14/02/2019 13:08
Ստամբուլում տան փլուզման գործով երեք մարդ է ձերբակալվել
Ստամբուլում բնակելի տան փլուզման գործի շրջանակում երեք մարդ է ձերբակալվել, գրում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները կառուցապատման նախագծի մշակողներն են, որոնք պատասխանատու են տեխնիկական անվտանգության համար:
Պարբերականի փոխանցմամբ՝ նրանց մեղադրանքներ են ներկայացվել, այս պահին ձերբակալվածները բժշկափորձագիտական ուսումնասիրություն են անցնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ստամբուլյան Քարթալ թաղամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ, տուժել՝ 14-ը: