14/02/2019 15:02
«Իմ քայլը» խմբակցությունը կողմ կքվեարկի կառավարության ծրագրին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին, ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Կառավարության ծրագրով մեկնարկ է տրվում թավշյա հեղափոխության երկրորդ՝ արդեն բովանդակային փոփոխությունների փուլին, որտեղ յուրաքանչյուրիս մասնակցային գործոնը նույնքան կարևոր է, որքան առաջին փուլում», - հայտարարեց Մակունցը։