15/02/2019 11:42
Ծրագրում ամրագրվում է՝ կառավարությունը բացառելու է որևէ միջամտություն դատական համակարգի գործունեությանը. Քրմոյան
Հստակ ամրագրվում է, որ կառավարությունը բացառելու է որևէ միջամտություն դատական համակարգի գործունեությանը, ապահովելու է դատավորների, դատական համակարգի անկախությունը, «Կառավարության ծրագիր. ինչպե՞ս ապահովել դատարանների անկախությունը և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Ամրագրվում են հիմնական ուղնեիշային թիրախները, որոնց պետք է հասնել: Մասնավորապես, ամրագրվում է, որ դատական համակարգի ծանրաբեռնվածությունն է նվազելու: Դատական համակարգին աջակցող ինստիտուտներն են կատարելագործվելու և այլն», - ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրում կարևոր ուղենիշեր են սահմանվել նաև վերականգնողական արդարադատության ոլորտի մասով և պատժի կատարման կոնտեքստում կարևորվելու է վերականգնողական արդարադատությունը:
«Որքանով հնարավոր է, շեշտադրումը կատարվելու է այլընտրանքային խափանման միջոցներին՝ կալանքի այլընտրանքի և այլընտրանքային պատժատեսակների վրա: Պատժի նպատակները հստակ ամրագրվելու են, և երբ անձը, դատապարվելով քրեական օրենսգրքով, նախատեսված արաքի համար տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ կամ լինի պրոբացիայի շահառու, առաջին նպատակը լինելու է անձին պատրաստել ազատությանը և հասարակություն վերադարաձին: Այդ դրույթները ամրագրված են ծրագրում», - ընդգծեց փոխնախարարը: