14/02/2019 13:48
Նիգեր գետում նավ է շրջվել
Նիգեր գետում նավի խորտակվելու հետևանքով առնվազն 45 մարդ է մահացել, կան անհետ կորածներ, հայտնել է Daabaaru տեղական հրատարակությունը:
Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի Բենինից առևտրականները Նիգեր գետով նավարկում էին դեպի շուկա, երբ նրանց նավը շրջվել է: Նշվում է, որ նավը գերբեռնված էր ապրանքներով: Բացի այդ, միջադեպի պահին ուժգին քամի էր փչում:
Նավաբեկության զոհ է դարձել առնվազն 45 մարդ, 65 ուղևորի հաջողվել է փրկել: Կան անհետ կորածներ, սակայն նրանց թիվը չի նշվում: