16/02/2019 00:37
Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, դա անհիմն հերյուրանք է. Փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մասնակի դադարեցնում է նրա պաշտպանությունը։
«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով:
Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են», - Facebook-ի իր էջում գրել է Արսեն Մկրտչյանը։