Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

15/02/2019 14:02

Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ


2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ  տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։ Սակայն, Հովհաննես Գալստյանը չցանկացավ ստանձնել տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատվությունը, նա նախընտրեց մանիպուլյացիայի ենթարկել լրագրողներին, հանրությանը, նաև պաշտոնյաներին՝ ստիպելով ընտրություն կատարել արդարության ու մարդասիրության միջև:

Արդարության համար՝ հարկ ենք համարում հրապարակել ֆիլմարտադրողի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ամբողջական ձայնագրությունն ու ֆիլմին առնչվող մի քանի փաստաթուղթ։

Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը:

2016 թ. նույն ֆիլմարտադրող ընկերությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և երկու տարվա ընթացքում ստացել 23 մլն դրամ աջակցություն: Չնայած դրան՝ 2018 թ. Հովհաննես Գալստյանը կրկին հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» նույն նախագծի՝ «Տատիկիս վարսերի» արտադրության համար պետական հավելյալ աջակցություն ստանալու նպատակով՝ հայտի մեջ չներառելով նախորդ ֆինանսավորման մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Մրցութային հանձնաժողովը, սակայն պարզել է, որ պետությունը պայմանագրային որևէ պարտավորություն չունի շարունակելու նախագծի ֆինանսավորումը, իսկ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ մնացած գումարները, համաձայն 2016 թ. պայմանագրի, պրոդյուսերի՝ Հովհաննես Գալստյանի պարտավորությունն է: Ավելին, պետությունն այդ պահին դեռ սպասում էր «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի հանձնմանը, որի համար Հովհաննես Գալստյանին տրամադրվել էր պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը:

Հենվելով հայտերի դիտարկման կանոնակարգի 15-րդ կետի վրա, ըստ որի՝ նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման, հանձնաժողովը մերժել է «Պարալլելս պրոդաքշընի» ներկայացրած հայտերը։ Որոշմանը հաջորդեց ռեժիսորի առաջին հացադուլը, որն ավարտվեց նախարար  Լիլիթ Մակունցի հետ հանդիպումով: Հաջորդիվ Գալստյանը հայտարարել է, որ ֆիլմի ֆինանսավորման խոստում է ստացել, մինչդեռ իրականում միայն համաձայնություն էր ձեռք բերվել՝ Կինոկենտրոնին տրամադրել հանդիպման ժամանակ ներկայացված փաստաթղթերը (որոնց մի մասը նույնպես առկա չէր հայտադիմումի փաթեթում), ճշտել դրանց իրավական իսկությունը, ապա միայն քննարկել ֆիլմի ֆինանսավորման հեռանկարը։ Փետրվարին ռեժիսորը նոր հացադուլ է սկսել՝ հայտարարելով, թե նախարարի «խոստացած» ֆինանսավորումը կասեցվել է, մինչդեռ ֆինանսավորմանն ընթացք չտալու պատճառը ներկայացված վիճելի փաստաթղթերն են։

Մասնավորապես՝ Հովհաննես Գալստյանը, հղում կատարելով 2016 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից ստացված նամակին, պնդում է, որ պետությունն իրեն երաշխավորել է ֆինանսավորում՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով։ Ներկայացված փաստաթղթում նշված չէ ֆիլմի բյուջեի չափը, հետևաբար՝ խոսքը գնում է կամայական 30%-ի մասին։ Հայտնի է, որ նախկինում նման փաստաթղթեր տրվում էին հեղինակներին՝ համարտադրողներ գտնելու նպատակով և ֆիլմի ֆինանսավորման հաստատման գործընթացում չէին ծառայում որպես իրավական հիմք։

Մինչ ռեժիսորը բոլորի ուշադրությունը սևեռել էր փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակներում թարգմանության տարբերությունների վրա, քննարկումից դուրս էր մնացել մի կարևոր փաստ՝ փաստաթղթի հայերեն տարբերակը սկսվում է՝ հղում կատարելով ֆիլմը հաստատած գեղխորհրդի նիստին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության է արժանացրել…»։: Չգտնելով նշված նիստի արձանագրությունը Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերում՝ նախարարության հարցմանն ի պատասխան Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել ենք վերոնշյալ նիստի արձանագրությունը, որը թվագրված է 2016 թ. նոյեմբերի 27-ով, այսինքն՝ երաշխավորագիրը տրամադրելուց 14 оր անց։ Հետևաբար՝ 30%-ի ֆինանսավորման երաշխավորագիրը պարունակում է կեղծ տեղեկություն` հաստատվելով ավելի վաղ, քան տեղի կունենար փաստաթղթում նշված գեղարվեստական խորհրդի նիստը։

Նման փաստաթղթով պետությունից գումար պահանջելն իրավապահ մարմինների քննության ենթակա արարք է։ Բացառելով այս անօրինական երաշխավորագիրը՝ մեզ մնում է դիտարկել ֆիլմի ֆինանսավորման պայմանագրի երեք օրինակները, որոնք տրամադրել է կինոկենտրոնը։ Առաջինը, որում նշված է 88 մլն-ի չափով ֆինանսավորման պարտավորության մասին, երկկողմանի ստորագրված չէև չունի ամսաթիվ, երկրորդն ու երրորդը թվագրված են նույն ամսաթվով՝2016 թ. մարտի 29-ով, ինչն առնվազն տարօրինակ է: Երկուսից մեկի պարագայում պետությունը պարտավորվում է 2016 թվականին ֆիլմին տրամադրել 8.000.000 դրամի չափով ֆինանսավորում, երկրորդում դրան ավելանում է նաև 2017 թվականի ևս 15.000.000 մլն դրամ տրամադրելու պարտավորությունը։ Արդյունքում հիմք է ընդունվել երկրորդ տարբերակը, որում նշված՝ ընդհանուր 23 մլն դրամի չափով ֆինանսավորման պարտավորությունը պետությունն ամբողջապես կատարել է նշված ժամկետներում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ.-ին, սակայն այս վերջնաժամկետը հետագայում երկարացվել է մինչև 2018 թ. դեկտեմբերի 3-ը։ Այսպիսով՝ ֆիլմի հանդեպ որևէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որևէ իրավական փաստաթղթով չի ստանձնել, և ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը, առավել ևս՝ այդ պահանջով հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է:

Թե ի՞նչ ստվերային գործարքներ է նա ունեցել նախկին իշխանությունների հետ, ո՞վ է իրենից պարտքով վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարների մի մասը և չի վերադարձրել, և ինչու՞ է ֆիլմին տրված պետական ֆինանսավորումը ծախսվել ոչ նպատակային, դա դեռ քննության առարկա է և հանգուցալուծում կունենա իրավական դաշտում: Մենք չենք կարող պետբյուջեի, ՀՀ քաղաքացիների տված հարկերով փոխհատուցել Հովհաննես Գալստյանի անհաջողությունները՝  իր նախկին համագործակիցների հետ հարաբերություններում՝ առավել ևս անօրինական հարաբերություններում: Հատկանշական է, որ հանդիպման ձայնագրության մեջ Գալստյանը պատրաստակամություն է հայտնում՝ հրաժարվել այդ գումարի վերադարձի պահանջից։

«Տատիկիս վարսերը» ֆիլմին հավելյալ աջակցություն տրամադրելու հայտի մերժումից հետո Հովհաննես Գալստյանը բարձրաձայնում էր իր միջազգային համարտադրողների խնդրի մասին: Որքա՞ն գումար են ներդրել Հովհաննես Գալստյանի համարտադրողները, նրանցից որևէ մեկը իր երկրում կամ որևէ միջազգային կինոֆոնդից աջակցություն ստացե՞լ է այս նախագծի համար: Այս հարցերին ի պատասխան՝ որևէ փաստացի հիմք չկա։ Հովհաննես Գալստյանի ասելով` նրանք իրենց սեփական գրպանից ներդրումներ են արել ֆիլմում, ինչը համոզիչ չէ նման ծավալի համարտադրության պարագայում:
Հովհաննես Գալստյանի պնդմամբ մենք կասեցնում ենք նաև համարտադրողների ներդրումները Հայաստանում: Միևնույն ժամանակ նա փաստում է, որ բուլղարական կողմը պետք է ֆինանսավորի Բուլղարիայի նկարահանումները, իսկ գերմանական կողմը իր կողմից ներդրվող գումարը նույնպես ծախսում է իր երկրում: Այս դեպքում, Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ ներդրումների մասին է խոսում Հովհաննես Գալստյանը:

Հովհաննես Գալստյանի համարտադրողներն իրենց հայտարարություններում անպարկեշտ գնահատականներն են թույլ տվել ՀՀ պետական կառույցների վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է փնտրել համացանցում և տեղեկանալ, թե ովքեր են Հովհաննես Գալստյանի համարտադրողները. մեկի դեպքում նշված ֆիլմը միակ լիամետրաժ նախագիծն է, մյուսը՝ փոքր-ինչ ավել փորձով է ներկայանում։ Ի դեպ, կարևոր ենք համարում նշել, որ բուլղարական համարտադրողը ներգրավված է նաև «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) անավարտ ֆիլմի արտադրության մեջ։ Հովհաննես Գալստյանը իր պահվածքով իրավունք է տվել նրանց հեգնանքով խոսել մեր երկրի պետական պաշտոնյաների և կառույցների մասին: Նա պարզապես կանխամտածված զրպարտում է ՀՀ պետական կառույցներին՝ դրանով ազդելով ՀՀ վարկանիշի վրա:

Հովհաննես Գալստյանը դիմել է դատարան՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դատական գործընթացի ժամկետները ավելի են վնասելու նախագծին: Որևէ միջազգային ֆոնդ կամ ներդրող ոչ մի լումա չի տա այն ֆիլմին, որը դատական պրոցեսի մեջ է: Իսկ ինչու՞ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Եթե նա դիմել է դատարան և վստահ է, որ իր պահանջը արդար է, ապա ինչու՞ է դիմում հացադուլի:
Այսպիսով, Հովհաննես Գալստյանը խառնաշփոթ է ստեղծում ոչ միայն լրագրողների ու հանրության համար, այլ նաև մանիպուլյացիայի է ենթարկում իր համարտադրողներին՝ ստանձնելով «տուժածի» դեր՝ համոզելով, թե իբր պետական կառույցները նպատակային վնասում են իր նախագծին:

Անհաղորդ չմնալով խնդրի մարդասիրական կողմին՝ նախարարությունը ի տարբերության ռեժիսորի տարածած ոչ հավաստի տեղեկատվության, փորձում է քայլեր ձեռնարկել անօրինականությունների այս թնջուկը լուծելու համար։ Թեև որևէ կինոարտադրողի գործընկերային հարաբերությունները մշակույթի նախարարության լուծելիք հարցը չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին նախարարությունը բարի կամք դրսևորելով՝ նամակ է ուղարկել Հովհաննես Գալստյանի բուլղարացի և գերմանացի համարտադրողներին, խնդրանքով՝ երկարացնել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության հետ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համարտադրության ժամկետները: Այդ նամակը նույնպես հրապարակում ենք այստեղ՝ կից անգլերեն թագմանությամբ (պաշտոնական ձևաչափով)։

Նախարար  Լ. Մակունցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել այն իրավաբանական եզրակացությանը, որ կանոնակարգը չէր կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ 15-րդ կետն ապօրինաբար է կիրառվել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության ներկայացրած հայտերի նկատմամբ։ Սա, այնուամենայնիվ, խնդրահարույց պնդում է, քանի որ կանոնակարգը մինչ հանձնաժողովին ներկայացվելը, հաստատվել էր իրավաբանական խմբի կողմից և նախատեսված էր միայն ընթացիկ տարվա՝ 2018 թ. կինոնախագծերի մրցույթի համար։ Այսպիսով՝ հայտերի ուսումնասիրման հանձնաժողովը պարտավոր էր կիրառել նշված կետը նախկինում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն անավարտ թողած ֆիլմարտադրող ընկերությունների նկատմամբ։ Եթե մասնագիտական բազմակողմանի խորհուրդը իսկապես ընդունի տվյալ կետի հակաօրինականությունը, ապա նախարարությունը առաջարկում է «Պարալլելս պրոդաքշըն» ընկերությանը՝ նախորդ տարի ներկայացրած հայտերը կրկին ներկայացնել կինոկենտրոնի ընթացիկ մրցույթին։ Սակայն կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տալիս մրցույթում ընդգրկել «Տատիկիս վարսերը» նախագիծը, քանի որ այն նախկինում արդեն ստացել է արտադրության փուլի ֆինանսավորում, իսկ համաձայն կանոնակարգի 13-րդ կետի՝ «ֆինանսավորում ստացած նախագծի ֆիլմարտադրողը նույն նախագծի համար իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե կատարել է կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները»։  
Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից  կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ընկերությունը կկարողանա շրջանցել անավարտ նախագծի, վերոնշյալ թերացումների, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների և մեղադրանքների համար ստանձնելիք պատասխանատվությունը։
Կրկին կոչ ենք անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և  ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան