15/02/2019 18:20
ՊԲ հրամանատարը և ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: