15/02/2019 11:32
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների: