14/02/2019 14:10
ԱՄՆ-ում ՃՏՊ-ի հետևանքով մահացածների թիվը երեք տարի անընդմեջ 40 հազարից չի նվազում
Միացյալ Նահանգներում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացածների թիվը արդեն երեք տարի է 40 հազարից չի նվազում: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության ազգային խորհուրդ հասարակական կազմակերպությունը:
Անվտանգության ազգային խորհուրդը հրապարակել է ճանապարհներին պատահարների հետևանքով մահացության նախնական տվյալները: Նշվում է, որ Մեծ ռեցեսիայից հետո (2008 թվականի տնտեսական ճգնաժամ) ցուցանիշը արդեն 3 տարի անընդմեջ 40 հազարից չի նվազել:
«2018-ին վթարներում մոտ 40 հազար մարդ ՝ 2018 թվականի (40 231 զոհ) և 2016-ի թվականի (40 327) համեմատ 1 տոկոսով ավելի քիչ», - ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում: