15/02/2019 11:11
Ամերիկյան դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել
Ալբուկերկե (ԱՄՆ Նյու Մեքսիկա նահանգ) քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հինգշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի է ունեցել: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալով՝ հրաձգության հետևանքով տուժածներ չկան: Հրաձիգը ձերբակալվել է, նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պերկլենդ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից ուղիղ մեկ տարի անց: Դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Կրուզը կրակ էր բացել աշակերտների և ուսուցիչների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 17 մարդ, ևս 15-ը վիրավորվել էր: Նրան 17 կետով մեղադրանք է ներկայացվել և սպառնում է մահապատիժ: