13/02/2019 14:23
Թաիլանդի արքայադստեր պատճառով կուսակցությունը կարող է ցրվել
Ընտրական հանձնաժողովը պահանջում է ցրել ընդդիմադիր «Թխայի Ռաքսա Չաաթ» կուսակցությունը, որն առաջադրել է 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, գրում է Reuters-ը:
Ըստ գերատեսչության՝ այդ նախաձեռնությունը հակասում է սահմանադրական միապետության սահմանադրությանը:
Նշվում է, որ կուսակցությունը ցրելու հարցն ուղարկվելու է Սահմանադրական դատարան:
Թաիլանդում խորհրդարանի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 24-ին: