15/02/2019 13:59
Հայաստանում պետք է ստեղծվի երիտասարդների հաջողությանը նպաստող միջավայր, այլապես նրանք կհեռանան. Արմեն Սարգսյան
Հայաստանում պետք է ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան հաջողության հասնել, այլապես՝ նրանք կհեռանան, Գերմանիայում Հայդելբերգի համալսարան այցի ընթացքում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը:
«Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։ Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները», - ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ ասել է Արմեն Սարգսյանը։
«Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»,- ընդգծել է ՀՀ նախագահը։