16/02/2019 10:42
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվիայի Հանրապետության նախագահի տիկին Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: