15/02/2019 11:58
Կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են. Փաշինյան
Մենք հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ ունենք, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք խնդիր այդ մակարդակը իջեցնելու», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հիմա կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։
«Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն չպետք է արվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն, ի վերջո, գործարկելու միջոցով», - ասաց ՀՀ վարչապետը։