15/02/2019 14:07
Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով (Տեսանյութ)
Երբեմն ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ մինչև քայլարշավի երկրորդ փուլ հայտարարելը՝ տնտեսական հեղափոխությունը, նախ պետք է կյանքի կոչել այս տասը ամիսների ընթացքում եղածները:
«Ժողովուրդը երբեք նույն գետը երկրորդ անգամ չի մտնի, որովհետև այս տասը ամսիները բավարար էին գիտակցելու, որ նոր իշխանուոյւնը Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն որևէ խոստում իկատարել, այլ նրանց իշխանության շրջանում մեր ժողովրդի կյանքը վատացել է», - ասաց նա:
Շարմազանովը նկատեց, որ «տնտեսական հեղափոխության պատասխանատուն ժողովուրդն է» հայտարարելով՝ Փաշինյանը սեփական ուսերից քցում է պատասխանատվությունը:
Նա նշեց, որ Փաշինյանը գրեթե մեկ տարի է խոսում է ժողովրդից թալանած միլիարդների մասին, մինչդեռ այս ամիսների ընթացքում ինքը կարող է այդգումարները վերադարձնել, եթե դրանք իսկապես գոյություն են ունեցել:
«Եթե այդգումարները գոյություն են ունեցել՝ բա ինչի՞ ձեր կյանքը չի լավանում: Հետևությունը մեկն է՝ կամ համատարած թալան չի եղել, կամ էլ հիմա ավելի մեծ թալան է սկսել, որովհետև ժողովրդի կյանքը գնալով վատանում է: Դատեք ինքներդ», - հավելեց Շարմազանովը: