15/02/2019 13:08
Դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լինել պետական պաշտոնյա. Դավիթ Սանասարյան
Ինձ էլ էր դժվար դուրս գալ ակտիվիստի «հագուստից» ու լինել պետական պաշտոնյա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պետական վերհսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ անդրադառնալով դիտարկումներին, որ այսօր իշխանության մի շարք ներկայացուցիչներ իրենց ակտիվիստների նման են պահում:
«Սկզբից ես էլ եմ ինձ այդպես պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի «հագուստից» և լինել պետական պաշտոնյա։ Ես էլ եմ նկատել, որ քննադատություններ են հնչել, դա իներցիայով գնացել է։ Բայց արդեն վաղուց համակերպվել եմ», - ասաց Դավիթ Սանասարյանը։