15/02/2019 11:12
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: