14/02/2019 15:53
Խորհրդարանն այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են. Էդմոն Մարուքյան
Սա անհանդուրժող ելույթ էր քննադատությանը և ընդհանրապես ընդդիմություն ունենալուն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը՝ գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
«Սա ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժող վերաբերմունք էր, որը խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը, բնականաբար, վատ է», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց, թե այդպիսով վարչապետը խրախուսեց նաև մյուսներին՝ չհանդուրժելու ընդդիմությանը։
Բայց խորհրդարանը, Մարուքյանի խոսքով, այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են։
«Վստահ եմ, որ խորհրդարանում մարդկանց կսթափեցնեն», - ասաց Էդմոն Մարուքյանը։