիմատին Երևանում գնել է «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը Այսօր, 14:10 ԵՄ-ից հայտնել են, թե երբ կօգնեն Սիրիային Այսօր, 14:04 Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը Այսօր, 14:00 Սահմանադրական փոփոխությունների նպատակով Հովհաննես Մարգարյանի նախաձեռնած ստորագրահավաքին ոչ մի ստորագրություն չի հավաքվել Այսօր, 13:54 Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել Այսօր, 13:45 Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան Այսօր, 13:40 Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Այսօր, 13:36 Սմուրֆերը ողողել են Գերմանիան (Տեսանյութ) Այսօր, 13:25 Brent տեսակի նավթի գինն աճել է Այսօր, 13:19 Ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ Այսօր, 13:12 ԱՄՆ 16 դատարանում Թրամփի դեմ հայց է ներկայացվել Այսօր, 12:59 ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Այսօր, 12:53 Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:48 Այս և հաջորդ տարի մաքսատուրքերի լրջագույն աճ է լինելու. Միքայել Մելքումյան Այսօր, 12:44 Հնարավորինս շուտ այցելեք «Նուբարաշենում» հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին. Նաիրա Զոհրաբյանի հորդորը՝ Արտակ Զեյնալյանին Այսօր, 12:40 Սոչիում Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձևավորել. Միքայել Մելքումյան Այսօր, 12:33 Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար. ՍիվիլՆեթ Այսօր, 12:29 Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել Այսօր, 12:20 Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, տեղակալին և ևս մի քանի հոգու. Քննչական կոմիտե Այսօր, 12:11 «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. նա բուժում էր ստանում նշված հիվանդանոցում Այսօր, 12:02 «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Չելսիին» Այսօր, 11:56 Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելը բարձրագույն քաղաքական ցինիզմի արտահայտություն է. Մարինա Գրիգորյան Այսօր, 11:48 ԱԱԾ-ն՝ Սեդրակ Քոչարյանի վերաբեյալ քրեական գործի մասին Այսօր, 11:44 Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Փաստաբան Այսօր, 11:33 ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա Այսօր, 11:21 Հարավային Կորեայում հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել Այսօր, 11:14 Նման բան գոյություն չունի. Վախթանգ Միրումյանը Ֆինանսների նախարար դառնալու առաջարկ չի ստացել Այսօր, 11:05 Չինաստանում զբոսաշրջիկներով կամուրջ է փլուզվել Այսօր, 10:54 Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանիքի մասնակցող մարդկանց խմբի մեջ, մահացել է 13 մարդ Այսօր, 10:48 Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում է Այսօր, 10:45 Մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը Այսօր, 10:38 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:31 «Արմենիա» ԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Այսօր, 10:20 Կանադահայ բարերարին Հայաստանում «քցելու» մեխանիզմը. Դատական ոդիսականը հասել է Վերաքննիչ դատարան Այսօր, 10:13 Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Այսօր, 10:00 «Փաստ». Գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով» Այսօր, 09:56 «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Դատավորը դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու օրենքի սահմանադրականությունը Այսօր, 09:52 «Հրապարակ». Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը» Այսօր, 09:50 «Ժամանակ». Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել Այսօր, 09:48 «Հրապարակ». Թեժ պայքար՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը՝ կրճատումների սպասելիքով շունչները պահած Այսօր, 09:39 «Ժամանակ». Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք Այսօր, 09:34 «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը Այսօր, 09:30 Երևանում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա 18/02/2019 19:39 Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել 18/02/2019 19:28 Արամ Ա. կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին 18/02/2019 19:19 Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում 18/02/2019 19:10 Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել երկու անձի 18/02/2019 19:08 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին 18/02/2019 19:00 Որքան էլ անվանափոխես, դարձնես քրստոնեությանը մոտ, միևնույն է՝ քրիստոնեական չի դառնա, և Աստված իր հաճությունը չի տա. Սիլվի Բարկովա 18/02/2019 18:51 Ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամներն այցելել են սահմանապահ ոստիկաններին (Լուսանկարներ) 18/02/2019 18:48 Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է՝ քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: 18/02/2019 18:40 Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց. Գրիգորյանին ժամանակ էր պետք 18/02/2019 18:38 Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից 18/02/2019 18:24 Իրանում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին մեղադրել են ահաբեկիչներին հովանավորելու համար 18/02/2019 18:13 Իմ նպատակն է վերակենդանացնել մեր գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. նախագահ Սարգսյանն այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան 18/02/2019 18:06 Հայաստանի որոշ ճանապարհներին բուք է 18/02/2019 18:00 Լիդիան Արմենիան զգուշացնում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը