Մանվել Գրիգորյանը խուսափել է մոտ 1մլրդ 229մլն դրամի հարկերի վճարումից. նրա մեղադրանքը լրացվել է, որդու նկատմամաբ հայտարարվել է հետախուզում

14/02/2019 12:13

Մանվել Գրիգորյանը խուսափել է մոտ 1մլրդ 229մլն դրամի հարկերի վճարումից. նրա մեղադրանքը լրացվել է, որդու նկատմամաբ հայտարարվել է հետախուզում


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`

1. հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
2. հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
3. հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
4. հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
5. հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեց¬ված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
6. ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20.000 մարտական փամփուշտներ,
7. մոտ 30 հատ մարտական նռնակներ,
8. 20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
9. 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
10. հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
11. 6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
12. 30-ից ավել դետոնատորներ
13. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ,
14. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսների կոտրված կտորներ։

Վերը թվարկված հրազենն ու ռազմամթերքը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. հունիսի 16-ին և 19-ին կատարված խուզարկություններով։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական  բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Մանվել Գրիգորյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ գույքի մի մասը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն կնոջ և որդու օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է:

Մ. Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «Ջի-Էս Պլյուս» ՍՊընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված  սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Հափշտակված ապրանքների մի մասը խուզարկությամբ հայտնաբերվել են «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 19 հասցեում տեղակայված գրասենյակում.

1․ 4317 հատ մսի պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2015-2016թթ-ին, ընդհանուր արժեքը՝ 4․470․066 ՀՀ դրամ,
2․ 1776 հատ ձկան պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 840․048 ՀՀ դրամ,
3․ 840կգ մակարոնեղեն «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016-2017թթ, ընդհանուր արժեքը՝ 214․040 ՀՀ դրամ,
4․ 8 պարկ յոդացված աղ, արտադրված 27․04․2016թ․ ընդհանուր արժեքը՝ 31․685 ՀՀ դրամ,
5․ 15 պարկ շաքարավազ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 06․06․2016թ․, ընդհանուր արժեքը՝ 280․190 ՀՀ դրամ,
6․ 3 պարկ լոբի, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 264․075 ՀՀ դրամ,
7․ 2 պարկ ոսպ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 92․045 ՀՀ դրամ,
8․ 119 շիշ «Ոսկե Կաթիլ» արևածաղկի ձեթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 116․606․7 ՀՀ դրամ,
9․ 180 հատ խտացրած կաթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2017թ․, ընդհանուր արժեքը՝ 183․840 ՀՀ դրամ,
10․ 19 զույգ գուլպա, 5 զույգ ձեռնոց, 30 հատ շապիկ, 19 տուփ սափրիչ, 4 զույգ երկարաճիտ կոշիկներ՝ ընդհանուր արժեքը՝ 108․700 ՀՀ դրամ,
11․ «Uaz Hunter» մակնիշի 01 AG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
12․ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 AC 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
13․ «Uaz Pickup» մակնիշի 01 OX 045 հ/հ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ,
14․ «Uaz 374195-05» մակնիշի 01 FM 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․200․000 ՀՀ դրամ արժողությամբ,
15․ «Uaz 39625» մակնիշի 01 DA 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
16․ «Uaz 390945» մակնիշի 01 PG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․500․000 ՀՀ դրամ արժողությամբ,
17․ «Uaz 3163-105-30» մակնիշի 01 GP 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 8․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
18․ «Uaz Pickup» մակնիշի 01 PA 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից ներքոհիշյալ ապրանքները խուզարկությամբ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում.

1․ 2006 հատ, հիմնականում 2015թ-ին արտադրված, որոշները՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ խտացրած կաթ՝ ընդհանուր արժեքը՝ 928․634.7 ՀՀ դրամ,
2․ 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածո, արտադրված՝ 2015-2016թթ, ընդհանուր արժեքը՝ 250․400 ՀՀ դրամ,
3․ 33 շիշ ձեթ, արտադրված՝ 25․12․2015թ․, ընդհանուր արժեքը՝ 23․452 ՀՀ դրամ,
4․ 69 կգ մակարոնեղեն, արտադրված՝ 2014-2016թթ․, ընդհանուր արժեքը՝ 78․600 ՀՀ դրամ,
5․  14 տուփ թեյ, արտադրված՝ 2015թ․, ընդհանուր արժեքը՝ 4824 ՀՀ դրամ,
6․ 140 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր արժեքը՝ 20․699 ՀՀ դրամ,
7․ 1231 միավոր՝ դեղորայք, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ ընդհանուր արժեքը՝ 330․765.7 ՀՀ դրամ,
8․  250 միավոր ներքնաշորեր՝ ընդհանուր արժեքը՝ 166․440 ՀՀ դրամ,
9․ Նույն ամառանոցում սեփական ավտոմեքենաների շարքում՝ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 CA 045 հ/հ ավտոմեքենան՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից 7․076․980 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /պահածոներ, ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «Ջի-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեստում։

Հափշտակված ապրանքներից 832․500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /հյութեր, մակարոնեղեն, պահածոներ, բժշկական և հիգիենայի պարագաներ, հագուստեղեն, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը։

«Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են հետևյալ ապրանքները` 2976 պահածոներ՝ արտադրված 2015-2016թթ՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, 269 հատ՝ առանց հիշյալ մակնշման, 60 կգ մակարոնեղեն, 20 հատ խավիար, 41 հատ խտացրած կաթ, շաքարավազ, համեմունքներ, մուրաբաներ, ըմպելիքներ, անկողնային պարագաներ, ներքնաշորեր, զինվորական հանդերձանքի պարագաներ, բժշկական և հիգինեայի պարագաներ, հոսանքի գեներատոր սարք «LUTIAN» տեսակի, «LT2500s» մոդելի, ծխախոտներ, բենզինային վառելանյութ և այլն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5․348․328 ՀՀ դրամ։

Այսինքն, Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զբաղեցրած պաշտոնների /զինվորական տարբեր ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ ՊՆ փոխնարարար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ՀԿ նախագահ/, անձնական հեղինակության, անձնական-հարազատական կապերի, մի շարք ընկերություններում ունեցած մասնակցության, պետական կառավարչական մարմիններում ունեցած ազդեցության բերումով հովանավորելով իրեն փոխկապակցված մի շարք ընկերությունների, կազմակերպել է դրանց տնօրենների կողմից պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որի արդյունքում «Արա և Այծեմնիկ» ԲԲ, «Էջմիածնի հաց» ԲԲ, «Կուարլինի» ՍՊ ընկերությունների միջոցով խուսափել է 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ ՀԿ վարչության նախագահ անմիջական պատասխանատվություն կրելով կազմակերպության իրականացված գործունեությունից առաջացած հարկային, ֆինանսական պարտավորությունների համար, հարկ չվճարելու նպատակով, հիշյալ կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել է 2013-2018թթ եկամտահարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 53․176․123 /տույժ-տուգանքով՝ 102․408․095/ ՀՀ դրամ հարկ վճարելուց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Գրիգորյանը, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիմքով կազմակերպությանը 2013-2018թթ տրամադրված ֆինանսական միջոցներից 1․255․003․300 ՀՀ դրամը վատնել է, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում :
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:11 Վենեսուելայում շարունակում են գանձեր որոնել Այսօր, 14:00 Առնվազն 8 երեխա է զոհվե լվերջին ամսում Սիրիայի Ռուքբան ճամբարում Այսօր, 13:46 ԱՄՆ-ում փրկել են արծվի Այսօր, 13:34 Ուկրաինայի դեսպանատունը հայտարարել է Կիևին 700 միլիոն դոլար տրամադրելու ԱՄՆ մտադրության մասին Այսօր, 13:24 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց. ՊԲ Այսօր, 13:17 Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ Այսօր, 13:11 ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն Այսօր, 13:00 Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է՝ ի նշան Brexit-ի դեմ բողոքի Այսօր, 12:49 Էրդողանը չի բացառում Իդլիբում Ռուսաստանի հետ համատեղ գործողությունների իրականացումը Այսօր, 12:41 Ես չեմ հրաժարվում Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից, գրառումն արել եմ որպես ազատամարտիկ՝ ընկերներիս ասելու, որ գեներալը զինվորի սնունդ չի յուրացրել. Արսեն Մկրտչյան Այսօր, 12:30 Իկարդին ծնկի բորբոքման հետևանքով բաց է թողել մարզումը Այսօր, 12:21 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ Այսօր, 12:10 ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում. Զոհրաբ Մնացականյան Այսօր, 12:03 ՀԴՄ-ները ձեռք են բերվել ՀՀ պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին. ՊԵԿ արձագանքը Այսօր, 11:54 Մյուլերը տեղեկություն է ստացել, որ Թրամփի շտաբի աշխատողը շփվել է WikiLeaks-ի հետ Այսօր, 11:38 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան Այսօր, 11:36 Թրամփը հայտարարել է, որ Աբեն առաջադրել է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի Այսօր, 11:24 Զոհրաբ Մնացականանը Միացյալ Թագավարության պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները Այսօր, 11:15 Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց երկրորդ ինկուբացիոն շրջանը Այսօր, 11:10 Երկուշաբթի Երևանում և մարզերից մի քանիսում լույս չի լինի Այսօր, 11:02 Զոհրաբ Մնացականյանը սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր Այսօր, 10:58 Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Այսօր, 10:42 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը Այսօր, 10:33 Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱՄԷ, որտեղ կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին Այսօր, 10:29 Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Այսօր, 10:21 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 10:12 Իլինոյսում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել Այսօր, 10:03 «168 Ժամ». Հայկ Մարությանը չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից Այսօր, 10:01 «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում Այսօր, 09:57 «Ժամանակ». Գևորգ Կոստանյանն՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել Այսօր, 09:55 «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է. Վանոն կվերադառնա Հայաստան Այսօր, 09:51 «Ժամանակ». Աննա Հակոբյանը տեղափոխել է կառավարության շենք՝ վերահսկելի դարձնելու կառավարության աշխատանքը Այսօր, 09:49 «Ժողողուրդ». Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչում» կազմակերպած մրցույթում լուրջ խախտումներ են հայտնաբերել Այսօր, 09:43 «Ժամանակ». Ծառուկյանը Մոսկվա մեկնելուց առաջ ստիպված է եղել դիմել խորհրդարանի ղեկավարությանը Այսօր, 09:39 «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում Այսօր, 09:35 Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին. առաջարկվում են այլ երթուղիներ Այսօր, 09:30 Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Այսօր, 09:28 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 00:37 Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, դա անհիմն հերյուրանք է. Փաստաբան Այսօր, 00:22 Ալբանիայի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հաջողություններ է մաղթել Այսօր, 00:18 Փոխվարչապետի գրասենյակը օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցներին 15/02/2019 20:00 Հնդկաստանը Պակիստանից հետ է կանչել իր դեսպանին 15/02/2019 19:48 Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ 15/02/2019 19:45 Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը 15/02/2019 19:42 Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները մեղմացվելու են 15/02/2019 19:37 ՀՀԿ-ից Է. Շարմազանովը և Ա. Դավթյանը հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ 15/02/2019 19:37 Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ 15/02/2019 19:28 Տոմսկում շունը նորածնի է կրծել 15/02/2019 19:25 Վարչապետը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր 15/02/2019 19:19 Լիտվայում շնասերների համար հավելված է գործարկվել 15/02/2019 19:14 Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել (Տեսանյութ) 15/02/2019 19:10 Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի երևանյան» 15-րդ հոբելյանական ցուցահանդես-վաճառքը 15/02/2019 19:06 Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 15/02/2019 19:00 Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու հարցը դատարանը կքննի փետրվարի 26-ին 15/02/2019 18:52 Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին 15/02/2019 18:46 Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել. նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ 15/02/2019 18:43 ՎիվաՍել-ՄՏՍ. Հրապարակվել են ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության մասին տեղեկությունները 15/02/2019 18:41 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին 15/02/2019 18:36 Պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը. Լիլիթ Մակունցն ու Վիգեն Ստեփանյանը հեռախոսազրույց են ունեցել 15/02/2019 18:30 Եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին 15/02/2019 18:23 ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռուբեն Ռուբինյան 15/02/2019 18:20 ՊԲ հրամանատարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը 15/02/2019 18:15 Ռուսական կողմը փորձում է հայկական մարդասիրական առաքելության գործուղման համատեքստում գրգռել ԱՄՆ-ին. վերլուծաբան 15/02/2019 18:02 Եվրոպան համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակն է, հայտնել են Bloomberg-ից 15/02/2019 17:53 Կառուցողական քննարկում էր. Վիճահարույց օրենքի փոփոխությունները քննարկելու համար հանդիպել են պատգամավորն ու հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները 15/02/2019 17:47 Մոսկվայում գարուն է հաստատվել 15/02/2019 17:37 Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար 15/02/2019 17:29 Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել 15/02/2019 17:27 Փետրվարի վերջին ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա 15/02/2019 17:19 Մոսկվայում «ականապատված» օբյեկտներից ավելի քան 5 հազար մարդու են տարհանել 15/02/2019 17:14 Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում 15/02/2019 17:09 Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել. Պաշտպան 15/02/2019 17:07 ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այց է կատարել Ասկերան 15/02/2019 17:03 Բոլթոնը սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ 15/02/2019 16:58 Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով 15/02/2019 16:53 «ՄՅՈՒ»-ն, «Էվերտոնը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրվում են Բրաիմիի ծառայություններով 15/02/2019 16:45 ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին 15/02/2019 16:40 Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը 15/02/2019 16:33 Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով 15/02/2019 16:17 Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների մասին 15/02/2019 16:09 Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում 15/02/2019 16:00 WP. Facebook-ը և ԱՄՆ իշխանությունները քննարկում են սոցցանցի համար «բազմամիլիարդանոց» տուգանքը 15/02/2019 15:54 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է 15/02/2019 15:50 Հնդկաստանը Պակիստանին կզրկի առևտրական արտոնություններից՝ Քաշմիրի ահաբեկչությունից հետո 15/02/2019 15:39 Հնդկաստանում ահաբեկչության հետ կապված 5 մարդ է ձերբակալվել 15/02/2019 15:30 Անհայտ անձը հարձակվել է Իվանովոյի քաղաքապետի վրա 15/02/2019 15:23 Պոմպեոն չի հերքում Իրանի հրթիռային ներուժի սաբոտաժի ծրագրի առկայությունը 15/02/2019 15:16 Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 15/02/2019 15:11 ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Վերին Լարսին այլընտրանք ճանապարհի խնդիրը քննարկել է Հայաստանի խորհրդարանում 15/02/2019 15:07 Ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում է տեղի ունեցել Փարիզի մետրոյում 15/02/2019 15:00 Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչի 20 ինքնատիպ երգ 15/02/2019 14:55 Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. քաղաքապետ 15/02/2019 14:51 Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները 15/02/2019 14:45 Հայիթիի նախագահը հրաժարվել է պաշտոնաթող լինել 15/02/2019 14:40 Կառավարության հիմնավորումների մեջ մարդասիրական մոտիվացիա չկա. Նաիրա Զոհրաբյան 15/02/2019 14:33 Լոնդոնը կշարունակի Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հասնելու ջանքերը 15/02/2019 14:27 Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի 15/02/2019 14:22 Բեյլը 12 ամսով կարող է որակազրկվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը