Մանվել Գրիգորյանը խուսափել է մոտ 1մլրդ 229մլն դրամի հարկերի վճարումից. նրա մեղադրանքը լրացվել է, որդու նկատմամաբ հայտարարվել է հետախուզում

14/02/2019 12:13

Մանվել Գրիգորյանը խուսափել է մոտ 1մլրդ 229մլն դրամի հարկերի վճարումից. նրա մեղադրանքը լրացվել է, որդու նկատմամաբ հայտարարվել է հետախուզում


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`

1. հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
2. հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
3. հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
4. հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
5. հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեց¬ված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
6. ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20.000 մարտական փամփուշտներ,
7. մոտ 30 հատ մարտական նռնակներ,
8. 20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
9. 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
10. հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
11. 6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
12. 30-ից ավել դետոնատորներ
13. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ,
14. փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսների կոտրված կտորներ։

Վերը թվարկված հրազենն ու ռազմամթերքը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. հունիսի 16-ին և 19-ին կատարված խուզարկություններով։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական  բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Մանվել Գրիգորյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ գույքի մի մասը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն կնոջ և որդու օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է:

Մ. Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «Ջի-Էս Պլյուս» ՍՊընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված  սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Հափշտակված ապրանքների մի մասը խուզարկությամբ հայտնաբերվել են «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 19 հասցեում տեղակայված գրասենյակում.

1․ 4317 հատ մսի պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2015-2016թթ-ին, ընդհանուր արժեքը՝ 4․470․066 ՀՀ դրամ,
2․ 1776 հատ ձկան պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 840․048 ՀՀ դրամ,
3․ 840կգ մակարոնեղեն «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016-2017թթ, ընդհանուր արժեքը՝ 214․040 ՀՀ դրամ,
4․ 8 պարկ յոդացված աղ, արտադրված 27․04․2016թ․ ընդհանուր արժեքը՝ 31․685 ՀՀ դրամ,
5․ 15 պարկ շաքարավազ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 06․06․2016թ․, ընդհանուր արժեքը՝ 280․190 ՀՀ դրամ,
6․ 3 պարկ լոբի, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 264․075 ՀՀ դրամ,
7․ 2 պարկ ոսպ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 92․045 ՀՀ դրամ,
8․ 119 շիշ «Ոսկե Կաթիլ» արևածաղկի ձեթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 116․606․7 ՀՀ դրամ,
9․ 180 հատ խտացրած կաթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2017թ․, ընդհանուր արժեքը՝ 183․840 ՀՀ դրամ,
10․ 19 զույգ գուլպա, 5 զույգ ձեռնոց, 30 հատ շապիկ, 19 տուփ սափրիչ, 4 զույգ երկարաճիտ կոշիկներ՝ ընդհանուր արժեքը՝ 108․700 ՀՀ դրամ,
11․ «Uaz Hunter» մակնիշի 01 AG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
12․ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 AC 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,
13․ «Uaz Pickup» մակնիշի 01 OX 045 հ/հ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ,
14․ «Uaz 374195-05» մակնիշի 01 FM 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․200․000 ՀՀ դրամ արժողությամբ,
15․ «Uaz 39625» մակնիշի 01 DA 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
16․ «Uaz 390945» մակնիշի 01 PG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․500․000 ՀՀ դրամ արժողությամբ,
17․ «Uaz 3163-105-30» մակնիշի 01 GP 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 8․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,
18․ «Uaz Pickup» մակնիշի 01 PA 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից ներքոհիշյալ ապրանքները խուզարկությամբ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում.

1․ 2006 հատ, հիմնականում 2015թ-ին արտադրված, որոշները՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ խտացրած կաթ՝ ընդհանուր արժեքը՝ 928․634.7 ՀՀ դրամ,
2․ 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածո, արտադրված՝ 2015-2016թթ, ընդհանուր արժեքը՝ 250․400 ՀՀ դրամ,
3․ 33 շիշ ձեթ, արտադրված՝ 25․12․2015թ․, ընդհանուր արժեքը՝ 23․452 ՀՀ դրամ,
4․ 69 կգ մակարոնեղեն, արտադրված՝ 2014-2016թթ․, ընդհանուր արժեքը՝ 78․600 ՀՀ դրամ,
5․  14 տուփ թեյ, արտադրված՝ 2015թ․, ընդհանուր արժեքը՝ 4824 ՀՀ դրամ,
6․ 140 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր արժեքը՝ 20․699 ՀՀ դրամ,
7․ 1231 միավոր՝ դեղորայք, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ ընդհանուր արժեքը՝ 330․765.7 ՀՀ դրամ,
8․  250 միավոր ներքնաշորեր՝ ընդհանուր արժեքը՝ 166․440 ՀՀ դրամ,
9․ Նույն ամառանոցում սեփական ավտոմեքենաների շարքում՝ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 CA 045 հ/հ ավտոմեքենան՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից 7․076․980 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /պահածոներ, ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «Ջի-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեստում։

Հափշտակված ապրանքներից 832․500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /հյութեր, մակարոնեղեն, պահածոներ, բժշկական և հիգիենայի պարագաներ, հագուստեղեն, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը։

«Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են հետևյալ ապրանքները` 2976 պահածոներ՝ արտադրված 2015-2016թթ՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, 269 հատ՝ առանց հիշյալ մակնշման, 60 կգ մակարոնեղեն, 20 հատ խավիար, 41 հատ խտացրած կաթ, շաքարավազ, համեմունքներ, մուրաբաներ, ըմպելիքներ, անկողնային պարագաներ, ներքնաշորեր, զինվորական հանդերձանքի պարագաներ, բժշկական և հիգինեայի պարագաներ, հոսանքի գեներատոր սարք «LUTIAN» տեսակի, «LT2500s» մոդելի, ծխախոտներ, բենզինային վառելանյութ և այլն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5․348․328 ՀՀ դրամ։

Այսինքն, Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զբաղեցրած պաշտոնների /զինվորական տարբեր ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ ՊՆ փոխնարարար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ՀԿ նախագահ/, անձնական հեղինակության, անձնական-հարազատական կապերի, մի շարք ընկերություններում ունեցած մասնակցության, պետական կառավարչական մարմիններում ունեցած ազդեցության բերումով հովանավորելով իրեն փոխկապակցված մի շարք ընկերությունների, կազմակերպել է դրանց տնօրենների կողմից պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որի արդյունքում «Արա և Այծեմնիկ» ԲԲ, «Էջմիածնի հաց» ԲԲ, «Կուարլինի» ՍՊ ընկերությունների միջոցով խուսափել է 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ ՀԿ վարչության նախագահ անմիջական պատասխանատվություն կրելով կազմակերպության իրականացված գործունեությունից առաջացած հարկային, ֆինանսական պարտավորությունների համար, հարկ չվճարելու նպատակով, հիշյալ կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել է 2013-2018թթ եկամտահարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 53․176․123 /տույժ-տուգանքով՝ 102․408․095/ ՀՀ դրամ հարկ վճարելուց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Գրիգորյանը, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիմքով կազմակերպությանը 2013-2018թթ տրամադրված ֆինանսական միջոցներից 1․255․003․300 ՀՀ դրամը վատնել է, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում :
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը