15/02/2019 14:15
Ռուսաստանում ներկայացրել են հազվադեպ հանդիպող ադամանդ (Տեսանյութ)
Աշխարհի խոշորագույն ադամանդագործական «Ալրոսա» ընկերությունը ներկայացրել է հազվադեպ հանդիպող ադամանդ, որը բնության կողմից ստեղծվել է սրտաձև: Թանկարժեք քարը հայտնաբերվել էր Յակուտիայում: Ադամանդը 20-ը 30 մմ-ի վրա է:
Մասնագետների գնահատականով՝ այն ունի 300 միլիոն տարվա պատմություն: Նաև ընկերությունը ներկայացրել է գունավոր ադամանդների հավաքածու, որը ներառում է վարդագույն և վառ դեղին քարեր: