14/02/2019 12:31
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ Եմենում Էր Ռիադին տրամադրվող օգնության դադարեցման մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն բանաձևին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային օգնության տրամադրումը, որը Եմենում կռվում է «Անսար Ալլահ» խռովարար կազմավորման (հուսիներ) դեմ: Այս մասին հայտնել է The Hill թերթը:
Սպասվում է, որ Սենատը նույնպես հավանություն կտա սույն բանաձևին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիրն ստորագրելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հրատարակությունը, Սպիտակ տունը սպառնացել է արգելք դնել այդ բանաձևի վրա: Վարչակազմի կարծիքով՝ այդ փաստաթուղթը «սխալ» է այն բանի կապակցույթամբ, որ ԱՄՆ-ի զինվորականներն ուղակի մասնակցություն չունեն զինված հակամարտությանը: