15/02/2019 14:55
Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. քաղաքապետ
Այսօր Երևան համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա ընդգծեց, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործելուց ավելի իրավունք չկա՝ նշելով.
«Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքում, երբ օրեկան մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել»:
Մարությանն ասաց, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրները ու նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում.
«Այս երկու տարվա համար մարդիկ պետք է աշխատեն, բայց այս երկու տարվա համար ոչ մեկ ներդրում չի ուզում անի: Այստեղ տարբեր լուծումներ կան և այդ ճանապարհներն այս պահին քննարկում ենք: Կգանք հարցի ամենաօպտիմալ լուծմանը», - ասաց նա: