15/02/2019 12:23
Պուտինը Սոչիում ձյուդոյի մարզման ժամանակ վնասել է մատը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ձյուդոիստների հետ վարժության ժամանակ վնասել է մատը:
Երկրի ղեկավարը մեկ ժամ տևողությամբ մարզում է անցկացրել է Յուգ Սպորտ սպորտային համալիրում:
Պուտինը Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Բեսլան Մուդրանովի հետ է մարզվել, որի ժամանակ էլ վնասել է աջ ձեռքի մատը:
Վնասվածքը լուրջ չի եղել: Պուտինը մատը վնասելուց հետո շարունակել է մարզումը, որից հետո շփվել է ձյուդոիստների հետ: