15/02/2019 14:33
Լոնդոնը կշարունակի Brexit-ի շուրջ գործարքի վերանայման հասնելու ջանքերը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակելու է Եվրամիության կողմից Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հասնելու ջանքերը, հատկապես «բեքստոպի»՝ վիճելի պաշտպանական մեխանիզմի մասով, որը կոչված է թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միջև, հայտնել է վարչապետ Թերեզա Մեյի մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով կառավարության պարտությունը Համայնքների պալատում Brexit-ի իրագործման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետի քաղաքականության հարցի շուրջ հինգշաբթի կայացած խորհրդանշական քվեարկության ընթացքում:
«Կառավարությունը դրան հասնելու ջանքերը կշարունակի Եվրամիության հետ միասին, որպեսզի ապահովվի մեր դուրս գալը սահմանված ժամկետում՝ մարտի 29-ին»,- Sky News հեռուստաալիքը մեջբերել է վարչապետի մամուլի քարտուղարի խոսքը:
Մեյի աշխատակազմն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին մեղադրել են այն բանում, որ նա «վերստին կուսակցական նկատառումները բարձր դասեց ազգայինից՝ դեմ քվեարկելով կառավարության առաջարկությանը՝ «պաշտպանել Մեյի մոտեցումը Brexit-ի իրագործմանը, ինչն ավելի հավանական է դարձնում առանց գործարքի Brexit-ի սցենարը»: